Սկումոն, որը դժբախտություններ է բերում
«Սկումոն, որը դժբախտություններ է բերում» (ֆր.՝ La Scoumoune), ֆրանկո-իտալական կինոֆիլմ։ Ժոզե Ջովաննիի «Отлученный» վեպից վերածվել է կինոնկարի (ռուսերեն լեզվով լույս է տեսել 2000 թվականին, ֆրանսերեն թարգմանել է Վ. Ե. Կլիմանովան)։
Սյուժե
խմբագրել1930-ական թվականների կեսերին գանգստեր (ավազակ) Ռոբերտո Լա Ռոկկան գալիս է Մարսել, որպեսզի օգնի իր ընկերոջը, ում նշանակել էին տեղական հանցագործությունների ղեկավար։ Ռոբերտոն բախումների մեջ է ներքաշվում տարբեր խմբերի հետ և արդյունքում հայտնվում է բանտում երկար ժամկետով, քանի որ սպանել էր հակառակորդ խմբերի մի քանի անդամների։ Հայտնվելով բանտում, նա սկսեց պատրաստվել փախուստի։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԺ. Ջովաննիի «Отлученный» վեպը երկրորդ անգամ էր վերածվում ֆիլմի։ Առաջինը ստեղծվել է 1961 թվականին Ժան Բեկկեռ ռեժիսորի կողմից և նրանում նույնպես գլխավոր դերը խաղացել է Բելմոնդոն։ Ֆիլմը կոչվում է «Некто Ла Рокка»: Բայց, կարծես թե, հեղինակին դուր չէր եկել ֆիլմի վերածումը (չնայած ինքն էր սցենարի համահեղինակը), որովհետև ինքն էր ստեղծել ֆիլմի տարբերակը իր ստեղծագործության հիման վրա` հանդես գալով որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Ֆիլմի երկրորդ տարբերակն ավելի մոտ էր վեպին և այդ ժամանակ «Некто Ла Рокка» -ի գործողությունները տեղափոխվեց հետպատերազմյան շրջանում։