Սլավիկ Պարոնյան

հայ նկարիչ

Սլավիկ Բաղդասարի Պարոնյան (հոկտեմբերի 31, 1929(1929-10-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 2014(2014-04-10), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2012)։

Սլավիկ Պարոնյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1929(1929-10-31)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 10, 2014(2014-04-10) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը ծնվել է 1929 թ. Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ 1937 թ.-ից սովորել է Երևանի Արազի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում։ 1945 թ. ընդունվել է Փանոս Թեռլեմեզյանի անվան Գեղանկարչական ուսումնարանը։ 1949 թ. ավարտել է ուսումնարանը կարմիր դիպլոմով։ 1949 թ.-ին ընդունվել  է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Գեղանկարչության բաժինը։ 1955 թ.-ին ավարտել է ինստիտուտը որպես գեղանկարիչ։

  1956 թ.-ին դարձել է ՀՍՍՀ նկարիչների միության անդամ։

Մասնակցել է բազմաթիվ երիտասարդական ցուահանդեսների՝ այդ թվում՝ 1957 թ.-ին 6-րդ երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոնի ԽՍՀՄ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի՝ ներկայացնելով ՛՛Արագածի փեշերին՛՛, ՛՛Գարնան զարթոնք՛՛ և ՛՛Մգուպ գյուղի շրջակայքը՛՛ նկարները։

1960 թ.-ին դարձել է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1974 թ.-ին ԱՄՆ Սպոկան քաղաքում կայացած EXPO-74 համաշխարհային ցուցա-հանդեսում ձևավորել է Հայաստանի տաղավարը՝ ստանալով հատուկ պատվավոր մրցանակ։

  1983 թ.-ին դարձել է ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ։

  1983 թ.-ին Մոսկվայում կայացած համամիութենական ցուցահանդեսին արժանացել է լավագույն բնանկարչի մրցանակին։

  1992 թ.-ին մասնակցել է Ֆրանսիայի  Վալենս քաղաքում կայացած համաշխարհային ցուցահանդեսում։

  2005 թ.-ին մասնակցել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած ցուցահանդեսին։

  2009 թ. Ստեփանակերտի քաղաքապետարանի Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի,Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանի աջակցությամբ բացվեց անհատական ցուցահանդես Ստեփանակերտում։

  2009 թ. Անհատական ցուցահանդես՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի,Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանի աջակցությամբ։

  2009 թ. Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ստացել է պատվոգրեր՝ Երևանի պատմության թանգարանի կերպարվեստի հավաքածուն հարստացնելու համար։ 2010 թ.-ին  ԵՃՇՊՀ պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 2011 թ.-ին ՀՀ Ազգային ժողովում անհատական ցուցահանդես է ունեցել։

  2012 թ.-ին մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսին։

  2012 թ. սեպտեմբերի  18-ին  շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում։

Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքները իրենց արժանի տեղն են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում (Արևելյան ժողովուրդների թանգարան, Նովոկուզնեցկի թանգարան), ցուցասրահներում ( Մոսկվայի Տրետիկովյան պատկերասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ և մասնաճյուղեր) և անհատ անձանց հավաքածուներում (Հովնանյաններ, Լուիս-Սիմոն Մանուկյան, Հանրի և Սիմոն Սաբի, Մուսատով) և այլ բարձրաստիճան անձանց հավաքածուներում։

Կրթություն խմբագրել

1945 թ. ընդունվել է Փանոս Թեռլեմեզյանի անվան Գեղանկարչական ուսումնարանը։ 1949 թ. ավարտել է ուսումնարանը։ 1955 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ աշակերտելով Մարտիրոս Սարյանին, Հովհաննես Զարդարյանին, Գաբրիել Գյուրջյանին, Արա Սարգսյանին։

Ստեղծագործական գործունեությունը խմբագրել

1957 թ. մասնակցել է Մոսկվայում կայացած գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Ստեղծագործել է 60 տարի շարունակ՝ արարելով մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր՝ առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, որոնք գեղարվեստական բարձր արժեքների կրող են՝ հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային երանգներով։ Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում (Երևան, Ստեփանակերտ, Մոսկվա, Սպոկան, Վալենս, Նյու Ջերսի և այլուր)՝ արժանանալով տասնյակ մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի։ Բազմիցս ձևավորել է Հայաստանի տաղավարը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում։ 1956 թ. ՀԽՍՀ, իսկ 1960 թ.՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր։

Մանկավարժական գործունեությունը խմբագրել

2010 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Կոչումները խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983),
  • ՀՀ ժողովրդական նկարիչ (2012)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Արտաքին հղումներ խմբագրել