Սիլվի Լիսթհյոուգ (նորվ.՝ Sylvi Listhaug, դեկտեմբերի 25, 1977(1977-12-25)[4], Ørskog, Մյորե օգ Ռոմսդալ[5]), նորվեգացի քաղաքական գործիչ, 2015 թվականի դեկտեմբերից ի վեր` միգրացիայի և ինտեգրման նախարար։ 2006-2011 թվականներին եղել է Օսլոյի քաղաքային վարչության բարեկեցության և սոցիալական ծառայության լիազոր, իսկ 2013-2015 թվականներին՝ գյուղատնտեսության և սննդի նախարար։ «Առաջադիմություն» կուսակցության անդամ, 2005 թվականից կուսակցության կենտրոնական խորհուրդի անդամ է։

Սիլվի Լիսթհյոուգ
Sylvi Listhaug
Ծնվել է1977 թվական դեկտեմբերի 25
ԾննդավայրՕլեսուն, Մորե օգ Ռոմսդալ, Վեսթլան, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Ազգություննորվեգացի
Կրոնլյութերականություն
ԿրթությունVolda University College? (2000)[1] և Spjelkavik High School? (1996)[1]
Մասնագիտությունքաղաքագետ
ԱմուսինEspen Espeset?
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of Justice and Public Security?, Norway's immigration and integration minister?, Նորվեգիայի գյուղատնտեսության և պարենի նախարար, Norway's Minister for Elderly and Public Health?, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի նավթի և էներգետիկայի նախարար, կուսակցության առաջնորդ և Նորվեգիայի խորհրդարանի անդամ
ԿուսակցությունProgress Party?[2]
ԱնդամությունProgress Party's Youth?[3] և JEF Norway?[3]
Երեխաներ2 երեխա
 Sylvi Listhaug Վիքիպահեստում

Ընտանիք և վաղ տարիներ խմբագրել

Սիլվի Լիսթհյոուգը ծնվել և մեծացել է Էրսկուգ համայնքի ժառանգական ֆերմայում (Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեն), որի վրա նրա ընտանիքը ունի ալլոդական իրավունքներ (նորվ.՝ Odelsrett)[6]: Նրա հայրը աշխատում էր տրանսպորտի վրա, իսկ մայրը զբաղվում էր ֆերմայով։ Սիլվի Լիսթհյոուգը ունի երկու զույգ եղբայր։

1995 թվականին աշխատել է տեղական ծերանոցում, 1996-2000 թվականներին ուսումնասիրել է պատմություն, սոցիոլոգիա և ստացել է հատուկ կրթություն Վոլդա համալսարանում` շարունակելով աշխատանքը ծերանոցում։ 2000 թվականին ավարտել է համալսարանը ուսուցչի որակավորմամբ, աշխատել է Շեհոլթ դպրոցում[7]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Սկզբնական փուլ խմբագրել

Սիլվի Լիսթհյոուգը քաղաքական գործունեությամբ զբաղվել է հայրենի Էրսկուգի համայնքում[8]։ Նա 1998 թվականին միացել է Առաջադիմություն կուսակցության երիտասարդական թևին, զբաղեցրել է կուսակցության մի քանի պաշտոններ, իսկ 2005 թվականից մտել է նրա կենտրոնական կոմիտե[7]։ 2001-2004 թվականներին աշխատել է Սթորթինգում՝ որպես կուսակցական ֆրակցիայի օգնական և քաղաքական խորհրդատու[9]։ 2005 թվականին աշխատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում որպես պրակտիկանտ։ Արտերկրից վերադառնալուց հետո նա եղել է Մյորե օգ Ռոմսդալի պատգամավոր, իսկ ավելի ուշ` Օսլոյի։

Օսլոյի քաղաքային վարչություն խմբագրել

2006 թվականին նշանակվել է Օսլոյի քաղաքային վարչության բարեկեցության և սոցիալական ծառայության լիազոր։ Նախաձեռնել է զգալի թվով բարեփոխումներ, ներառյալ բժշկական ազատ ընտրության սահմանադրում տնային խնամքի համար (բժշկական հովանավորություն)[10]։

2009 թվականին նրա անունը կապվել է իսպանական Ալթեա մունիցիպալիտետի հիվանդանոցի կառուցման սկանդալի հետ։ Հիվանդանոցի շինարարությունը իսպանական մունիցիպալիտետում նախատեսված էր նորվեգացիների համար, Օսլոյի վարչության կողմից նախապես ֆինանսավորվել է 23,5 մլն կրոնի չափով, մինչդեռ իսպանական իշխանությունների կողմից շինարարության թույլտվություն դեռևս չի տրվել[11][12]։

