Սկաֆտաֆեդլ(իսլ.՝ Skaftafell), ազգային պարկ Իսլանդիայի հարավում, գտնվում է Կիրկյուբաիյարկլյոիստյուր և Հյոֆն քաղաքամասերի միջև։

Սկաֆտաֆեդլ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Սվարտիֆոսս ջրվեժ
Սկաֆտաֆեդլ սառցադաշտը ամռանը

Ազգային պարկը ստեղծվել է 1967 թվականի սեպտեմբերի 15-ին, որից հետո նրա սահմանները երկու անգամ մեծացել են։ Այժմն նրա տարածքը կազմում է 4807 կմ2, Սա Իսլադիայի մեծությամբ երկրերդ ազգային պարկն է։ Նրա տարածքում են գտնվում Մարսաուրդալյուր հովիտը, Կրիստինտարտինդար լեռը, Սկաֆտաֆեդլ սառցադաշտը (Վատնաիյոկյուդլ[1] մեծ սառցադաշտի լեռնաճյուղավորում) և Լիկա հրաբուխը։

Լանդշաֆտը համանման է Ալպերի լանդշավտին, սակայն այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում կրակի (Էրայվաիյոկյուդլ հրաբուխի ժայթքումից) և ջրի (Սկեիյդարաուրիյոկյուդլ և Սկաֆտաֆեդլսիյոկյուդլ սառցադաշտերից և Սկեյդարաու, Մորսաու և Սկաֆտաֆեդլսաու գետերից) ազդեցությամբ։ Սառցե գլխարի տակ հրաբխային ժայթքումները առաջացրել են բազմաթիվ սառցե հոսքեր, որոնք զգալիորեն բարձրացրել են Սկեիյդարաու գետի ջրի մակարդակը։

Սկաֆտաֆեդլը իսլանդիայում հայտնի է իր լավ կլիմայով, ամռանը այստեղ հաճախ են լինում արևոտ օրեր, ինչը հատուկ չէ Իսլանդիայի հարավին։ Պարկում կա նաև կեչիների անտառ, այստեղ բնակվում են թռչունների և բևեռաղվեսների շատ տեսակներ։

Սվարտիֆոսս ջրվեժը (Սև ջրվեժ) թափվում է 12 մ բարձրությամբ սանդղավանդնից։ Այն իր անունը ստացել է ջրվեժի հետևում գտնվող սև բազալտե սյուներից։

Միջին դարերում պարկի տեղում եղել են մի քանի խոշոր գյուղատնտեսություններ, սակայն դրանք լքվել են հրաբուխների երկու խոշոր ժայթքումներից և դրանց հաջորդող սառցադաշտերի գոյացման պատճառով։ Ներկայումս պահպանված երկու ֆերմաները, իրենց հիմնական եկամուտը ստանում են զբոսաշրջությունից։ Պարկում կա տեղեկատվական կենտրոն և վրանային ճամբար։ Տեղանքը հանրաճանաչ է զբոսաշրջիկների շրջանում։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Vatnajokull National Park»։ Háskóli Íslands։ hi.is։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2009-ին։ Վերցված է հուլիսի 9, 2010 

Արտաքին հղումներ Խմբագրել