Սիգուրդ Էվենսմու (նորվ.՝ Sigurd Evensmo, փետրվարի 14, 1912(1912-02-14)[1], Համար, Հեդմարկ, Նորվեգիա[2] - հոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող, քննադատ և հրապարակախոս։

Սիգուրդ Էվենսմու
Ծնվել էփետրվարի 14, 1912(1912-02-14)[1]
ԾննդավայրՀամար, Հեդմարկ, Նորվեգիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանBekkelaget graveyard[3]
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան և Hamar Cathedral School?
Պարգևներ
ԱմուսինRandi Evensmo?
ԶավակներJan Evensmo?
 Sigurd Evensmo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիգուրդ Էվենսմուն ծնվել է 1912 թվականի փետրվարի 14-ին նորվեգական Համար քաղաքում։ Հայրը երկաթուղային համակարգի ծառայող էր։ Դպրոցն ավարտելուց հետո ապագա արձակագիրը ընդունվում է Օսլոյի համալսարան։ Հընթացս համալսարանում սովորելուն, Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է ուսանողական սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական շարժմանը Նորվեգիայում։ Համագործակցել է «Mot Dag» տեղական ամսագրի հետ, հետո դառնում է Նորվեգական բանվորական կուսակցության ակտիվիստ։

1930 թվականին Սիգուրդ Էվենսմուն զբաղվում է լրագրողական գործով։ Համագործակցել է մի շարք լրագրերի և ամսագրերի հետ, որոնք հիմնականում բանվոր դասակարգին էին վերաբերում. այդ ամսագրերից են ըստ մասնավորի՝ «Arbeiderbladet» և «Fremtiden»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ դառնում է հետևողական հակաֆաշիստ և հումանիստ։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է Դիմադրության շարժմանը։ Այդ ընթացքում նրա ջանքերով լույս է ընծայվում «Bulletin» («Բյուլետեններ») լրագիրը։ 1942 թվականին Սիգուրդ Էվենսմուն ձերբակալվում և ազատազրկվում է քսաներկու ամսով ու ուղարկվում համակենտրոնացման ճամբար[4]։

Պատերազմի ավարտից հետո իրեն լիովին նվիրում է գրականությանն ու լրագրությանը։ 1953 թ.-ից 1959 թվականներին «Orientaring» թերթի գլխավոր խմբագիրն ու հրատարակիչն էր։

1952 թվականից մինչև 1975 թվականը Սիգուրդ Էվենսմուն Նորվեգիայի կինեմատոգրաֆիայում աշխատեց որպես գրաքննիչ։

Սիգուրդ Էվենսմուն իր մահկանացուն կնքեց վաթսունվեց տարեկան հասակում՝ 1978 թվականի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք Օսլոյում։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Սիգուրդ Էվենսմուն դրամատիկ ստեղծագործությունների ու արձակ շարքի հեղինակ է։ Գրել է նաև մեծ թվով սցենարներ ֆիլմերի համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիային նվիրված հոդվածներ։

Որպես դրամատուրգ նրա դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին «Կոնֆլիկտ» («Konflikt») պիեսով։

1945 թվականին ռազմական գործողությունների տպավորությունների ներքո գրում է «Փախստականներ» («Englandsfarere», 1945) վեպը, որը համարվում է Նորվեգիայի Դիմադրության շարժմանը նվիրված լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը նվիրված է տարբեր դասակարգի մարդկանց ճակատագրին։

Սիգուրդ Էվենսմուի «Սահման» («Grenseland», 1947), «Չղջիկներ» («Flaggermusene», 1949) և «Դեպի տուն» («Hjemover», 1951) եռագրությունը Նորվեգիայի 1930-1940-ական թվականների սոցիալական պատմությանը նվիրված յուրօրինակ ստեղծագործությունների շարք է։ Եռագրությունում գրողը ներկայացնում է միջազգային նորությունները. այս եռագրության շնորհիվ նրան շնորհում են Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ։ Ավելի ուշ, այս գրքերի մոտիվներով նկարահանվում է հեռուստասերիալ։

Սիգուրդ Էվենսմուն համարվում է առաջին նորվեգացի գիտաֆանտաստիկ հակառազմական «Զրոյական տարվա հանելուկը» («Gåten fra år null», 1957) գրքի հեղինակը։ Այստեղ ներկայացում են այն դեպքերը, երբ Երկիրը ենթարկվել է միջուկային աղետի։ «Աֆրիկացիները» («Afrikaneren», 1965) սցենարով գրողը պայքարել է ռասայական խտրականության դեմ։ Դրանից հետո գրողը թղթին է հանձնել էլի գիտաֆանտաստիկ վեպեր, այդ թվում՝ «Femten døgn med Gordona» և "Miraklet på Blinder"n:

1967 թվականին Սիգուրդ Էվենսմուն հրապարակել է «Մեծ տիվոլներ։ Նորվեգիայի կինոն 7 տարիների ընթացքում» («Det store tivoli. Film og kino i Norge gjennom 70 år») գիրքը՝ առաջին գիրքը, որը վերաբերում էր նորվեգական կինեմատոգրաֆիայի պատմությանը։

«Խոշտանգումները ֆիլմերում» («Vold i filmene», 1969) գրքում հեղինակը պայքարում է սարսափ ֆիլմերի դեմ։

Ա. Բրիհմանի հետ համատեղ լույս ընծայեցին «Նորվեգացի գրողները Երկրորդ համաշխարհային պատերազմում» («Norske forfattere i krig og fred», 1968) գիրքը։

Ընտիր ստեղծագործություններ խմբագրել

Արձակ խմբագրել

  • 1945 Englandsfarere, novel
  • 1946 Oppbrudd etter midnatt, novel
  • 1947 Grenseland, novel
  • 1949 Flaggermusene, novel
  • 1951 Hjemover, novel
  • 1954 Glassveggen, collection of stories
  • 1955 Trollspeilet: streiftokt i film
  • 1956 Østenfor vest og vestenfor øst: Jugoslavia under Tito
  • 1956 Gåten fra år null, novel
  • 1962 Femten døgn med Gordona, novel
  • 1964 Feider og finter
  • 1966 Miraklet på Blindern, novel
  • 1967 Det store tivoli: film og kino i Norge gjennom 70 år
  • 1969 Vold i filmene: ett års kinoprogrammer i Norge og noen perspektiver
  • 1970 Observasjoner, essay collection
  • 1971 Den nakne sannheten: sex i filmene
  • 1974 Gyldendal og gyldendøler
  • 1976 Inn i din tid
  • 1978 Ut i kulda

Դրամաներ խմբագրել

  • 1934 Konflikt
  • 1952 Fredsprisen (радиоспектакль)
  • 1981 Stengetid

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1951 — Նորվեգացի քննադատների ասոցիացիայի մրցանակ
  • 1976 — Gyldendals legat գրական մրցանակ
  • 1977 — Հյուսիսային խորհրդի գրական պարգև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Эвенсму Сигурд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. http://www.begravdeioslo.no/maler/grav/grave_id/85245
  4. По другим данным до ареста бежал в Англию, вернулся на родину после освобождения Норвегии от фашистов.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգուրդ Էվենսմու» հոդվածին։