Ճապոնական թուր (ճապ.՝ 日本刀 նիհոնտո), շեղբավոր միասայր կտրող-հատող սառը զենք, որն արտադրվում է ճապոնական ավանդական տեխնոլոգիայով։ Այն ձուլվում է բազմաշերտ պողպատից, ածխածնի վերահսկվող պարունակությամբ։ Այդ զենքը համարվում էր ռազմիկ-սամուրայի հիմնական զենքը։ Ճապոնական թրի ձուլման համար օգտագործվում է տամախագանե պողպատը կամ ալմաստե պողպատը։

Սամուրայների ավանդական զենքերը և դրանց պատյանները

Մասնագետների գնահատականներով ամբողջ պատմության ընթացքում պատրաստվել է ավելի քան 2 միլիոն ճապոնական թուր, որոնցից մոտ 100 հազար նմուշը ներկա դրությամբ պահվում է Ճապոնիայում, իսկ խոշորագույն հավաքածուն գտնվում է ԱՄՆ-ում և հաշվվում է ավելի քան 300 հազար նմուշ (Ճապոնիայից դուրս են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)[1]։

Ճապոնական թրերի մետաղից ձուլման տեխնոլոգիան սկսել է զարգանալ 8-րդ դարից և առավելագույն կատարելության է հասել 13-րդ դարին։ Մոտ հազար տարիների ընթացքում թրի տեսքը գրեթե չէր փոխվում, աննշան փոփոխվել է միայն երկարությունը և թեքության աստիճանը՝ մերձամարտի մարտավարության զարգացմանը համապատասխան։ Թուրը՝ համարվելով ճապոնական կայսրի երեք հնագույն ռեգալիաներից մեկը, ճապոնական հասարակության մեջ ուներ նաև ծիսական և մոգական նշանակություն։

Տերմինաբանություն խմբագրել

 
Ճապոնական թրեր, զույգ կատանաներ և վակիձասի

Գրականության մեջ հաճախ օգտագործվում են ճապոնական անվանումներ ճապոնական թրի և դրա դետալների տարատեսակները տարբերակելու համար։ Առավել հաճախ օգտագործվող հասկացությունների համառոտ բառարան.

  • Տատի[2]՝ երկար թուր (շեղբի երկարությունը 61 սմ-ից սկսած) համեմատաբար մեծ թեքությամբ (սորի)[3], նախատեսված էր հիմնականում ձիամարտի ժամանակ։ Գոյություն ունի տատիի տարատեսակ՝ օդատի անվանումով, այսինքն՝ «մեծ» տատի, որի շեղբի երկարությունը սկսվում է 1 մետրից (16-րդ դարից 75 սմ-ից)։ Թանգարաններում ցուցադրվում են սայրով ներքև[4]։
  • Կատանա` երկար թուր (շեղբի երկարությունը 61-73 սմ) ավելի լայն և հաստ շեղբով և ավելի փոքր թեքությամբ` ի տարբերություն տատի թրերի։ Տեսողականորեն արտաքինով շատ դժվար է կատանան տարբերել տատի թրերից, առաջին հերթին դրանք տարբերում են այն կրելու ձևով[5]։ 15-րդ դարից սկսած աստիճանաբար կատանան դուրս է մղել տատի թուրը, որպես զենք նախատեսված հետևակային մարտերի համար։ Թանգարաններում ցուցադրվում է սայրով դեպի վերև դիրքով։ Հին ժամանակներում կատանա անվանել են դաշույնները, սակայն 16-րդ դարից այդ անվանումը տեղափոխել են ուտիգատանա զենքի անվան վրա։
  • Վակիձասի՝ կարճ թուր (շեղբի երկարությունը 30,3-60,6 սմ)[6]։ 16-րդ դարի վերջից ավելի երկար կատանայի հետ միասին գոյացնում է սամուրայի սպառազինության ստանդարտ հավաքածու՝ դայսյո («երկար և կարճ»)։ Օգտագործվում էր ինչպես նեղ տարածության մեջ մարտի համար, այնպես էլ կատանայի հետ միասին սուսերամարտի որոշ տեխնիկաներում։
  • Տանտո (կոսիգատանա)՝ դաշույն կամ դանակ (շեղբի երկարությունը՝ < 30,3 սմ)։ Հին ժամանակներում դաշնույնն անվանում են ոչ թե «տանտո», այլ «կատանա»։ Տատի թուրը, որպես կանոն, ուղեկցվում էր կարճ տանտոյով։
 
Ձիավոր սամուրայը տատի թրով
  • Ցուրուգի՝ ուղիղ երկու կողմից սրվածք ունեցող թուր, որը Ճապոնիայում տարածված էր մինչև 10-րդ դարը։ Բազմաթիվ նմուշներ չեն վերաբերվում իրական ճապոնական թրերին (նիհոնտո), քանի որ ձուլվել են չինական կամ կորեական տեխնոլոգիաներով։ Լայն իմաստով տերմինը հին ժամանակներում օգտագործվում էր բոլոր տիպի թրերը տարբերակելու համար։ Ավելի ուշ այն դուրս է մղվել կէն տերմինով հարթ թրերը տարբերակելու համար։
  • Նագինատա՝ միջանկյալ զենք թրի և նիզակի միջև։ 60 սմ երկարություն ունեցող կորացված շեղբ։
  • Կոտո՝ բառացիորեն նշանակում է «հին թուր»։ Այս թրերը արտադրվել են մինչև 1596 թվականները[7]։ Համարվում է, որ այդ ժամանակներից հետո ավանդական տեխնոլոգիաների բազմաթիվ հնարքներ կորել են։
  • Սինտո՝ բառացիոներն նշանակում է «նոր թուր»։ Թրերը, որոնք արտադրվել են 1596-1868 թվականներն, այսինքն՝ մինչ Մեյձի ժամանակաշրջանի արդյունաբերական հեղափոխության սկիզբը։
  • Գենդայտո՝ բառացիորեն նշանակում է «ժամանակակից թուր»։ Այդ թրերը արտադրվել են 1868 թվականից հետո մինչ օրս։ Դրանց թվում կան նաև բանակի համար արտադրվող թրեր, որոնք ձուլվում են հեշտացված սյովատո գործարանային տեխնոլոգիայով (բառացիորեն՝ «Սյովա ժամանակաշրջանի թուր»), այդ թվում սին-գունտո (ճապ.՝ 新軍刀) (բառացիորեն՝ «նոր բանակային թուր»)[8][9]։
  • Ցուբա՝ դաստապանն, որն ունի կլորացված ձև, բացի գործառույթային նշանակության (դաստակի պաշտպանություն) թրի համար զարդ էր հանդիսանում։
  • Խամոն՝ շեղբի վրա առկա է նախշագիծ։

Ճապոնական թրերի համեմատական աղյուսակ խմբագրել

Տիպ Երկարություն
(նագասա),
սմ
Լայնություն
(մոտոխաբա),
սմ
Կորություն
(սորի),
սմ
Հաստություն
(կասանե),
մմ
Ծանոթագրություններ
Տատի 61—71 2,4—3,5 1,2—2,1 5—6,6 Ի հայտ է եկել 11-րդ դարում։ Գոտու վրա կրում են սայրով ներքև տանտո դաշույնի հետ միասին։ Օդատի տարատեսակը կարելի է կրել մեջքի ետևում։
Կատանա 61—73 2,8—3,1 0,4—1,9 6—8 Ի հայտ է եկել 14-րդ դարում։ Կրում էին գոտկատեղի վրա սայրով դեպի վերև, վակիձասիի հետ միասին։
Վակիձասի 32—60 2,1—3,2 0,2—1,7 4—7 Ի հայտ է եկել 14-րդ դարում։ Կրում էին սայրով դեպի վերև կատանայի հետ կամ առանձին, որպես դաշույն։
Տանտո 17—30 1.7—2.9 0—0.5 5—7 Կրում էին տատի թրի հետ կամ առանձին, որպես դաշույն։

Ճապոնական թրի պատմություն խմբագրել

Մինչև 9-րդ դարի հնադարյան թրեր խմբագրել

 
6-րդ դարի ուղիղ երկաթե ճապոնական թրեր: Ներքևում պատկերված է չինական տիպի թուրը:

Առաջին երկաթե թրերը բերվել են Ճապոնական կղզիներ 3-րդ դարի 2-րդ կեսին չինացի առևտրականների կողմից[10][11]։ Ճապոնական պատմության այդ դարաշրջանը կրում է Կոֆուն անվանումը (բառացիորեն՝ «դամբարանաբլուրներ», 3-6-րդ դարեր)։ Դամբարանաբլուրների տիպի գերեզմաններում պահպանվել են, չնայած նրան, որ շատ վնասվել են ժանգից, այն ժամանակաշրջանի թրեր, որոնք հնագետները բաժանում են ճապոնական, կորեական և առավել հաճախ հանդիպող չինական նմուշների։ Չինական թրերն ունեին ուղիղ նեղ միասայր շեղբ, իսկ ճապոնական նմուշներն ավելի կարճ էին, ավելի լայն հարթ երկկողմանի սրվածք ունեցող շեղբով։ Ասուկայի դարաշրջանում (538-710 թվականներ) կորեական և չինական դարբինների օգնությամբ Ճապոնիայում սկսեցին արտադրել սեփական երկաթը, իսկ 7-րդ դարում յուրացրել են բազմաշերտ պողպատի ձուլման տեխնոլոգիան։ Նախկին նմուշների հետ համեմատած, որոնք ձուլվում էին երկաթի ամբողջական կտորից, թրերը սկսեցին ձուլել երկաթե և պողպատե թիթեղներից։

7-8-րդ դարերում ճապոնական թրերի վրա սկսեց կորություն ի հայտ գալ։ Այդպիսի առաջին թրերից մեկը կապում են Յամատո նահանգից Ամակունի անունով դարբնի հետ։ Ամակունին իբր ձուլել է հայտնի Կոգարասու-Մարու (Փոքր Ագռավ) թուրը 703 թվականին, և, չնայած, որ թվագրումը բացակայում է, այդ թուրը համարվում է կորություն ունեցող ամենահին ճապոնական թուրը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Валерий Хорев Японский меч. Десять веков совершенства. Глава 1. Страницы истории. — Ростов-на-Дону: Феникс, 2003. — С. 27. — ISBN 5-222-02406-7
  2. Термин «тати» установился в русскоязычной литературе. Русская фонетика не позволяет точно передать звучание, английская фонетика воспроизводит название как tachi.
  3. Точного стандарта прогиба для тати не существует. В начале меч тати обладал почти сабельной кривизной, к XIV веку клинок выпрямляется. Прогиб «сори» стандартно измеряется как максимальной расстояние от обуха до прямой линии между кончиком меча и основанием клинка. Рукоять в расчёт кривизны не принимается.
  4. Определения типов японских мечей приведены в книге А. Баженова «Экспертиза японского меча» согласно пояснению японской ассоциации NBTHK («Общество по сохранению художественных японских мечей»), ответственной за сертификацию японских клинков.
  5. Хотя тати в среднем длинней катаны, нередко длина катаны превосходит длину тати.
  6. Такие длины получаются переводом традиционной японской меры длины сяку (30,3 см, прим. длина локтя) в см.
  7. То есть до конца периода Момояма. Традиционно японская история делится на неравные периоды, определяемые по названию населённых пунктов, которые становились местом обитания императора.
  8. Kokan Nagayama. The Connoisseur's Book of Japanese Swords. — First edition. — Japan: Kodansha International Ltd., 1997. — С. 3. — 355 с. — ISBN 4-7700-2071-6
  9. Leon and Hiroko Kapp, Yoshindo Yoshihara. Modern Japanese Swords and Swordsmiths. — First edition. — Japan: Kodansha International Ltd., 2002. — С. 13. — 224 с. — ISBN 978-4-7700-1962-2
  10. "The Craft of the Japanese Sword",Leon Kapp,1987,P.20
  11. "Katana:The Samurai Sword",Stephen Turnbull,2010,P.16(չաշխատող հղում)
  12. Meч Когарасу-Мару выполнен в необычном стиле киссаки-мороха, популярном в период Нара. Половина клинка до острия обоюдоострая, другая половина с тупым обухом. Вдоль клинка проходит центральная ложбинка, сам клинок очень слабо изогнут, но наблюдается довольно сильный изгиб хвостовика по отношению к клинку. Подпись на мече отсутствует. Хранится в коллекции императорской семьи. См. фото в книге Баженова «История японского меча».