Սիդ Կոմպեադոր (ֆր.՝ Cid Campeador), հուշարձան Բուենոս Այրեսում։ Բացումը տեղի է ունեցել է 1935 թվականի հոկտեմբերի 13-ին Կաբալյիտո շրջանի Ավենիդա Անխել Գալյարդո փողոցում։ Հիմնադրվել է 11-րդ դարի կաստիլյան ազնվական և ռազմիկ Ռոդրիգո Դիաս դե Վիվարի պատվին, որն առավել հայտնի է որպես Էլ Սիդ[2]։

Սիդ Կոմպեադոր
տեսակքանդակ
քանդակագործԱննա Հայնթ-Հանթինգթոն
բարձրություն12 մ
ժանրձիարձան[1]
նյութմարմար[1] և բրոնզ[1]
գտնվելու վայրԲուենոս Այրես
քաղաքԲուենոս Այրես[1]
 El Cid by Anna Hyatt Huntington in Buenos Aires Վիքիպահեստում

Հուշարձանը գտնվում է Ավենիդա Գաոնա, Ավենիդա Սան-Մարտին, Ավենիդա Անխել Գալյարդո, Ավենիդա Պուերեդոն և Ավենիդա Դիաս Վալես փողոցների խաչմերուկում։

Նկարագրություն խմբագրել

Էլ Սիդը նստած է իր ձիու՝ Բաբիեկի վրա, աջ ձեռքում պահել է նիզակը, իսկ ձախում` վահանը։ Քանդակի բարձրությունը մոտ 12 մետր է, տեղադրված է մարմարե պատվանդանի վրա։

Պատմություն խմբագրել

Բրոնզե քանդակը կերտված է մարմարե հիմքի վրա, որը ամերիկյան քանդակագործ Աննա Հայնթ-Հանթինգթոնի (1876-1973) աշխատանքներից է։ Հուշարձանը ստեղծվել է 1927 թվականին Իսպանիայի Սևիլյա քաղաքում[3], իսկ երկրորդ կրկնօրինակը ուղարկվել է Բուենոս Այրես։ Հուշարձանը լավագույն քանդակներից մեկն է, որը ստեղծվել է կնոջ կողմից։

Քանդակը քաղաքին է նվիրվել Ամերիկայի Իսպանական միության կողմից, որը ստեղծեց նմանատիպ հուշարձան Նյու Յորքում[3]։ Այս ընկերությունը, որը հիմնադրել և գլխավորում է քանդակագործի ամուսինը, այսօր ունի մեծ գրադարան, որում տեղ են գտել իսպանական գրականության կարևորագույն գրքերը։ Քանդակը նավակով հասել է Բուենոս Այրես և կանգնել նավահանգստում, մինչև քաղաքապետարանը կթույլատրեր դրա տեղադրումը։ Ի վերջո, բարձրագույն իշխանությունների մասնակցությամբ պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1935 թվականի հոկտեմբերին։ Մարմարը, որից ստեղծվել է քանդակի հիմքը, բերվել է Բուրգոսից՝ Էլ Սիդի ծննդավայրից[4]։

2006-2014 թվականներին քանդակի շրջակայքում որոշ փոփոխություններ են կատարվել, հայտնվել են լրացուցիչ լույսեր։ Քանդակի տեղադրման ութսուներորդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում, նախատեսվում է միջնադարյան տոնավաճառ անցկացնել և ժամանակի պարկուճի հուղարկավորությունը կազմակերպել հաջորդ սերնդի համար։

Նմանատիպ կրկնօրինակներ խմբագրել

Քանդակի կրկնօրինակները գտնվում են նաև այլ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Վալենսիայում և Սևիլյայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել