«Սիրո տաճար» (հինդի՝ प्यार का मंदिर, հնդկական արտադրության ընտանեկան դրամայի ժանրին պատկանող ֆիլմ, որը նկարանահանվել է 1988 թվականին և թողարկվել նույն թվականի ապրիլի 1-ին։ Ֆիլմը հինդիերեն է, և ռեժիսորը հանդիսանում է Կ. Բապայեյն[1]։ Գլխավոր դերերում խաղացել են Միթհուն Չակրաբորտին, Մադխավին, Նիրուպա Ռոյը, Ռաջ Կիրանը, Շոմա Անանդը, Կադեր Խանը և Արունա Իրանին։ Ցուցադրվել է երգիչ Կիշոր Կումարի մահից մի քանի ամիս անց, որի երգերը հնչում են ֆիլմում։

Սիրո տաճար
հինդի՝ प्यार का मंदिर
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա
Թվական1988
Լեզուհինդի
ՌեժիսորKovelamudi Bapayya?
Սցենարի հեղինակԿադեր Խան
ԴերակատարներՄիթհուն Չակրաբորտի, Madhavi?, Raj Kiran?, Shoma Anand?, Կադեր Խան, Արունա Իրանի և Nirupa Roy?
ԵրաժշտությունԼաքսմիկանտ-Պյարելալ և Anand Bakshi?
Տևողություն127 րոպե

Սյուժե

խմբագրել

Երկու սիրահար միացնում են իրենց սրտերը, կառուցում տուն և անվանում այն «Սիրո տաճար», որտեղ էլ ծնվում են նրանց չորս երեխան` երեք որդին և դուստրը։ Միջնեկ եղբայր Վիդժայը երազում էր դառնալ հայտնի արտիստ, ինչպես Մայքլ Ջեքսոնը։ Բայց երազանքները չեն իրականանում։ Նրա մորը հեռացնում են ուսուցչուհու աշխատանքից և իր խնայողությունները հափշտակում է մի անազնիվ գործարար։ Մոր փրկության համար Վիդժայը համաձայնվում է վարձատրության դիմաց վերցնել մի հարուստի կատարած սպանության մեղքն իր վրա։

Դերերում

խմբագրել
  • Միթհուն Չակրաբորտի-Վիդժայ[2]
  • Նիրուպա Ռոյ-մայր
  • Մադխավի-Ռադխա
  • Սաթիշ Կապուր-Սաթիշ
  • Բհարաթ Բհուշան-Սաթիշի հայրը
  • Սաչին-Սանջայ Կումար
  • Ռաջ Կիրան-Աջայ
  • Շոմա Անանդ-Սապնա Կումար
  • Արունա Իրանի-Շանտի
  • Կադեր Խան-բժիշկ
  • Շրադխա Վերմա-Մինա Կումար

Սաունդթրեք

խմբագրել
# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Pyar Ke Pahle Kadam Pe»  Կիշոր Կումար, Ալկա Յագնիկ 4:15
2. «O Meri Jaan Meri Jaan»  Մուհամեդ Ազիզ, Ալկա Յագնիկ 3:31
3. «Jhopad Patti Zindabad»  Կիշոր Կումար 4:00
4. «Aye Duniya Tujhko Salam»  Կիշոր Կումար 7:33
5. «Log Jahan Per Rahate Hain»  Մուհանեդ Ազիզ, Սուրեշ Վարդկար, Կավիտա Կրիշնամուրտի, Ուդիտ Նարայան 4:07
6. «Log Jahan Per Rahate Hain (Sad)»  Մուհամեդ Ազիզ 6:21

Ծանոթագրություններ

խմբագրել