Սիդբոմբինգ (անգլ.՝ Seedbombing) կամ օդային ցանք[1], հողը ցանելու տեխնիկա, որը ենթադրում է հողից, հումուսից և բույսերի սերմերից կազմված գնդակների (սերմերի ռումբերի) նետում։ Հաճախ օգտագործվում է պարտիզպան-այգեգործների կողմից երկրի հասարակական կամ լքված հատվածներում՝ բուսականությունը վերականգնելու համար։ Կարող է օգտագործվել նաև անտառային ծածկույթի վերականգնման համար։

Սերմերից ռումբ

Տերմինաբանություն խմբագրել

«Սերմերի ռումբ» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1973 թվականին «Կանաչ պարտիզաններ» արշավում[2]։ Այս արշավի մասնակիցները սերմերի ռումբեր են նետել Նյու Յորքի դատարկ հողատարածքներում, որպեսզի բարելավեն շրջանների արտաքին տեսքը։ Դա սկիզբ է դրել պարտիզան-կանաչապատողների շարժմանը[3]։

2012 թվականին Գերմանիայում հայտնվել է «ավտոբոմբիզմ» եզրույթը, որով կոչվում է ավտոմեքենաների պատուհաններից «սերմերի ռումբերի» ցրումը[4]։

Պատմություն խմբագրել

Օդային կանաչապատման առաջին հիշատակումը թվագրվում է 1930 թվականով։ Այդ ժամանակ ինքնաթիռներն օգտագործվել են դժվարամատչելի տարածքներում և Հոնոլուլու լեռներում (Հավայի) բույսերի և ծառերի սերմերի տարածման համար, որպեսզի վերականգնվի բուսածածկույթն անտառային հրդեհներից հետո[1]։

Սիդբոմբինգը լայնորեն տարածված է նաև Աֆրիկայում, որտեղ այն օգտագործվում է ցածր կենսաբազմազանությամբ տարածքներում։ Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ սերմնային ռումբերի արդյունավետությունն աճել է։ Ռումբի պարունակությունը տեղադրվում է հեշտ քայքայվող թաղանթի մեջ և նետվում անհրաժեշտ տեղամաս։ Սովորաբար ենթադրվում է մեկ հատվածում տասնյակ կամ հարյուրավոր սերմնային ռումբերի օգտագործում։ Բավարար ջրի և արևի լույսի առկայության դեպքում բուսականությունը կարող է հայտնվել մեկ ամսվա ընթացքում։

1987 թվականին Լին Գարիսոնը (Lynn Garrison) գործարկել է «Հայիթիի կանաչապատման նախագիծը» (HARP), որի շրջանակներում տոննաներով սերմնային ռումբեր են նետվել վերասարքավորված ինքնաթիռից։ Թաղանթը պարունակել է պարարտանյութեր, ինսեկտիցիդներ և մի քանի սերմեր։ Սերմերը ցրելուց առաջ մի քանի օր պահվել են ջրի մեջ, որպեսզի սկսվի ծլելու գործընթացը։

Տարածումը խմբագրել

Որոշ երկրներում շատ խանութներ սկսել են գնորդներին առաջարկել «սերմերի ռումբեր»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Horton, Jennifer. «Could military strategy win the war on global warming?». How Stuff Works. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  2. «How Guerrilla Gardening Works». How Stuff Works. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  3. Время сажать :: Новости :: ТВ Центр — Официальный сайт телекомпании
  4. 4,0 4,1 Семенная бомба — модное орудие городских партизан | Культура и стиль жизни | DW.DE | 16.08.2010

Արտաքին հղումներ խմբագրել