Սիխանյիզո Դլամինի

Սվազիլենդի արքայադուստրը

Սիխանյիզո Դլամինի (անգլ.՝ Sikhanyiso Dlamini; սեպտեմբերի 1, 1987(1987-09-01), Մբաբանե, Էսվատինի), Սվազիլենդի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարն է, թագավոր Մսվատի Երրորդի ավագ դուստրը։

Սիխանյիզո Դլամինի
անգլ.՝ Sikhanyiso Dlamini
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1987(1987-09-01) (36 տարեկան)
ԾննդավայրՄբաբանե, Էսվատինի
Քաղաքացիություն Էսվատինի
ԿրթությունՍիդնեյի համալսարան (2012) և Բիոլա համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործադիր տնօրեն
Ծնողներհայր՝ Մսվատի III, մայր՝ Սիբոնելո Մնգոմետուլու
Զբաղեցրած պաշտոններMinister of Information, Communications and Technology?
 Sikhanyiso Dlamini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Արքայադուստր Սիխանյիզոն 2006 թվականի Ումխլանգի փառատոնի ժամանակ։

Սիխանյիզո Դլամինին ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա Մսվատի Երրորդի 30 երեխաներից ավագն է։ Նրա մայրը՝ Ինխոսիկատի Լա Մբիկիզան է (Սիբոնելո Մնգոմետուլու)։ Արքայադուստրը ունի 200 մորաքույր-հորաքույր և քեռի-հորեղբայր՝ չհաշված նրանց ամուսիններին[1]։

Կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայի Հարդուորդշիրի Սուրբ Էդմունդի քոլեջում։ Հետո Կալիֆորնիայի Բիոլի համալսարանում սովորել է դերասանի վարպետություն[2]։ 2012 թվականին արքայադուստր Սիխանյիզոն ավարտել է Սիդնեյի համալսարանը, և ստացել թվային հաղորդակցության մագիստրոսի աստիճան[2]։

2001 թվականին Մսվատի Երրորդը պայքար է սկսել երկրում տարածվող ՁԻԱՀի դեմ, և շրջանառության մեջ մտցրել կուսության «ումչվաշո» երդումը։ Այն պետք է տային երկրի բոլոր երեխաները։ Արքայադստերը քննադատել են, որ նա ապրել է արտասահմանում և երդումը չի կատարել[3]։ Արտասահմանում ուանելու տարիներին նա ապստամբի հեղիանակություն է վայելել և պայքարել է իր երկրի հնավանդությունների դեմ[4]։ Սիխանյիզոն նաև ջինս և մինի շրջազգեստներ է հագել, ինչը կրելը արգելված է Սվազիլենդցի կանանց[5]։

2003 թվականի դեկտեմբերի 14-ին «Թայմս օֆ Սվազիլենդ» թերթում տպագրված հոդվածը պնդել է․ թե արքայադստեր ԱՄՆ և Անգլիա ճանապարհորդությունների համար երկրի բյուջեից ծախսվել է 1 000 000 000 սվազիլենդյան լիլանգենի (մոտավորապես 100 000 ԱՄՆ դոլար)։ Հոտո Սվազիլենդի վարչապետը հերքել է այս տեղեկությունը[6]։

2005 թվականի Ումխլանգի փառատոնից առաջ արքայադուստրը երեկույթ է կազմակերպել իր մոր նստավայրում։ Երեկույթի ժամանակ աղջիկները ալկոհոլ են օգտագործել և աղմկել։ Մասնակիցների մեջ է եղել Միսս Սվազիլենդը։ Պալատի աշխատակիցների կարգի հրավիրելուց հետո աղջիկները պահանջը չեն կատարել, և նրանց փայտերով ծեծել են։ Արքայադուստրը հրապարակել է իր կապտուկներով լուսանկարը[7]։

2006 թվականին Սիխանյիզո Դլամինին հանդես է եկել Սվազիլենդում պոլիգամիայի դեմ։ «Պոլիգամիան ձեռնտու է միայն տղամարդկանց։ Մեզ համար դա իսկական չարիք է։» Այս հայտարարությունից հետո արքայադստերը երկար ժամանակով արգելել են շփվել լրագրողների հետ[8]։

