Բացել գլխավոր ցանկը
Մացումուրա Գոսյուն, «Փայտահատներ և ձկնորսներ», մոտ. 1790-1795

Սիձյո դպրոց (ճապ.՝ 四条派 Սիձյո-հա, նաև հայտնի է որպես Մարույամա-Սիձյո), ճապոնական գեղարվեստի դպրոց` ստեղծված 18-րդ դարում:

18-րդ դարի վերջին Մարույամա Օկյոն, նրա նախկին աշակերտ և ընկեր Մացումուրա Գոսյունը հիմնադրեցին Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցը[1]: Դպրոցը եղել է Կիոտոյի դպրոցի ստորաբաժանումներից մեկը, իր մեջ միավորել տարբեր ոճի մի քանի գեղարվեստի դպրոցներ: Սիձյո դպրոցի անվանումը վերցված է Կիոտոյի Սիձյո փողոցի («Չորրորդ փողոց») անունից, որտեղ ապրում էին շատ հայտնի նկարիչներ[2][3]: Դպրոցը շատ բարերարներ է ունեցել Կիոտոյում և Օսակայում բնակվող հարուստ առևտրականների և արիստոկրատների շրջանում: Սիձյո դպրոցի ոճը Էդո ժամանակաշրջանում զգալի ազդեցություն է ունեցել Կիոտոյի գեղանկարչության վրա, Մեյձի ժամանակաշրջանում այն վերակենդանացրեց Կոնո Բայրեյը[2]:

ՈճԽմբագրել

 
Սիբատա Ձեսին, «Կայանջի տաճարին նայող թխկին»[4]

Ոճաբանական տեսանկյունից, Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցի ընդհանուր գործելաոճը կարելի է ներկայացնել որպես այդ ժամանակի երկու մրցակից ոճերի միավորում: Մարույամա Օկյոն փորձառու նկարիչ էր և Սումի-է տեխնիկայի փորձագետ: Նրա ստեղծագործությունները մոտ էին ռեալիզմին, նրա համար կարևոր էր նկարի առարկայի անմիջական դիտարկումը, ինչն ուղղակիորեն հակասում էր այդ ժամանակ գերիշխող երկու դպրոցների ոճին[5]: Կանո և Տոսա դպրոցները քարոզում էին դեկորատիվ ոճը, օբյեկտների ձևական և ոճական պատկերումը, ինչպես նաև վարպետների հին աշխատանքների պատճենների պատրաստման ուսուցումը նկարիչներին: Այդ երկու դպրոցներն էլ կոշտ ֆորմալիզմի կողմնակիցներ էին: Միևնույն ժամանակ Մարույամա Օկյոի ռեալիզմի դեմ հանդես եկող մի շարք նկարիչներ կազմակերպեցին իրենց Նանգա դպրոցը, որը ոճական առումով հենվում էր չինական գեղարվեստի Հարավային դպրոցի սկզբունքների վրա: Սիձյո դպրոցի նկարիչները փորձում էին հաշտեցնել այդ երկու ուղղություններին, ստեղծելով աշխատանքներ, որոնք միավորում են երկու դպրոցների ոճերի առանձնահատկությունները:

Սիձյո դպրոցի ոճը կենտրոնանում էր արևմուտքից ներմուծված առարկայական ռեալիզմի վրա, բայց որպես նվաճման միջոց ծառայում է ավանդական ճապոնական դեկորատիվ ոճը և գեղանկարչության տեխնիկան: Այն ավելի քիչ է կենտրոնանում օբյեկտի ճշգրիտ պատկերման վրա, ավելի շատ ձգտելով ներկայացնել նրա ոգին և հաճախ պարունակում է հումորի և կատակի տարրեր, ի տարբերություն Մարույամա Օկյոյի ստեղծագործությունների: Հանրաճանաչ թեմաներից էին համարվում բնանկարները, ծաղիկները և թռչունները, կենդանիները, չինական պոեզիայից սյուժեները, լեգենդներից, պատմությունից և դասական գրականությունից սյուժեներ գրեթե չէին պատկերվում[6]:

ՆկարիչներԽմբագրել

Սիձյո դպրոցի հանրահայտ ներկայացուցիչներից մեկը նկարիչ անիմալիստ Մորի Սոսենն էր, որը կապիկներ նկարելու ճանաչված վարպետ էր: Ձեսին Սիբատան նույնպես դպրոցի ներկայացուցիչներից էր, բայց նա աշխատում էր այլ ոճերում և ուղղություններում[3]:

ԳրականությունԽմբագրել

  • Chibbett, David. The History of Japanese Printing and Book Illustration. New York: Kodansha International Ltd, 1977.
  • Japanese Paintings and Prints of the Shijo School. New York: The Brooklyn Museum, 1981.
  • Munsterberg, Hugo (1957). «The Arts of Japan: An Illustrated History.» Tokyo: Charles E. Tuttle Company.
  • Splendors of Imperial Japan: Arts of the Meiji Period from the Khalili Collection. London: The Khalili Family Trust, 2002.
  • Zeshin and Related Artists. London: Milne Henderson, 1976.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Focus on Feinberg: Maruyama-Shijō Painting»։ harvard Art Museums 
  2. 2,0 2,1 «Shijō school»։ Encyclopædia Britannica 
  3. 3,0 3,1 «Maruyama-Shijo 丸山四条派»։ The Manyo’an Collection 
  4. Maple Viewing at Kai'anji Temple
  5. «Maruyama-Shijō Painting from the Feinberg Collection»։ East Asian Art Program — Harvard University 
  6. Japanese Paintings and Prints of the Shijō School. New York: The Brooklyn Museum, 1981.