Սիգիևի
Սիգիևի[2][3] (մալթայերեն՝ Is-Siġġiewi, անվանվում է նաև Città Ferdinand, պատմական անվանումը՝ Siggeui[4]), քաղաք Մալթայի հարավային շրջանում[5]։ Զբաղեցրած տարածքի ընդարձակությամբ երրորդն է հանրապետությունում՝ Ռաբաթից ու Մելիեայից հետո։ Ընկած է սարահարթի վրա, մայրաքաղաք Վալետայից 10 և նախկին մայրաքաղաք Մդինայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8.367[6]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 19,9 կմ² | ||||
ԲԾՄ | 130 մետր | ||||
Բնակչություն | 8367 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | SĠW | ||||
Պաշտոնական կայք | siggiewi.gov.mt | ||||
| |||||
Տասնամյակներ շարունակ քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունը. մշակել են բնակավայրի շրջակա դաշտերը։ 1993 թվականին քաղաքն ընդունել է մի նոր կարգախոս՝ Labore et Virtute (Աշխատանք և առաքինություն)[7]։
ՊատմությունԽմբագրել
Մալթայի բազմաթիվ բնակավայրերի պես՝ Սիգիևիի պատմությունը ևս սկիզբ է առել 1530 թվականին սբ. Հովհաննես Երուսաղեմցու ուխտի ասպետների ժամանումով Մալթա կղզի։ Այդ ժամանակ այս կողմերում արդեն կային մի քանի գյուղակներ, որոնց աստիճանաբար կլանեց Սիգիևին, և այսօր արդեն միայն պահպանված մատուռներն են հուշում, որ մի ժամանակ այդ գյուղակները գոյություն են ունեցել այստեղ։ 1797 թվականի դեկտեմբերի 30-ին ասպետական ուխտի վերջին մեծ մագիստրը՝ Ֆերդինանդ ֆոն Հեմպեշը քաղաքի կարգավիճակ է շնորհել Սիգիևիին, որն այդ իրադարձության կապակցությամբ վերանվանվել է Citta Ferdinand:
ԳրականությունԽմբագրել
- Carmel Vella, SIGGIEWI (Città Ferdinand)- A Profile of History, Social Life and Traditions.
- Pawlu Aquilina, Hawn Twieldet u tibqa' thabbat Qalbi. (My heart was born here and will beat here forever). Memoirs/social history of the last 70 years.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ Lonely Planet 2010
- ↑ TCI 2007
- ↑ 1953
- ↑ https://www.getty.edu/vow/TGNFullDisplay?find=&place=&nation=&english=Y&subjectid=7594235 |título = Siġġiewi |publicado = Getty Thesaurus of Geographic Names |língua = en |acessodata = 29 de dezembro de 2019}}
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2015-ին
- ↑ «Coat of Arms»։ Siġġiewi Local Council։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 29, 2011-ին
Արտաքին հղումներԽմբագրել
Սիգիևի Վիքիպահեստում |