Սինյալ դը Բոտրաժ
Սինյալ դը Բոտրաժ (ֆր.՝ Signal de Botrange), Բելգիայի ամենաբարձր կետը, որի բարձրությունը ծովի մակարդակից 694 մետր է։ Գտնվում է երկրի արևելյան հատվածում, High Fens արգելավայրում, Լիեժ նահանգում[2]։
Սինյալ դը Բոտրաժ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Բելգիա |
Վարչատարածքային միավոր | Լիեժ |
Աշխարհագրական տեղադրություն | High Fens? |
Լեռնաշղթա | Ardenne? |
Մասն է | Արդեններ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 694,24 մետր |
Հարաբերական բարձրություն | 119 մետր[1] |
Պահպանման տարածք | High Fens – Eifel Nature Park? |
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
խմբագրելԳտնվելու վայրը
խմբագրելՍինյալ դը Բոտրաժը գտնվում է Բելգիայի արևելյան մասում, Լիեժ նահանգում, Գերմանիայի սահմանից 10 կիլոմետր արևելք։ Գագաթը մատչելի է, այնտեղով անցնում է N676 Ռյու դը Բոտրանժ ավտոմայրուղին[2]: Սինյալ դը Բոտրաժը ծովի մակարդակից բարձր է 694 մետր և այն ոչ միայն Բելգիայի ամենաբարձր կետն է, այլ նաև Բենիլյուքսի։ Սինյալ դը Բոտրաժը հանդիսանում է High Fens արգելոցի մի մասը[2][3]։
Կլիմա
խմբագրելՇրջանը, որում գտնվում է բարձունքը, ենթարկվում է ավելի ուժեղ քամիների ազդեցությանը, քան Բելգիայի մնացյալ տարածքը։ Սինյալ դը Բոտրանժի միջին և նվազագույն օդի ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է, քան Բելգիայի ցանկացած այլ վայրում, չնայած (-25.6 °C) նվազագույն ջերմաստիճանն ավելի բարձր է, քան երկրի բացարձակ ռեկորդը (-30.1 °C), որը դիտվել է Ռոֆշոր քաղաքում։ Ձմռանը ջերմաստիճանը չի գերազանցում 0 °C-ին։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում 30 °C-ից։
Սինյալ դը Բոտրանժի տեղումների քանակը տարեկան կազմում է 1450 մմ, ինչն ավելի բարձր է, քան Բելգիայի այլ շրջաններում ավելի բարձր է։ Ձմեռային ժամանակաշրջանը սովորաբար տևում է մոտ 130 օր։ Տեղումները կարող են լինել տարեկան 200 օր, իսկ ձյունը կարող է տևել մինչև 35 օր։ Ձյան ծածկույթի առավելագույն հաստությունը գրանցվել է 1953 թվականի փետրվարի 9-ին` 115 մմ։
Ձմռանը Սինյալ դը Բոտրանժը դառնում է ավանդական դահուկավազքի ժամանցատեղ[4].:
Պատմություն
խմբագրել1923 թվականին Սինյալ դը Բոտրանժի վերևում կառուցվել է Բալթիա աշտարակը, որի բարձրությունը 6 մետր է, իսկ 1934 թվականին կառուցվել է 24 մետր բարձրություն ունեցող հաղորդակցական աշտարակ, ինչը թույլ է տալիս Սինյալ դը Բոտրանժի բարձրությունը հասնի ծովի մակարդակից 718 մ բարձրության։
Մի քանի տասնամյակներ շարունակ Սինյալ դը Բոտրանժի վերևի հատվածում տեղակայված է եղել օդերևութաբանական կայանը։ 1999 թվականին այն փոխարինվել է Բելգիայի Թագավորական օդերևութաբանական համալսարանի ավտոմատ կայանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ peakbagger.com
- ↑ 2,0 2,1 «Signal de Botrange, Belgium» (անգլերեն). peakbagger.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Rachel Crolla, Carl McKeating Europe's High Points: Getting to the top in 50 countries. — Cicerone Press Limited, 2014. — 256 с. — ISBN 1849659605, 9781849659604
- ↑ «Ski Botrange» (անգլերեն). ski-botrange.be. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինյալ դը Բոտրաժ» հոդվածին։ |