2013 թվականի սեպտեմբերի վերջին արքայադուստրը Թվիթթերում երկար երկխոսություն է ունեցել Սվազիլենդում արգելված Դեմոկրատական շարժման ժողովրդական միավորման հետ[9], ինչից հետո նրա թվիթթերյան մասնակցային էջը փակվել է։

Թագավորի հովանավորությամբ՝ Սիխանյիզոն 2014 թվականի ապրիլին հիմնել է Իմբալի հիմնադրամը[10], որը զբաղվում է առողջապահությամբ և կրթությամբ։ Արքայադուստրը կազմակերպում է «Միսս Սվազիլենդի տուրիզմ» գեղեցկության մրցույթը[11]։ Սիխանյիզոյի շնորհիվ Սվազիլենդի խուլերի ընկերությունը կարողացել է ստանալ կառավարության աջակցությունը Միսս խուլ Սվազիլենդ գեղեցկության մրցույթը կազմակերպելու գործում[12]։

Արքայադուստրը աֆրիկյան MTN շարժական ցանցի օպերատորի տնօրենների խորհրդի անդամ է[13]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ից նա Սվազիլենդի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարն է[14]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Արքայադուստր Սիխանյիզոն իր երկրում հայտնի դերասանուհի և ռեպեր է՝ Pashu մականվամբ[15]։

2013 թվականին Մալայզիայի համալսարանում կարճատև վերապատրաստման ժամանակ նա իր հոր պատվին սինգլ է ձայնագրել «Կեցցե՛, Ձերդ Գերազանցությունը»։ Երգը առաջին անգամ կատարվել է թագավոր Մսվատի Երրորդին Լիմկոկվինգի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու հանդիսավոր արարողության ժամանակ[16]։

Սկավառակագրություն խմբագրել

  1. «Abeze Kim» (feat M’du and Prince Lindani)
  2. «Hail Your Majesty»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Profile: Troubled King Mswati» (բրիտանական անգլերեն). 2001 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 «British blue blood top 'Hottest Royal' list - CNN.com». edition.cnn.com. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  3. «Swazi princess dons chastity tassel» (բրիտանական անգլերեն). 2001 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  4. «Swazi women fear losing their trousers» (բրիտանական անգլերեն). 2002 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  5. Swaziland, Mbabane (2012 թ․ դեկտեմբերի 24). «Swaziland bans 'rape-provoking' miniskirts». The Age (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  6. «The Issue of 'E1 Million Spent on Princess Sikhanyiso' and The Issue of 'Building' Royal Palaces». Swaziland Prime Minister's office. 2004 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  7. «Domestic whippings in Swaziland, Aug 2005 - CORPUN ARCHIVE szd00508». www.corpun.com. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  8. Sokupa, Percy Zvomuya, Vuyo. «The princess's polygamy slur». The M&G Online (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Swaziland Princess tweets with terrorists». Royalty in the News. 2013 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Tshabalala, Nontobeko (2014 թ․ հունիսի 22). «King approves Imbali Foundation». Times of Swaziland. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. Manyathela, Thobeka (2014 թ․ հունիսի 22). «Imbali Foundation to Host Miss Tourism SD». Times of Swaziland. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. Masuku, Kwazi (2014 թ․ հունիսի 30). «DPM Pledges Support for Miss Deaf Pageant». The Swazi Observer. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. Dlamini, Welcome (2012 թ․ հունիսի 4). «Sikhanyiso for MTN board». Times of Swaziland. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. «Eswatini Cabinet Minister: Princess Sikhanyiso is New ICT Minister, Themba Masuku Scoops DPM's Post». News on Africa | Eswatini Edition - Stories from Swaziland (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  15. eMinor. «Pashu | Hip Hop from Sydney, NSW, AU». ReverbNation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  16. Yee, Pete (2014 թ․ հուլիսի 10). «'Royal Rapper' Sikhanyiso shines». Limkokwing University. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.