Սլիմա
Սլիմա (մալթայերեն՝ Tas-Sliema), նավահանգստային քաղաք Մալթայի հյուսիսային մասում, մայրաքաղաք Վալետայից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Առևտրի և հանգստի կարևոր կենտրոն է։ Զբոսաշրջությունը եկամտի կարևոագույն աղբյուրներից է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 786[3]։ Բնակավայրը կառուցվել է ռազմավարական տեսակետից կարևոր վայրում։ Պահպանվել է Tigné Point ամրոցը։ Պատմամշակութային կարևոր հուշարձաններից է նաև 1855 թվականին կառուցված ու օծված Stella Maris ծխական եկեղեցին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սլիմա | |||||
մալթ.՝ Tas-Sliema | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Northern Harbour District? և Eastern Region (Lvant)?[1] | ||||
Մակերես | 1,3 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲16 854 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | SLM | ||||
Պաշտոնական կայք | sliema-malta.com | ||||
| |||||
Ծնունդով Սլիմայից են շվեյցարական Krokus երաժշտախմբի երգիչ Մարկ Ստորացը[4], Եվրատեսիլ-2002-ում և Եվրատեսիլ-2016-ում Մալթան ներկայացրած երգչուհի Իռա Լոսկոն, մալթացի մի շարք քաղաքական գործիչներ։
Քաղաքի Sliema Wanderers ֆուտբոլային թիմը շուրջ 30 անգամ հռչակվել է Մալթայի չեմպիոն։
Ստուգաբանություն
խմբագրելSliema բառը մալթայերեն նշանակում է խաղաղություն, հանգստություն[5] և գործածվել է մեկմեկու բարևելիս, ողջունելիս[6]։
Ենթադրվում է, որ բնակավայրն իր անվանման համար պարտական է ներկայումս այլևս գոյություն չունեցող Բարի ճանապարհորդության Աստվածամոր մատուռին, որը երկար տարիներ կողմնորոշիչ դեր է կատարել նավաստիների ու ձկնորսների համար։ Մատուռի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն նշված է եղել Սուրբ Հովհաննեսի ասպետական ուխին տրված քարտեզի վրա՝ դեռ նախքան Մալթայի կղզեխումբը նրանց տնօրինմանը հանձնելը[7]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Stella Maris եկեղեցին
- Սուրբ սրտի՝ Sacro Cuor եկեղեցին
- Հիսուս Նազովրեցի՝ Gesu' Nazzarenu եկեղեցին
- Սուրբ Գրիգոր՝ San Girgor եկեղեցին
- Our Lady of Graces մատուռը
- Տիգնե բերդը՝ Fort Tigné-ն
- Tigné Point-ը
- Sliema Point մարտկոցը (Il-Fortizza)
- Սուրբ Ջուլիանի աշտարակը[8]
- Կապուա պալատը (Palazzo Capua)
- Savoy Hotel շքեղ հյուրանոցը
- Preluna Hotel-ը (եղել է Մալթայի ամենաբարձր շինությունը)
Պատկերասրահ
խմբագրել-
Համայնապատկերը
-
Աստվածամայր-Ծովաստղ եկեղեցին
-
Triq Ix-Xatt փողոցը
-
Փողսցներից մեկը գիշերով
-
Զբոսավայրը
-
Շենքեր Tigné Point-ում
-
Հիսուս Նազովրեցի եկեղեցին
-
Սբ. Երրորդության եկեղեցին
-
Fort Tigné բերդը
-
Առափնյան
-
Սլիմայի բարձրահարկերը
Քույր քաղաքներ
խմբագրելՍլիման բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/eastern-region-lvant/
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ |titul=Archivovaná kopie |url=http://www.sra.org.mt/sliema_summary |datum přístupu=2014-01-21 |url archivu=https://web.archive.org/web/20140202092924/http://www.sra.org.mt/sliema_summary |datum archivace=2014-02-02 |nedostupné=ano }}
- ↑ http://www.discogs.com/artist/717085-Marc-Storace
- ↑ «Churches used by British Forces». website.lineone.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «thinksite.eu» (PDF). thinksite.eu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Sliema council to uncover Prince of Wales street name – The Malta Independent». independent.com.mt. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ *Frendo, Henry (1998 թ․ դեկտեմբեր). «The French in Malta 1798 – 1800 : reflections on an insurrection». Cahiers de la Méditerranée. University of Malta. 57 (1): 144–145. ISSN 1773-0201.
- ↑ «Twinning». localgovernment.gov.mt. Government of Malta. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Maltański partner Białegostoku».
Արտաքին հղումներ
խմբագրել- * http://www.heartofmalta.com/en/malta/sliema/guide.aspx
- http://www.malta.cz/clanky/letoviska/sliema.html Արխիվացված 2014-02-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլիմա» հոդվածին։ |