Սլեմ դանկ
Սլեմ դանկ (անգլ.՝ Slam dunk, այլ անվանում՝ նետում վերևից), բասկետբոլում օգտագործվող նետման հնարք, որի ժամանակ գնդակը տիրող բասկետբոլիստը ցատկում է վերև և գնդակը մխրճում հակառակորդի զամբյուղի մեջ։ Դանկն իրացնելու համար մարզիկը կարող է օգտագործել ինչպես մեկ, այնպես էլ երկու ձեռքերը։ Հաջող իրացված դանկ նետումով հարձակվող թիմին բերում է 2 միավոր։ «Սլեմ դանկ» եզրույթն առաջին անգամ գործածել է «Լոս Անջելես Լեյքերսի» մեկնաբան Չիկ Հերնը[1], որից առաջ այն կոչվում էր dunk shot։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Iguodala_dunks.jpg/222px-Iguodala_dunks.jpg)
Սլեմ դանկ նետումները համարվում են առավել վստահելի (բարձր նետման արդյունավետություն ունեցող) նետումներից մեկը, ինչպես նաև միաժամանակ դասվում են առավել դիտարժան հնարքների շարքին։ Գոյություն ունեն բազմաթիվ սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակների սլեմ դանկ մրցույթներ՝ հանդիսատեսին զվարճացնելու համար։ Մրցույթներից առավել դիտարժանն է NBA-ի սլեմ դանկ մրցույթը, որն անցկացվում է «Բոլոր աստղերի ուիքենդի» շրջանակներում և նախորդում NBA-ի բոլոր աստղերի հանդիպմանը։ Սլեմ դանկ մրցույթների մասնակիցները պարտավորվում են որոշակի ժամանակահատվածում կատարել սլեմ դանկ նետումներ՝ օգտագործելով իրենց աթլետիզմը և երևակայությունը։
Սլեմ դանկն արգելված է եղել NCAA ուսանողական առաջնությունում 1967-1976 թվականներին, քանի որ Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի բասկետբոլիստ Լյու Ալսինդորը (այժմ՝ Քարիմ Աբդուլ-Ջաբար) չափազանց անկասելի էր այդ հնարքը կատարելիս։ Դանկ կատարելն արգելող օրենքն ավելի ուշ ստացավ «Լյու Ալսինդորի օրենք» անվանումը[2][3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բլեյք Գրիֆինը երկու ձեռքով հաջող դանկ կատարելուց հետո
-
Կոբի Բրայանտը աջ ձեռքով դանկ կատարելիս
-
Կարմելո Էնթոնին երկու ձեռքով դանկ է կատարում
-
Մայքլ Ջորդանի այցեքարտային դանկերից մեկը
-
Դարձափոխային սլեմ դանկ Ջեյմոնտ Գորդոնի կողմից
-
Ջուլիուս Էրվինգի դանկը խաղի ժամանակ (1981)
-
Էնդրյու Բոգուտը դանկ է կատարում Համադի Ն՛Դիայի վրա
-
Դարձափոխային դանկ սիրողական մարզիկի կողմից
-
Դենիել Կլարկի դանկը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ sportsillustrated.com, 85 տարեկանում մահացել է «Լեյքերսի» մեկնաբան Հերնը, վերցված է՝ Ապրիլի 15, 2007.
- ↑ time.com, Լյուն պարզապես անհաղթահարելի է Արխիվացված 2006-08-19 Wayback Machine, վերցված է՝ Ապրիլի 15, 2007.
- ↑ Կապոնի, Ջենա (1999). Signifyin(G), Sanctifyin', & Slam Dunking. Էմհերստ: Մասաչուսեթսի համալսարանի տպագրատուն. էջ 4. ISBN 978-1-55849-183-0.