Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիսակ Հակոբի Բաբախանյան (Նիկոլայ Բաբախան, հունիսի 24 (հուլիսի 6), 1892, Վերին Ղամարլու, Հայաստան - հոկտեմբերի 5, 1936(1936-10-05), Մոսկվա, ԽՍՀՄ), հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Սիսակ Բաբախանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 6), 1892
ԾննդավայրՎերին Ղամարլու, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 5, 1936(1936-10-05) (44 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր[1]
Մասնագիտությունհեղափոխական, պետական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՌՍՖՍՀ սննդի ժողովրդական կոմիսարիատ, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա, ՍՍՀՄ սննդի ժողովրդական կոմիսարիատ, ԽՍՀՄ գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարիատ, ԽՍՀՄ ներքին և արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատ, Աշխատանքի և պաշտպանության խորհուրդ և Հյուսիսային ծովային ճանապարհի գլխավոր տնօրինություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի և Բաքվի գիմնազիաներում, ապա՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ (1917) մասնակցել է Նիկոլայ II-ի ձերբակալմանը, Հուլիսյան օրերին՝ մայրաքաղաքի կայազորի հուզումներին։ 1917 թվականի հոկտեմբերի 25-ին Բաբախանյանը գտնվում էր Ձմեռային պալատը գրոհողների շարքերում։ Նոյեմբերին նշանակվել է Կենտրոնական շրջանների տրանսպորտի կոմիսար։

1918 թվականի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի շրջկոմի քարտուղար։

1919 թվականի մայիսին խորհրդային հանրապետության լիազոր–ներկայացուցիչն էր Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Հունիսին, սպիտակգվարդիականների կողմից Ղրիմը գրավելուց հետո, եղել է Ղրիմի ընդհատակյա մարզային կոմիտեի քարտուղար, ապա՝ ընդհատակյա ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։

Բաբախանյանի ղեկավարությամբ Ղրիմի անտառներում կազմակերպվել է «Կանաչներ» պարտիզանական բանակը։ 1920 թվականին Մոսկվայում ՌԿ(բ)Կ Կենտկոմին զեկուցել է Ղրիմի ընդհատակյա կոմիտեի աշխատանքների մասին, հանդիպել Վլադիմիր Լենինի հետ։

1921-1924 թվականներին սովորել է Կարմիր պրոֆեսուրայում, ավարտելուց հետո աշխատել է պետական պլանավորման մարմիններում, եղել է ԽՍՀՄ աշխատանքի ն պաշտպանության խորհրդի գիտական բաժնի պետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185