Սիրանույշ Սարիկյան

հայ բժիշկ, մալարիաբան

Սիրանույշ Հակոբի Սարիկյան (հուլիսի 1, 1908(1908-07-01)[1], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 2, 1979(1979-08-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ, մալարիաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Սիրանույշ Սարիկյան
Ծնվել էհուլիսի 1, 1908(1908-07-01)[1]
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 2, 1979(1979-08-02)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1930)[1]
Մասնագիտությունբժիշկ և մալարիագետ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1964)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ուսում

խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարան։

Աշխատանք

խմբագրել

Աշխատել է Էջմիածնի շրջանային, 1935 թվականից՝ Երևանի կենտրոնական տրոպիկական կայաններում, 1936-1971 թվականներին՝ Մոսկվայի կենտրոնական տրոպիկական ինստիտուտում (այժմ՝ Վ․ Մարցինովսկու անվան բժշկական պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ )։ Գիտական աշխատանքնրը վերաբերում են ԽՍՀՄ ի տարբեր գոտիներում և ԽՍՀՄ եվրոպական մասի միջին գոտում խոշոր ջրամբարների կառուցման ու շահագործման պայմաններում մալարիայի բռնկումների դեմ պայքարի միջոցառումների համակարգի մշակմանը, ինչպես նաև հեռավոր նավարկությունների անձնակազմի մալարիայով հիվանդացման և մալարիայի ներմուծման կանխարգելման հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 231—232.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 231