Սինաի (ճապ.՝ 竹刀սինաի, տակեմիցու, «հնդկեղեգի թուր»), թուր՝ պատրաստված հնդկեղեգից, որն օգտագործվում է կենդո ճապոնական սուսերամարտում։ Գոյություն ունեն նաև պլաստիկից պատրաստված թրեր, որոնք օգտագործվում են մրցումների ժամանակ։ Դրանք նույնպես կոչվում են հնդկեղեգի սինաիներ։

Հնդկեղեգից պատրաստված սինայ թուրը

Պատմություն

խմբագրել

Ենթադրվում է, որ սինաի թրի նմանվող առաջին մարզական թուրը հայտնագործել է Կամիիձումի Իսե նո կամի Նոբուցունան 16-րդ հարյուրամյակի սկզբին և կոչվում էր հիկիհադա (ճապ.՝ 蟇肌)[1][2]: Ինչպես ժամանակակից սինաի թուրը, այն նույնպես պատրաստված էր հնդկեղեգից, սակայն բաղկացած էր ավելի շատ քանակությամբ մասերից և կաշվեպատ էր[3]։

Կառուցվածք

խմբագրել
 
Սինայի մասերը

Սինաի թուրը բաղկացած է չորս հնդկեղեգի շերտերից (տակե, (ճապ.՝ )), որոնք կապված են կաշվի կտորներով, պարանով (ցուրու), բռնակից (ցուկա) և կապից (նակայույ), ինչպես նաև պաշտպանիչ հարմարանքից (ցուբա դաստապան) և նրա ռետինե ամրացուցչից (ցուբադոմե)։ Հնդկեղեգի շերտերը ամրացվում են երկու կողմերից կաշվի բռնակներով և ծայրերով, որոնք, իրենց հերթին, ամուր ամրացվում են պարանով։

Սինայի մասեր

խմբագրել
  • Ցուկագավա (ճապ.՝ 柄皮) – կաշվե պատյան սինաի թրի բռնակի վրա
  • Ցուբա դոմե (ճապ.՝ 鍔止め) – սահմանափակիչ, որը պահում է ցուբան իր տեղում
  • Ցուբա (ճապ.՝ ) – դաստապան
  • Ցուրու (ճապ.՝ ) – պարան, որը ձգված է սակիգավայի և ցուկագավայի միջև, սինաի ետևի կողմի երկայնքով
  • Նակայույ (ճապ.՝ 中結) – կաշվե փոքրիկ փոկ, որը փաթաթված է սինաի թրի շուրջը
  • Սակիգավա (ճապ.՝ 先皮) – կաշվե պատյան սինաի ծայրի համար
  • Կենսեն – սինաի թրի ծայրը
  • Մոնոուտի – թրի հարվածային մասը։ Սիայում (մրցումներում) ճիշտ են համարվում սինայի միայն այդ հատվածով հարվածները
  • Ձիմբու – սինաի այն հատվածն, որը խորհրդանշումը սայրը։ Այն հատվածի հակադիր կողմը, որտեղ ձգվում է ցուրուն։
  • Ցուկա – բռնակ։

Պլաստմասսայից պատրաստված ծայրը, որն ամրացվում է շերտերի վերջում (տակե) սակիգավայի մեջ կոչվում է սակիգոմու։ Կաշվե անցքը, որը գտնվում է ցուբայի հանգույցի մոտ և ամրացվում է ցուրուի վրա, կոչվում է կոմոնո (այն կարող է նաև չլինել)[4]։

Պարամետրեր

խմբագրել

Սինաի թրի երկարությունը կախված է սուսերամարտիկի տարիքից՝

  • 10-14 տարեկան – 109 սմ,
  • 14-16 տարեկան – 112 սմ,
  • 18 տարեկանից սկսած – 115-118 սմ։

Նվազագույն երկարությունը կազմում է 9 սմ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Junzō Sasamori; Gordon Warner (June 1989). This Is Kendo: The Art of Japanese Fencing. Tuttle Publishing. էջ 51. ISBN 978-0-8048-1607-6.
  2. Green, Thomas A.; Svinth, Joseph R. (2010 թ․ հունիսի 30). Martial Arts of the World: An Encyclopedia of History and Innovation. ABC-CLIO. էջ 599. ISBN 978-1-59884-244-9.
  3. «Կենդոյի ուղեցույց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Կոնդո ճապոնական սուսերամարտի ուղեցույց։ Սինաի թրի մասերը։». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինաի (թուր)» հոդվածին։