Սիմին Դանեշվար
Սիմին Դանեշվար (պարս.՝ سیمین دانشور, ապրիլի 28, 1921[1], Շիրազ, Իրան - մարտի 8, 2012[2], Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր, թարգմանիչ։
Սիմին Դանեշվար سیمین دانشور | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1921[1] |
Ծննդավայր | Շիրազ, Իրան |
Վախճանվել է | մարտի 8, 2012[2] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանչուհի, գրող, վիպասան, համալսարանի դասախոս և վիպասան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
Ամուսին | Jalal Al-e-Ahmad? |
Simin Daneshvar Վիքիպահեստում |
Իրանում ուսումնասիրել է պարսկական, իսկ ԱՄՆ-ում անգլիական գրականություն, ստացել դոկտորի աստիճան։ Տարիներ շարունակ անգլերեն գրականություն է դասավանդել Թեհրանի համալսարանում։ Նրա ամուսինը եղել է արձակագիր Ջալալ Ալ Ահմադը, որից, ինչպես ինքն է խոստովանում, շատ բան է սովորել ու յուրացրել։
Նրա գրչին են պատկանում հետևյալ գրքերը՝ «Մարած կրակ», «Դրախտի պես մի քաղաք» (պատմվածքներ, 1961)։ Պարսկական գրականության գլուխգործոցներից է «Սուվաշուն» վեպը, տպագրված 1969 թվականին։
Ս. Դանեշվարը պարսկերեն է թարգմանել համաշխարհային գրականության նմուշներից։ Նրա թարգմանությամբ 1978 թվականին Թեհրանում լույս է տեսել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Ապրել և ստեղծագործել է Թեհրանում[3]։
Սիմին Դանեշվարը հայերեն
խմբագրել- Էլ ո՞ւմ բարևեմ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 57-67։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Simin Daneshvar dead — Iranian.com.
- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 56։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմին Դանեշվար» հոդվածին։ |