Սիչուանի երկրաշարժ (2008)

Սիչուանի երկրաշարժ (չինարեն՝ 四川大地震), 2008 թվականի մայիսի 12-ին Պեկինի ժամանակով 14:28:01.42-ին Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժ։ Երկրաշարժի հզորությունը համաձայն Չինաստանի սեյսմիկ ծառայության 7, 9 Mw էր։ Համաձայն ԱՄՆ երկրագիտական ծառայության տվյալների երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիչուան նահանգի մայրաքաղաք Չենդուից 75 կմ հեռավորության և 19 կմ խորության վրա[2]։ Այս երկրաշարժը հայտնի է նաև Վենչուանի երկրաշարժ անունով (չինարեն՝ 汶川大地震), քանի որ նրա էպիկենտրոնը գտնվում է Վենչուանում։ Երկրաշարժը զգացվել է Պեկինում (հեռավորություն 1, 500 կմ) և Շանհայում (հեռավորությունը 1, 700 կմ), որտեղ ցնցվել են բարձրահարկերը և սկսել է տարհանում[3]։ Երկրաշարժը զգացլ են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Թայլանդում, Վիետնամում, Բանգլադեշում, Նեպալում, Մոնղոլիայում և Ռուսաստանում։

Սիչուանի երկրաշարժ
##Սիչուանի երկրաշարժ (2008) (Չինաստան)
Bullseye1.png
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
ADBC Branch in BeiChuan after earthquake.jpg
Տեսակերկրաշարժ
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Տարեթիվմայիսի 12, 2008
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7.9—8.0
Հիպոկենտրոնի
խորություն
19 կմ
Էպիկենտրոնի
տեղագրություն
30°59′20″ հս․ լ. 103°19′44″ ավ. ե.HGЯO
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ցունամիոչ
Տուժածներ69․197 զոհված,
18․000-ը անհետ կորած
Զոհվածներ69 195 մարդ
Վիրավորներ375 000[1]
Տնտեսական վնաս146.5 մլրդ USD
Commons-logo.svg 2008 Sichuan earthquake Վիքիպահեստում

Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ 2008 թվականի օգոստոսի 4-ին զոհվել է 69197 մարդ, անհայտ կորել է մոտ 18 հազարը և 288431 մարդ այս կամ այն կերպ տուժել են երկրաշարժից[4]։

Երկրաշարժը տեղի է ունեցել Լունմենշան երկրաբանական կոտրվածքի տարածքում, որը անցնում է Սիչուանի գոգավորության արևմտյան եզրով ու առանձնացնում է նրան Սինո Տիբեթական լեռներից։

Նկարիչ Այ Վեյվեյը բանտարկության է դատապարտվել զոհերի քանակի մասին պաշտոնական տեղեկատվությունից այլ թվեր հայտարարելու համար։ Նա նաև հայտարարել էր, որ տեղական իշխանությունների կաշառակերության մասին, որի պատճառով շենքերի սեյսմակայությունը խախտվել էր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://news.sina.com.cn/pc/2008-05-13/326/651.html
  2. «Magnitude 7.9 - Eastern Sichuan, China»։ United States Geological Survey։ 2008-05-22։ Վերցված է 2008-05-22 (անգլ.)
  3. «'Hundreds buried' by China quake»։ BBC։ 2008-05-22։ Վերցված է 2008-05-20  (անգլ.)
  4. «Casualties of the Wenchuan Earthquake»։ Sina.com։ 2008-05-22։ Վերցված է 2008-05-22 (չին.)

Արտաքին հղումներԽմբագրել