Սիլվիա Ռաֆայել

իսրայելցի լրտես

Սիլվիա Ռաֆայել Շյոդտ (նորվ.՝ Sylvia Raphael Schjødt, եբրայերեն՝ סילביה רפאל‎, ապրիլի 1, 1937(1937-04-01)[1], Քեյփթաուն, ՀԱՀ - փետրվարի 10, 2005(2005-02-10) կամ փետրվարի 9, 2005(2005-02-09), Պրետորիա, ՀԱՀ), Հարավային Աֆրիկայում ծնված Մոսադի գործակալ, ով մեղադրվում է մատուցող Ահմեդ Բուչիկխի սպանության համար։ Վերջինս սխալմամբ ընդունվել էր որպես ահաբեկիչ Ալի Հասան Սալամե[2]։

Սիլվիա Ռաֆայել
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01)[1]
ԾննդավայրՔեյփթաուն, ՀԱՀ
Մահացել էփետրվարի 10, 2005(2005-02-10) (67 տարեկան) կամ փետրվարի 9, 2005(2005-02-09) (67 տարեկան)
Մահվան վայրՊրետորիա, ՀԱՀ
ԳերեզմանRamat HaKovesh
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտությունհետախույզ
ԱշխատավայրՄոսադ
Commons-logo.svg Sylvia Rafael Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սիլվիա Ռաֆայելը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Քեյփթաունում։ Հայրն ազգությամբ հրեա է, աթեիստ, ասսիմիլացիայի ենթարկված։ Մայրը քրիստոնյա է, և Սիլվիան ընդունել է մկրտությունը[3]։ 1963 թվականին մեկնեց Իսրայել, կապված Հարավային Աֆրիկայում տիրող ապարտհեյդի ռեժիմի և մշտական հակասեմիտիստական տրամադրությունների հետ։

Սիլվիան սկզբում բնակվում էր կիբուցում, այնուհետև աշխատում է դպրոցում որպես ուսուցչուհի, դասավանդելով անգլերեն և ֆրանսերեն։ Եբրայերենից բացի նա տիրապետում էր իսպաներենին, գերմաներենին և արաբերենին։ Հենց այդ պատճառով էլ Սիլվիայով հետաքրքրվեց Մոսադը և նրան աշխատանք առաջարկեց։ Մարտական պատրաստություն անցնելուց հետո, նա գործուղվում է Փարիզ, որտեղ պաշտոնապես աշխատում է լրագրող, ունենալով անձնագիր ֆոտոլրագրող Պատրիսիա Ռոկսբորոյի (անգլ.՝ Patricia Roxborough) անվամբ[4]։ Մյունխենի Օլիմպիադայի ողբերգությունից հետո Իսրայելական կառավարությունը որոշում ընդունեց գտնել և ոչնչացնել «Սև սեպտեմբեր» կազմակերպության բոլոր անդամներին, և Սիլվիայից ստացված տեղեկություններն օգնեցին վերացնել երեք հոգու։ Ավելի ուշ Ռաֆայելն ընդգրկվեց «Աստծո Ցասում» օպերացիայի մասնակիցների թիմում[5]։

1973 թվականի հուլիսի 21-ին Լիլիհամերում Մոսադի գործակալների խումբը, որոնց մեջ էր նաև Սիլվիա Ռաֆայելը, սպանեց ծագումով մարոկկացի, մատուցող, հայտնի ֆրանսիացի- մարոկկացի երաժիշտ Չիկո Բուչիկխի ավագ եղբորը, Ահմեդ Բուչիկխին, սխալմամբ նրան ընդունելով որպես Մյունխենի ահաբեկչության կազմակերպիչ Ալի Հասան Սալամի[6]։ Սկսվեց միջազգային սկանդալ, 1974 թվականի փետրվարի 1-ին Ռաֆայելը ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց սպանության, լրտեսության և կեղծ անձնագիր օգտագործելու համար[5][7]։ Դատարանը նրան դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման, բայց 15 ամիս անց, 1975 թվականի մայիսին նրան արտաքսեցին Նորվեգիայից, որպես օտարերկրյա քաղաքացի։

 
Սիլվիա Ռաֆայելի հրապարակը Միգդալում

Ազատվելուց հետո Սիլվիան ամուսնացավ իր փաստաբան Աննեուսա Սկյոդտ-կրտսերի հետ, սակայն նորից արտաքսվեց Նորվեգիայից։ 1979 թվականին նա Նորվեգիայում բնակության թույլտվություն ստացավ, որտեղից էլ 1992 թվականին տեղափոխվեց ՀԱՀ։ Նա մահացավ Պրետորիայում 2005 թվականին 68 տարեկան հասակում, սպիտակարյունությունից։ Նա թաղվեց Իսրայելում բարձրագույն զինվորական պատիվներով[8][9]։

ԳրականությունԽմբագրել

  • Oren, Ram; Kfir, Moti (19 September 2014). Sylvia Rafael: The Life and Death of a Mossad Spy. The University Press of Kentucky. ISBN 978-0813146959.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Norwegian Official Report 2000: 6 (Summary)
  3. Joseph Anne (April 21, 2017)։ «The spy who fell into a trap: How did a beautiful middle-class South African become one of Mossad's most successful spies?»։ The Jewish Chronicle։ Վերցված է August 16, 2017 
  4. Swain Jon (February 21, 2010)։ «Fresh-faced, I fell into the honey trap laid by Israel’s Mata Hari»։ Վերցված է August 16, 2017 
  5. 5,0 5,1 The Times Online obituary
  6. «Jahloul "Chico" Bouchikhi»։ MTV Artists 
  7. Norwegian Official Report 2000: 6, Chapter 4
  8. The Times Online
  9. Жемчужины «Моссада»(ռուս.)