Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա

Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա (խորվ.՝ Slavoljub Eduard Penkala, ապրիլի 20, 1871(1871-04-20), Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 5, 1922(1922-02-05), Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), լեհական, նիդերլանդական և հրեական արմատներով խորվաթ ինժեներ-քիմիկոս և գյուտարար։ Հայտնի է որպես առաջին խորվաթական ինքնաթիռի կոնստրուկտոր և 80-ից ավելի գյուտերի հեղինակ։

Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա
խորվ.՝ Slavoljub Eduard Penkala
Ծնվել էապրիլի 20, 1871(1871-04-20)
Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 5, 1922(1922-02-05) (50 տարեկան)
Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
բնական մահով
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԴրեզդենի տեխնիկական համալսարան
 Slavoljub Penkala Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում (այն ժամանակ՝ Հունգարիայի թագավորություն, այժմ՝ Սլովակիա) 1871 թվականին։ Նրա հայրը՝ Ֆրանցիշեկ Պեկալան, լեհ էր, իսկ մայրը՝ Մարիա Հանելը, հոլանդուհի էր։ Քիմիա է սովորել է Վիեննայի համալսարանում և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, որն ավարտել է 1898 թվականին։ Այնուհետև աշխատել է Կոշիցե քիմիական արտադրամասում։ 1900 թվականին ընտանիքով տեղափոխվում է Զագրեբ (այն ժամանակ՝ Խորվաթիա և Սլավոնիա թագավորություն, նաև Ավստրո-Հունգարիայի մի մասը), որտեղ, ի նշան իր նոր հայրենիքի հանդեպ հավատարմության, իր անվանը ավելացնում է «Սլավոլյուբ» (սլավյանոֆիլ)։ 1904 թվականին նշանակվել է թագավորական տեխնիկական սուպերվիզոր (խորվ.՝ kraljevski tehnički nadzornik

Պենկալի առաջին արտոնագրված գյուտերը եղել են թերմոսը և  պտտվող ատամի խոզանակը։ Իսկ առավել հայտնի ու խոշոր են եղել է մեխանիկական գրիչը (1906) ու կոշտ թանաքով փետուրով գրիչը (1907), ինչպես նաև ամրակները, որոնց օգնությամբ գրիչն ամրացվում էր գրպանում։ Ի թիվս այլ գյուտերի՝ անոդային մարտկոցը, ախտահանող միջոցներ, վագոնային արգելակներ, մանոմետր, ուժաչափ և ծախսաչափ։ Հայտնի են նրա տուրբինային անիվների, ուղղաթիռային շարժիչների գծագրերը, մինչ այդ մեխանիզմների ստեղծվելը[1]։

1908 թվականին Պենկալան սկսում է թռչող սարք մշակել, որի կառավարումը պետք է այնքան պարզ լիներ, որ առանց հատուկ պատրաստության ցանկացած մարդ կարող էր թռչել։  Արտոնագիրը ստացել է 1909 թվականին, իսկ մեքենան ավարտել է 1910 թվականին, և Դրագուտին Նովակի օդանավով պոկվել է գետնից։ Գյուտարարը շարունակել է բարելավել սարքի կառուցվածքը, սակայն այն կառավարելը դեռ հեշտ չէր։  Ավելի ուշ թռիչքային փորձարկումների ընթացքում մոնոպլանը վնասվածք է ստացել, և Պենկալան դադարեցրել է սարքի հետագա մշակումը։ Այնուամենայնիվ, սարքը Խորվաթիայում առաջին ինքնաթիռն է, որը նախագծել և թռիչքներ է իրականացրել[1]։

1906 թվականին Փենկալան, Էդմունդ և Մաուրուս Մոստեր եղբայրների հետ հիմնադրում է Penkala-Edmund Moster & Co ընկերությունը։ Զագրեբում կառուցվում է գործարան, որտեղ սկսվում է Պենկալայի գրիչների և այլ գյուտերի արտադրությունը։ Շուտով ընկերությունը դառնում է գրամեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, իսկ մեխանիկական գրիչը հաջողություն է ձեռք բերում 70 երկրների շուկաներում[1]։

Էդուարդ Պենկալան մահացել է Զագրեբում 50 տարեկան հասակում՝ թոքաբորբից։ Նա թաղված է Միրոգոյ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա» հոդվածին։