«Սիրիուսի հրաժեշտը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1922 թվականին[1]։

Սիրիուսի հրաժեշտը
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922
ՀրատարակչությունՆորք
Հրատարակվել է1922
ՎիքիդարանՍիրիուսի հրաժեշտը

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից է՝ գրված 1922 թվականի հունիս ամսին։ Գրելու շարժառիթը տասնչորսամյա պատանի՝ ապագա գիտնական Վիկտոր Համբարձումյանի այցն է եղել բանաստեղծին 1922 թվականին, ամռանը։ Զրույցի ժամանակ Վիկտոր Համբարձումյանը Թումանյանին տեղեկություներ է հաղորդել Սիրուսի մասին (տե՛ս՝ Վիկտոր Համբարձումյանի վկայությունը՝ «Սովետական Հայաստան» 1988 թվականին սեպտեմբերի 18-ին (№ 227))[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 89) պահվում է մեկ ինքնագիր, որը գրված է առաջին հրատարակությունից հետո և ունի հեղինակային մշակման հետքեր։ Մեկ այլ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդում (№ 13, լրացուցիչ). վերջինս հանված է Մ․ Գևորգյանի ֆոնդից և ունի հետևյալ հեղինակային ծանոթությունը․ «Սիրուսի նախավերջին տան տողն էսպես է՝ «Հըրաժեշտի շողըդ հավետ»։ Չգիտեմ ճիշտ եմ արտագրել թե չէ, կասկածում եմ»[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է հեղինակի դուստր Սեդայի ալբոմը և դրա մեջ մի տարբերակ, վերնագրված՝ «Սեդային», թվագրված «14 հունիսի, 1922 թվական»[1]։

Առաջին անգամ սույն բանաստեղծությունը տպագրվել է 1922 թվականին «Նորք» հանդեսի առաջին գրքում (էջ 93-94)՝ հեղինակի հետևյալ ծանոթությամբ․ «Սիրուսը մեզանից հեռանում է անդադար օրական 2625000 վերստ արագությամբ։ Նա արևից ավելի մեծ է ծավալով 144 անգամ և ավելի պայծառ 88 անգամ»։

Այնուհետև տպագրվել է՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 198-199)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Ա» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 641.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սիրիուսի հրաժեշտը