Սիլվիի այլ առաջարկություններից են եղել նաև առավել խիստ անվտանգության կանոնները հոգեկան հիվանդների նկատմամբ։ Բացի այդ, առաջարկել է Օսլոյի շրջանում փակցնել տեղի մարդկանց լուսանկարները, որոնք կրում էին պատիժ սեռական բռնության համար[13][14]։ Նախքան 2009 թվականի գեյ-շքերթը, Օսլոյում հայտնել է իր մտավախությունը, որ «կիսով չափ կամ ամբողջովին մերկ մարդիկ, որոնք պարում են Օսլոյի փողոցներում, կհանգեցնի համասեռամոլության հանդուրժողականության, այսինքն, հայտարարված արդյունքների նպատակին հակառակ»։ Նա սակայն ընդգծել է, որ համասեռամոլներն իրավունք ունեն տոնելու «երբ և որտեղ նրանք ցանկանան»[15]։

Գյուղատնտեսության և սննդի նախարար խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության և սննդի նախարար։ Այս աշխատանքը նշանավորել է խոշոր փոփոխություններով նորվեգական գյուղատնտեսական քաղաքականության մեջ, որը թեթևացրել է ֆերմաների առք ու վաճառքը՝ խթանելով առավել քիչ քանակությամբ խոշոր ֆերմերային տնտեսություններին։

2010 թվականին Լիսթհյոուգը Նորվեգիայի գյուղատնտեսության քաղաքականությունն անվանել է «կոմունիստական համակարգ»։ Հայտարարությունը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը[16]։ Երբ նրան այդ մասին հարցրել են հեռուստատեսային բանավեճում, նա պարզաբանել է, որ դա իր անձնական կարծիքն է, որն ասվել է կառավարության նոր գյուղատնտեսական ծրագրի քննարկման ժամանակ[17]։ Լիսթհյոուգի խոսքը և կառավարության նոր կուրսը դարձել են ֆերմերների մի մասի բողոքների պատճառ։

2012 թվականին աշխատել է որպես ավագ խորհրդատու First House ընկերությունում։

Միգրացիայի և ինտեգրման նախարար խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է միգրացիայի և ինտեգրման նախարար։ Այս նոր կառույցը ստեղծվել է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի թեժ պահին և բախվել է ռեկորդային թվով բողոքարարների հետ, որոնք դիմել էին Նորվեգիային քաղաքական ապաստանի համար։ Այդ իրադարձությունները հանգեցրեցին ապաստան հայցողների նկատմամբ պահանջների խստացմամբ[18][19]։ Իր նշանակումից մեկ ամիս առաջ Լիսթհյոուգը քննադատել է նախկին համակարգը՝ այն անվանելով «բարության բռնություն»։ Նրա կարծիքով, ավելի քրիստոնեաբար և խելամիտ կլիներ օգնել ավելի շատ մարդկանց արտերկրում, օգնության միջազգային կենտրոնների միջոցով, և ոչ թե քչերին և ավելի թանկ արժեցողներին Նորվեգիայում քաղաքական ապաստան տալով[19][20]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ պետք է ապաստանի տրամադրման կանոնների փոփոխությունները պետք է վերջնական արդյունքում դառնան «ամենախիստերից մեկը Եվրոպայում»[21]։

2016 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում, քաղաքական ապաստանի դիմումների թիվը նվազել է ամենացածր մակարդակի, ամսական մինչև 250 հայտ[22]։ Հայտերի նման կրճատումը բյուջեում տնտեսել է առնվազն 800 մլն նորվեգական կրոն՝ հայտերի առաջնային և կրկնակի վերանայման դեպքում[23]։

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Սիլվի Լիսթհյոուգը ունի կայուն ամենաբարձր վարկանիշը նախարարների և մի քանի այլ կուսակցությունների շրջանում[24]։ 2016 թվականի սեպտեմբերի հարցումը ցույց է տվել, որ Նորվեգիայի բնակչության 59 %-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը միգրացիայի և ինտեգրման նախարարի պաշտոնում, հարցվածների քառորդ մասը հավանություն չի տալիս[25]։

2016 թվականի հոկտեմբերին Լիսթհյոուգն ասել է.«Ես կարծում եմ, որ ովքեր տեղափոխվում են Նորվեգիա, պետք է հարմարվեն մեր հասարակությանը։ Այստեղ մենք ուտում ենք խոզի միս, խմում ալկոհոլ և չենք թաքցնում անձանց։ Վերաբնակվնելով մեզ մոտ, դուք պետք է տարանջատեք մեր արժեքները, ենթարկվեք մեր օրենքներին և կանոններին»[26]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Հանդես է գալիս հանցագործությունների նկատմամբ «զրոյական հանդուրժողականությամբ», պահանջում հասարակական վայրերում ոստիկանության ավելի մեծ ներկայություն, Նորվեգիա տեղափոխվող անձանց ինտեգրման ավելի խիստ պահանջներ[27]։

