Սիմոն Գրեգորչիչ
Սիմոն Գրեգորչիչ (սլովեն.՝ Simon Gregorčič, 5 հոկտեմբերի, 1844, Վրսնո, Գորիցա և Գրադիշկա, Ավստրո-Հունգարիա — 21 նոյեմբերի, 1906, Գորիցիա, Իտալիա), սլովենացի բանաստեղծ, կաթոլիկ հոգևորական։
Սիմոն Գրեգորչիչ սլովեն.՝ Simon Gregorčič | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1844[1][2][3] |
Ծննդավայր | Vrsno, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1906[1][2][3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Գորիցիա, Ավստրո-Հունգարիա |
Գրական անուն | Gorski |
Մասնագիտություն | բանաստեղծ, կաթոլիկ քահանա, թարգմանիչ և գրող |
Լեզու | սլովեներեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Ուշագրավ աշխատանքներ | «Prvi zvezek Poezij» «Drugi zvezek Poezij» «Tretji zvezek Poezij» «Četrti zvezek Poezij» |
Simon Gregorčič Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍիմոն Գրոգորչիչը ծնվել է 1844 թվականի հոկտեմբերի 5-ին Գորիցա և Գրադիշկա կոմսության Կոբարիդ քաղաքի մոտ գտնվող Վրսնո ոչ մեծ գյուղում։ 1851 թվականից սովորել է Լիբուշնեի տարրական դպրոցում։ 1855 թվականին սկսել է սովորել Գորիցիայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գորիցիայի Հոգևոր սեմինարիա։ 1867 թվականի հոկտեմբերի 27-ին Սիմոն Գրեգորչիչը ձեռնադրվել է հոգևորական և 1868 թվականից հոգևոր ծառայություն է կատարել Կոբարիդեում, որտեղ սկսել է զբաղվել գրական գործունեությամբ։ Ընկերոջ՝ Իգնացի Գրունտարի հետ միասին հիմնել է Սլովենիայի առաջին ընթերցարաններից մեկը[4]։
1873 թվականին նրան տեղափոխել են Բրանիկ։ Հետագայում նրան մի քանի անգամ տեղափոխել են տարբեր թեմեր։ 1903 թվականին Սիմոն Գրեգորչիչն անցել է թոշակի։ Վաճառելով իր տունը՝ նա հաստատվում է Գորիցիայում, որտեղ էլ մահացել է 1906 թվականի նոյեմբերի 21-ին։
Բանաստեղծի ծննդավայրում՝ Վրսնո գյուղում, գործում է բանաստեղծին նվիրված գրական թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սիմոն Գրեգորչիչի անունն էր կրում Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակի բրիգադը։
Ստեղծագործությունը
խմբագրելՍիմոն Գրեգորչիչի առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Slovenski glasnik», «Zgodnja Danica», «Zvon», «Ljubljanski zvon» ամսագրերում։ Հիմնականում գրել է քնարական ու հայրենասիրական բանաստեղծություններ։ 1882 թվականին լույս է տեսել Սիմոն Գրեգորչիչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Prvi zvezek Poezij», վեց տարի անց՝ 1888 թվականին, հրատարակել է երկրորդ ժողովածուն՝ «Drugi zvezek Poezij»։ 1902 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծական երրորդ ժողովածուն՝ «Tretji zvezek Poezij»։ Սիմոն Գրեգորչիչի մահից հետո՝ 1908 թվականին, լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Četrti zvezek Poezij» ժողովածուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Simon Gregorčič: Življenjepis» [Simon Gregorčič: A Biography] (Slovenian). Tolmin Museum. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Anton Burgar, Simon Gregorčič — Življenjepis, Ljubljana, 1907.
- Blaž Tomaževič, Simon Gregorčič — Poezije, Mladinska knjiga Ljubljana, 1979.
- Ivan Pregelj, Simon Gregorčič — Izbrane pesmi, Družba sv. Mohorja Celje, 1934.
- Janez Logar, Simon Gregorčič — Mojo srčno kri škropite, Prešernova družba Ljubljana, 1969.
- Simon Gregorčič, Poezije I., spremna beseda; Mihael Glavan, Ljubljana, 1882.
- Vinko Cuderman; Silvo Fatur; Samo Koler; Rajko Korošec; Boža Krakar — Vogel; Mojca Poznanovič; Adrijana Špacapan, Branja 2 — Berilo in učbenik za 2. letnik gimnazij ter štiriletnih strokovnih šol, DZS Ljubljana, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Գրեգորչիչ» հոդվածին։ |