Սիմոն Սիմոնյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Սիմոնյան, (մարտի 7, 1975(1975-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1994, Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սիմոն Դերենիկի Սիմոնյան
1975 թ. մարտի 7- 1994 թ. ապրիլի 15
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
Մահվան վայրԼՂՀ Հորադիզ
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սիմոն Սիմոնյանը ծնվել է 1975 թվականի մարտի 7-ին Երևանում։ Ավարտել է Ավանի թիվ 177 միջնակարգ դպրոցը։ 1988 թ․-ի ազգային-ազատագրական զարթոնքին նա ընտանիքի անդամներից գաղտնի մասնակցում է Ազատության հրապարակի ցույցերին, զենք տեղափոխում։

1993 թ. գարնանը զորակոչվում է և ընկնում X զորամաս։ Ձմռանը մասնակցում է Քարվաճառի մարտական գործողություններին, այնուհետև տեղափոխվում Հորադիզ և մասնակցում մարտական մի շարք գործողությունների։ 1994 թ. ապրիլի 15-ին Սիմոնը Հորադիզում զոհվում է։ Հանգչում է Ավանի գերեզմատանը։ Սիմոն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով։

Աղբյուրներ

խմբագրել
  • Խաչատուր Մելքումյան, Սաաթինե Մինասյան, «Նրանք գնում էին ապրելու»