Հանդես է գալիս եկեղեցու և պետության խիստ տարանջատման, մեջբերում է Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ այդպիսի բաժանումը «լավ է աշխատում»։ Նա կտրականապես դեմ է միասեռ ամուսնություններին և ցանկանում է վերացնել այն օրենքը, որն իրավունք է տալիս այդպիսիններին Նորվեգիայում։ Պահանջում է Նորվեգիայի դեսպանատան փոխանցումը Թել Ավիվից Երուսաղեմ։

Համաձայն ժյուրիի, Սիլվի Լիսթհյոուգը 2009 թվականին ճանաչվել է նշանակությամբ երրորդ Նորվեգիայի տաղանդավոր առաջնորդը, նրա հայացքները, Միջին Արևմուտքի հանրապետականների և 19-րդ դարի վերջի նորվեգացի քաղաքական գործիչ Սերեն Յաբեկի հայացքների խառնուրդն է։ Նա ասում է, որ ինքը սոցիալական պահպանողական ու տնտեսական լիբերալ է։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է «Առաջադիմություն» կուսակցության համախոհ Էսպեն Էսպենսետի հետ։ Ունեն երկու երեխա` աղջիկ և տղա[28][29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tidligere Landbruks- og matminister Sylvi Listhaug (норв.) — 2007.
  2. https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=SYL&tab=Biography
  3. 3,0 3,1 (unspecified title)ISBN 9788248923558
  4. Biografi: Listhaug, Sylvi (норв.)(untranslated).
  5. 5,0 5,1 Sylvi Listhaug(նորվ.) — 2020. — ISSN 2464-1480
  6. «Listhaug har overtatt Landbruksdepartementet». NRK (Norwegian). 2013 թ․ հոկտեմբերի 16.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Minister of Agriculture and Food Sylvi Listhaug (Progress Party), Ministry of Agriculture and Food
  8. Thurmann-Nielsen, Anne (2006 թ․ ապրիլի 3). «Gammelt nytt». Dagbladet.
  9. "Sylvi Listhaug", Store norske leksikon, 11.11.2013
  10. "Vil ha flere private sykehjem", Osloby
  11. "Her skulle det stått et sykehjem", Nettavisen, 09.09.09
  12. "- Trist at vi ikke har fått det til", Nettavisen, 09.09.09
  13. Hanssen, Sturla Smári; Letvik, Tore; Bredeveien, Jo Moen (2009 թ․ մարտի 24). «Du vet aldri når det klikker for dem». Dagsavisen.(չաշխատող հղում)
  14. «Vil henge opp plakater av voldtektsforbrytere». Dagbladet. 2010 թ․ փետրվարի 23.
  15. Kvaale, Vegard Kristiansen; Ottosen, Peder (2009 թ․ հունիսի 24). «Frp vil ikke ha halvnakne homodansere». Dagbladet.
  16. "I 2010 kalte hun norsk landbruk «kommunisme», nå blir hun ny landbruksminister", E24, 16.10.2013
  17. "Listhaug tok avstand fra uttalelser om kommunistisk landbruk", Dagbladet, 17.10.2013
  18. «Norway: New Ministry Is Created to Address Influx of Migrants». The New York Times. 2015 թ․ դեկտեմբերի 16.
  19. 19,0 19,1 Lepperød, Trond (2015 թ․ դեկտեմբերի 19). «Ser ingen motsetning mellom kristen nestekjærlighet og stramme tøyler i asylpolitikken». Nettavisen (Norwegian).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Norway populists win new immigration ministry». The Local. 2015 թ․ դեկտեմբերի 16.
  21. «– Vi kommer til å få en asylpolitikk som er blant de strengeste i Europa» (Norwegian). NRK. 2015 թ․ դեկտեմբերի 29.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Listhaug varsler flere og tøffere krav til flyktninger [Listhaug announces more and tougher demands on refugees]». Verdens Gang (Norwegian). 2016 թ․ մայիսի 10.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Kan spare store summer på at asyltallene går ned». Aftenposten (Norwegian). 2016 թ․ մայիսի 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Listhaug danker ut Jensen i måling». Abc nyheter (Norwegian). NTB. 2016 թ․ փետրվարի 24.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Listhaugs popularitet øker» (Norwegian). NRK. 2016 թ․ սեպտեմբերի 12.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. https://www.rt.com/news/363544-norway-immigrants-pork-listhaug/
  27. Jenssen, Grethe Kielland (2009 թ․ հունիսի 29). «- Tryggheten skal tilbake til Oslo». NRK.
  28. «HER FÅR HUN SEIERSKYSSET». Se og Hør. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  29. «Kronprinsessen». Nettavisen.no. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվի Լիսթհյոուգ» հոդվածին։