Սինգապուրի ֆրանսիական համալսարան

Սինգապուրի ֆրանսիական համալսարան (IFS), հանդիսանում է ֆրանսիական համալսարանների համաշխարհային ցանցի մի մասը[1]։

Սինգապուրի ֆրանսիական համալսարան
Institut français de Singapour
Изображение логотипа
Սինգապուրի ֆրանսիական համալսարան
Տեսակմշակութային կենտրոն
Հիմնադրված է2011 թվական
ՏիպՆերկայացչություն
ՌեկտորԼաուրենց Լոչո
ԵրկիրՍինգապուր
Կայքinstitutfrancais.sg

Պատմություն խմբագրել

Միայն 2011 թվականին ֆրանսիական մշակութային ցանցը պաշտոնապես միավորվել է` ֆրանսիական համալսարան անունով՝ հետևելով համաշխարհային մշակութային բարեփոխման և կոոպերացիոն ցանցի Արտաքին գործերի նախարարության, նաև Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարարության կողմից հաստատված 2010 թվականի հունիսի 27֊ի օրենքին` փոխելով ֆրանսիական մշակութային գործունեությունը, որը նախկինում մտնում էր Culturesfrance միավորման մեջ[2]։ Այս վերակազմակերպումը նպաստել է միասնությանը և ավելի պարզ կառավարմանը։ Ֆրանսիական դեսպանատան համալսարանը կրթության լեզվական և մշակութային համագործակցության ծառայությունները միաձուլել է` դառնալով Սինգապուրի ֆրանսիական համալսարան։ Նա սերտ կապեր է պահպանում գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև երկրի ֆրանսիական դաշինքի գրասենյակի և ազգային ու տեղական իշխանությունների հետ։ Այսպիսով, միակ քննական կենտրոնը ստեղծվել է Սինգապուրի ֆրանսիական կենտրոնի նախարարության կողմից հմտությունների գնահատման համար, որի հիմքում ընկած է լեզուների եվրոպական ընդհանուր շրջանակը։ Այն հավատարմագրված է նաև ֆրանսիական լեզուների միջազգային հավաստագրերով։

Մշակութային գործունեություն խմբագրել

Համալսարանի մշակութային կենտրոնը մասնակցություն ունի ազգային- մշակութային կյանքում` կազմակերպելով մոտ 200 միջոցառում՝ ըստ նախագծերի[3]։ IF- ը մասնակցում էր նաև արտաքին միջոցառումների մշակութային աջակցության շրջանակներում, և ֆրանսիա֊յի և Սինգապուրի փոխհամագործակցությամբ զարգանում էր գործընկերային հարաբերություն ուրիշ կառավարության կամ ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Սինգապուրի համալսարանը հատուկ առաքելություն ունի կինոյի և տեսալսողական գործունեության վերաբերյալ։ Նրա իրավասությունների շրջանակը ներառում է Հարավային Ասիայի վեց երկիր` Սինգապուր Ինդոնեզիա Մալազիա Ֆիլիպիններ Բրունեյ և Արևելյան Թիմոր։ Նա գործում է հատկապես հարավասիական CMN մի կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հետ մյուս կողմից նաև ֆրանսիական մուլտիմեդիայի զարգացում (ֆիկցիաներ տեսախաղեր համացանց֊ հարթակներ փաստագրական ֆիլմեր ժամանակակից երաժշտություն)[4].։ Սինգապուրի ֆրանսիական համալսարանը դերակատարում ունի Սինգապուրի գիտության և ճարտարագիտության մեջ ֆրանսերենի օգտագործման գործում։ IF-ը օգնում է հայտնաբերել ինստիտուցիոնալ գործընկերներ և նպաստում է նրանց հաղորդակցությանը ֆրանսիական հաստատությունների հետ ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական մակարդակով[5]։ IFS-ը մշակված է Սինգապուրում Ֆրանսիայի դեսպանության հետ հաղորդակցություն Merlion գիտական ծրագրով, որն իր ստեղծման օրվանից աջակցում է ավելի քան 200 նախագծեր Ֆրանսիայի և Սինգապուրի միջև[6]։

Վոլյա փառատոն խմբագրել

2014 թվականից IF կազմակերպում է organise փառատոն Voilah[7]։ Նա հավաքագրել է ավելի քան 265000 այցելու և հանդիսատես 2017 թվականի կես ամսվա ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000023332301
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. https://www.institutfrancais.sg/about-us/(չաշխատող հղում)
  5. https://www.institutfrancais.sg/sciences/(չաշխատող հղում)
  6. https://www.institutfrancais.sg/the-merlion-programme/(չաշխատող հղում)
  7. https://lepetitjournal.com/singapour/a-voir-a-faire/festival-voilah-2017-retour-en-15-articles-46295

Արտաքին հղումներ խմբագրել