Սիմեոն Հակոբյան

հայ գրականագետ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմեոն Հարությունի Հակոբյան (1880, Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), հայ գրականագետ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Սիմեոն Հակոբյան
Ծնվել է1880
Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1899)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1899 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1902-1907 թվականներին բարձրագույն կրթություն ստացել Շվեյցարիայում։ Եղել է եվրոպական մի շարք երկրներում։ 1922-1924 թվականներին, Վիեննայում և Բեռլինում նրա խմբագրությամբ լույս է տեսել «Արեգ» գիտա-գրական հանդեսը։ 1924 թվականից արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ 1929 թվականից համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր, 1931-1938 թվականներին՝ պատմագրական ֆակուլտետի դեկանը։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետագայում արդարացվել։ Մահացել է 1942 թվականին[1][2][3]։

Երկեր խմբագրել

  • Շիրվանզադե. գրական քննադատական ուսումնասիրություն, Թիֆլիս, 1911։
  • Արփիար Արփիարյան, Վիեննա, 1922, 64 էջ։
  • Հերանուշ Արշակյան, Վիեննա, 1922, 84 էջ։
  • Պետրոս Դուրյան, Վիեննա, 1922, 187 էջ[4]։
  • Ռոմեն Ռոլան։ Հանրի Բարբյուս, Վիեննա, 1922, 64 էջ։
  • Ստեփան Ցվայգ։ Անդրեաս Լացկո, Բեռլին, 1923, 36 էջ։
  • Վահան Տերյան, Բեռլին, 1923, 64 էջ։
  • Եղիշե Չարենց, Վիեննա, 1924, 78 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Հովհաննես Մամիկոնյան), Վաղարշապատ, 1933-1936։
  • Եվրոպական գրականության պատմության գլխավոր էջերը, Ե., Պետհրատ, 1936, մաս 1, 404 էջ, մաս 2, 328 էջ։
  • Լեսինգ, Երևան, Պետհրատ, 1937, 52 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 274.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Simon Hakobian (1880-1942)». data.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. Հակոբյան, Սիմեոն Հարությունի (1922). Պետրոս Դուրեան։ նրա կեանքն ու երկերը ; գրական-քննական վերլուծութիւն. Մխիթարեան տպարան.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Հակոբյան» հոդվածին։