«Սիդհարթա» (գերմ.՝ Siddhartha), Հերման Հեսսեի այլաբանական վեպ-առակը, որն առաջին անգամ հրատարակվել է S. Fischer Verlag հրատարակչության կողմից 1922 թվականին։ Վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Այն Հեսսեի 9-րդ վեպն է, գրված է գերմաներեն, պարզ, քնարական ոճով։ ԱՄՆ-ում տպագրվել է 1951 թվականին և ազդեցիկ դարձել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է Ռոմեն Ռոլանին[1] և Վիլհելմ Գանդերտին։

Սիդհարթա
Siddhartha
Գերմաներենով առաջին հրատարակության շապիկը, 1922 թվական
ՀեղինակՀերման Հեսսե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1919 - 1922
Նկարագրում էՀնդկաստան
Էջեր152
ՆախորդՔլինգզորի վերջին ամառը
Երկիր Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1922
OCLC9766655
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/2499
ՎիքիքաղվածքՍիդհարթա
 Siddhartha (novel) Վիքիպահեստում

«Սիդհարթա» բառը կազմված է սանսկրիտի 2 բառերից՝ «սիդհա» (նվաճած)+ «արթա» (այն, ինչ փնտրում է), ինչը միասին նշանակում է «նա, ով հասել է նպատակին» կամ «նա, ով գտել է իմաստը (գոյը)»[2]։ Իրականում այն Բուդդային տրված մականուններից էր, իսկ գրքում Բուդդան հիշատակվում է որպես «Գոթամա»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://gutenberg.org/ebooks/2499
  2. «The Life of Siddhartha Gautama». Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  3. Gautama spelled "Gotama" http://i1226.photobucket.com/albums/ee417/Impaler702/img116-Copy.jpg?t=1342689832

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդհարթա (վեպ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդհարթա (վեպ)» հոդվածին։