Կարլիս Սկալբե
Կարլիս Սկալբե (լատիշ․՝ Kārlis Skalbe, նոյեմբերի 7, 1879[1][2], Վեցպիեբալգա, Լատվիա - ապրիլի 14, 1945[3] կամ ապրիլի 6, 1945[4], Ստոկհոլմ, Շվեդիա[3]), լատվիացի գրող և հասարակական գործիչ։
Կարլիս Սկալբե լատիշ․՝ Kārlis Skalbe | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1879[1][2] |
Ծննդավայր | Վեցպիեբալգա, Լատվիա |
Վախճանվել է | ապրիլի 14, 1945[3] (65 տարեկան) կամ ապրիլի 6, 1945[4] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[3] |
Գերեզման | Լատվիա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Աշխատավայր | Լատվիայի համալսարան |
Պարգևներ | Երեք աստղի III աստիճանի շքանշան Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշան |
Կենսագրություն
խմբագրելԿարլիս Սկալբեն ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 7-ին Լիֆլյանդիայի նահանգի Վենդենի կոմսության Վեցպիեբալգա գյուղում, գյուղական դարբնի ընտանիքում։
Ավարտել է Վեցպիեբալգայի եկեղեցական-թեմական դպրոցը (1893)։ Հանձնել է քննություն (1901) և որպես ուսուցիչ աշխատել Էրգլիի դպրոցում (1901-1904)։ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ՝ 1905 թվականին, խմբագրել է ընդդիմադիր «Kāvi» ամսագիրը։ Հետագայում ստիպված է եղել հեռանալ երկրից, ապրել է Ֆինլանդիայում և Նորվեգիայում (1906-1909)։ Ձերբակալվել է և 1911-1913 թվականներին եղել ազատազրկության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մի շարք լրագրերում եղել է թղթակից անդամ։ 1918 թվականին եղել է Ազգային ժամանակավոր խորհրդի անդամ (ավելի ուշ՝ Լատվիայի ժողովրդական խորհուրդ), Լատվիայի օրենսդիր ժողովի պատգամավոր (1920-1922), Լատվիայի Սեյմի պատգամավոր (1922-1925, 1931-1934)[5]։
Կարլիս Սկալբեն եղել է «Jaunākās Ziņas» թերթի գրական բաժնի վարիչ (1920-1940), «Piesaule» (1928-1935) և «Latvju Mēnešraksts» (1942-1944) ամսագրերի խմբագիր, Լատվիայի լրագրողների ու գրողների միության նախագահ (1929-1931)։ 1944 թվականին տեղափոխվել է Շվեդիա։
Կարլիս Սկալբեն ամուսնացած է եղել թարգմանչուհի Լիզետա Սկալբեի հետ։ Մահացել է 1945 թվականի ապրիլի 14-ին Ստոկհոլմում։ 1992 թվականին Կարլիս Սկալբեի աճյունը վերահուղարկավորվել է հայրենիքում։ 1984 թվականին բացվել է Կարլիս Սկալբեի տուն-թանգարանը[6]։
Պարգևներ
խմբագրել- Երեք աստղի III աստիճանի շքանշան
- Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշան
Ստեղծագործություններ
խմբագրելՔնարերգություն
խմբագրել- Pie jūras (1898)
- Cietumnieka sapņi (1902)
- Kad ābeles zied (1904)
- Zemes dūmos (1906)
- Veļu laikā (1907)
- Emigranta dziesmas (1909)
- Sirds un saule (1911)
- Sapņi un teikas (1912)
- Daugavas viļņi (1918)
- Pēclaikā (1923)
- Vakara ugunis (1927)
- Zāles dvaša (1931)
- Klusuma meldijas (1941)
Հեքիաթներ
խմբագրել- Kā es braucu Ziemeļmeitas lūkoties (1904, թարգմանվել է հայերեն՝ «Ինչպես գնացի Հյուսիսի Աղջկա մոտ»[7])
- Ezerieša meita (1907)
- Pazemīgās dvēseles (1911)
- Ziemas pasakas (1913)
- Pasaka par vecāko dēlu un citas pasakas (1924)
- Muļķa laime (1932)
- Garā pupa (1937)
- Pasaka par zelta ābeli
- Kaķīša dzirnavas
- Pelnrušķīte
- Klusais burvis
- Pasaka par vērdiņu
Հրապարակախոսություն
խմբագրել- Mazās piezīmes (1920)
Ժողովածուներ
խմբագրել- Raksti, 1-2. R.։ D.Zeltiņš (1906-1910)
- Kopoti raksti, 1-5. R. (1922-1923)
- Kopoti raksti, 1-10. R. (1938-1939)
- Raksti, 1-6. Stokholma (1952-1955)
- Pasakas. R.։ LVI (1957)
- Dzeja. R.։ LVI (1957)
- Saules vārdi (dzejas izlase). R.։ Liesma (1969)
- Pasakas. R.։ Liesma (1979)
- Dzīvības siltums (stāsti un tēlojumi). R.։ Liesma (1980)
- Pasakas (izlase). R.։ Atēna (1998)
- Pasakas (izlase). R.։ Zvaigzne ABC (1998)
- Mūža raksti, 1-12. R.։ Elpa (2001)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Скалбе Карлис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Kārlis Skalbe // Latvijas Enciklopēdija. - Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. - ISBN 9984-9482-0-X.
- ↑ Latviešu rakstniecība biogrāfijās.- Rīga: Zinātne, 2003.
- ↑ Ինչպես գնացի Հյուսիսի Աղջկա մոտ (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1962, 56 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վալտեր Արամյան։
Գրականություն
խմբագրել- Ē.Zimule «Literatūras rokasgrāmata skolēniem», R։ Zvaigzne ABC, 1995, (լատիշերեն)
- D.Lūse, Z.Lasenberga, L.Vēze «Latviešu literatūras konspekti», R։ Zvaigzne ABC, 1998. (լատիշերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կարլիս Սկալբեի կենսագրությունը Արխիվացված 2012-03-30 Wayback Machine (լատիշերեն)