Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)

Ավան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում։ 2013 թվականի հունվարի 1֊ի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 50.300 մարդ[2]։ Տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին։

Picto infobox map.png
Ավան
FFA Football Academy Yerevan.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակշրջան
Մտնում էԵրևանի մեջ
Ներառում է4 թաղամաս
ԲԾՄ1275±1 մետր
ՂեկավարԱրա Դանիելյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն ([[2015[1]]])53 100
Տարածք8,37
FFA Football Academy Yerevan.jpg
Yerevan Avan district.png
Ժամային գոտիUTC+4
Կոորդինատներ: 40°12′54.000000100012″ հս․ լ. 44°34′42.960000100006″ ավ. ե. / 40.21500000002777853° հս․. լ. 44.57860000002777667° ավ. ե. / 40.21500000002777853; 44.57860000002777667

ԱնվանումԽմբագրել

Ավան բառը հայերենում փոխառված է պահլավերենից, ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Անցյալում, սովորաբար, «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Այսօր Երևանի վարչական շրջաններից մեկի կարգավիճակն ունեցող Ավանը հնում եղել է ինքնուրույն բնակավայր՝ Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում և դեռ 7-րդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։

Ընդհանուր նկարագիրԽմբագրել

Ավան վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[3]։

Շրջանը բաժանված է 4 թաղամասերի՝ Հին Ավան, Նոր Ավան (Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սայաթ Նովա, Վալերի Բրյուսով, Հովհաննես Թումանյան, ՆահապետՔուչակ, Գրիգոր Նարեկացի), Ավան-Առինջ, Աղի Հանք։

ԵկեղեցիներԽմբագրել

ՀուշարձաններԽմբագրել

Փողոցներ և այգիներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել