Բաբերդի գավառակ
Բաբերդ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ 1882 թ.-ից մտնում էր Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառի կազմում։ Կենտրոնը Բաբերդ քաղաքն էր։
Աշխարհագրություն
խմբագրելԲաբերդն իր տարածքով ընդգրկում է Ճորոխ գետի ավազանը։ Բաբերդն ունի բարեբեր հողեր և անտառներ։
Կլիմա
խմբագրելԳավառակի կլիման խիստ է։ Ձմեռները երկարատև են։
Պատմություն
խմբագրել1915 թ.-ի Մեծ Եղեռնին հայերը ենթարկվեցին զանգվածային ջարդերի և գավառակը հայաթափվեց։
Բնակչություն
խմբագրելԲաբերդի մի քանի տասնյակ գյուղեր զուտ հայաբնակ էին, իսկ մյուսներում հայերի հետ միասին ապրում էին նաև թուրքեր, հույներ և լազեր։ Բաբերդում թուրքերից հետո մեծամասնություն էին կազմում հայերը։
Տնտեսություն
խմբագրելՀայերը զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով՝ ոսկերչություն, մետաղագործություն և գորգագործություն։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀայերն ունեին եկեղեցիներ և վարժարաններ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 527
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն