Սիբիրյան կատու
Սիբիրական կատու, կիսաերկար բուրդ ունեցող կատուների ցեղատեսակ: Սիբիրական կատուն ունի երկար, հաստ և տաք բուրդ, որից խոնավություն չի թափանցում և որը հրաշալի կերպով պաշտպանում է ցրտից: Լինում է տարբեր գույների:
Սիբիրական կատու | |
---|---|
![]() | |
Տեսակ | կատվի ցեղատեսակ |
Բնաշխարհ | ![]() |
ՊատմությունԽմբագրել
Սիբիրական կատվին նման կատուների մասին առաջին հիշատակումները եղել են 16-րդ դարում: Այն ժամանակ նրանց անվանում էին բուխարա: Նրանց կարելի էր հանդիպել Ռուսական կայսրությունում:
Ճշգրիտ տվյալներ չկան, թե երբ են նրանք հայտնվել Սիբիրում: Այդ ժամանակ Սիբիրի բնիկները հիմնականում վարում էին քոչվորական կյանք: Սակայն Սիբիրում կային նաև խոշոր բնակավայրեր, որտեղ նստակյաց կյանք վարող բնակչությունը պահում էր խոշոր եղջերավոր անասուններ, կատուներ, շներ: Սիբիրի գաղութացման ժամանակ ռուս բնակիչներն իրենց հետ ընտանի կենդանիներ բերեցին, իսկ կրծողների դեմ պայքարելու համար` կատուներ: Բուխարսկի կատուները Սիբիրում հայտնվեցին առևտրականների հետ միասին, որոնք գալիս էին միջինասիական երկրներից: Այդ ժամանակ այդ երկրների հետ Սիբիրը գտնվում էր ակտիվ առևտրական կապերի մեջ: Հնարավոր է, որ անգորական, սիբիրական և պարսկական կատուներն ունեցել են ընդհանուր ասիական արմատներ: Ռուս առևտրականներն իրենց հերթին ապրանքների հետ միասին տեղափոխել են նաև երկարամազ սիբիրական կատուներին[1]:
Սիբիրական կատուն, որպես ցեղատեսակ, ձևավորվել է Ուրալյան շրջանում: Եղանակային դաժան պայմանները, շատ ձյունը, ուժեղ ցրտերը և քամիներն ազդել են կատվի մոտ երկար, հաստ բրդի առկայության վրա, որը պաշտպանում է կատվին ցրտից: Սիբիրական կատուները լայնորեն տարածված են Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում, երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում:
Տեսակի նկարագրությունԽմբագրել
Ընդհանուր բնութագրությունԽմբագրել
Լինում են միջին կամ մեծ չափերի, հրաշալի ֆիզիկական ունակություններով, նրանք շատ փափուկ են: Սիբիրական կատուները մեծանում են դանդաղ` հասունության հասնելով 5 տարեկանում, էգերն ավելի փոքր են, քան արուները: Միջին քաշը կազմում է արուների դեպքում 6-9, իսկ էգերի դեպքում` 3,5-7 կգ:
ԳլուխըԽմբագրել
Գլխի ձևը սեղանակերպ է` կլորացված ծայրերով, միջինից մեծ չափերի, ներդաշնակ է մարմնի հետ: Գլուխն ավելի լայն է գանգի վերին մասում և նեղանում է կլորացված դնչի հատվածում: Ականջները չափով միջինից մինչև մեծ են, կլոր, փոքր-ինչ թեքված դեպի առաջ: Ականջի հետևի հատվածում մազերը կարճ են և բարակ: Ականջների կեսից սկսած մազերը դառնում են ավելի երկար և ծածկում ականջի հիմնական մասը:
Սիբիրական կատուն ունի մեծ աչքեր` գրեթե կլոր: Աչքերի միջև հեռավորությունն ավելի մեծ է, քան աչքերի երկարությունը: Աչքի գույնը կապված չէ մազի գույնի հետ: Դունչը կլոր է: Գլխի վերին հատվածը գրեթե հարթ է:
ՄարմինԽմբագրել
Մարմինն ունի միջին երկարություն, ուժեղ է և մկանոտ: Ունի տակառանման որովայն: Այն մեծ քաշ ունենալու տպավորություն է թողնում, սակայն իրականում այն տարիքի հետ անցնում է: Ոտքերը միջին երկարության են: Հետևի ոտքերը փոքր-ինչ ավելի երկար են դիմացի ոտքերից: Թաթերը կլորավուն են և մեծ` մատների միջև աղվամազ ծածկույթով: Պարանոցը կլորավուն է, ամուր, մկանոտ: Ոսկորները պինդ են: Մկանային համակարգն ամուր է, ուժեղ:
ՀիպոալերգենությունԽմբագրել
Սիբիրական կատուների հիպոալերգեն հատկության մասին մարդկան հայտնի է արդեն 10 տարի: Չնայած ոչ բավականաչափ գիտական տվյալներին` այս ցեղատեսակի կատու ունեցողները պնդում են, որ Սիբիրական կատուները կարող են ալերգիայով տառապող շատ մարդկանց համար անվնաս լինել: Քանի որ բոլոր ցեղատեսակների էգ կատուներն ավելի քիչ են Fel d1 արտադրում, քան արու կատուները, ալերգիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում պահել էգ կատուների: 2010 թվականին կատվի թքի և մազերի ավելի քան 300 օրինակներ ուսումնասիրելով` պարզվել է, որ Fel d1-ի քանակությունը թքի մեջ կազմում է 0.08-27 մկգ/մլ, իսկ մորթու մեջ` 5-1300 մկգ:
Հայտնաբերվել է, որ ավելի շատ Fel d1-ի մակարդակ կա արծաթագույն բրդով Սիբիրական կատուների մոտ[2]:
Մորթի` երկարություն, գույն, պատկերԽմբագրել
Այս ցեղատեսակի կատուների մոտ մորթու երկարությունը կազմում է միջինից մինչև երկար: Վզի և կրծքավանդակի ներքևի հատվածի մազերն ավելի հաստ են և կարճ: Հասուն կենդանիների մոտ առկա են բրդատակի աղվամազեր, որոնք հաստանում են ձմռանը: Մազերը կարող են լինել մինչև գանգուր, սակայն ալիքաձև մազերը ցեղատեսակը բնութագրող հատկանիշ չեն համարվում:
Գույներից անընդունելի են շոկոլադագույն, մանուշակագույն, դարչնագույն երանգները և դրանց համադրությունները սպիտակի հետ: Ընդունելի են կատուների համար բոլոր ավանդական գույները` ինչպես սպիտակի համադրությամբ, այնպես էլ առանց սպիտակի: Սպիտակի յուրաքանչյուր քանակություն ընդունելի է: Հագեցած գույնը և հստակ պատկերը ցանկալի են, սակայն երկրորդական:
Հայտնի մշակույթի մեջԽմբագրել
Կատվին կարելի է հանդիպել ռուսական գեղանկարչության մեջ` հարյուրավոր տարիների հնություն ունեցող կտավներում: Սա նրան առանձնացնում է այն ցեղատեսակներից, որոնք ձևավորվել են սելեկցիայի արդյունքում:
Վոնդա Մակինթայրի Enterprise the First Adventure գրքում Սիբիրական կատուն ներկայացված է որպես Սպոքի զարմիկ Սթիվենի ընտանի կատու:
Սիբիրական կատուն հիշատակվում է ռուսական հեքիաթներում, օրինակ` Ալեքսանդր Աֆանասևի ստեղծագործության մեջ հանդիպում է Կոտոֆեյ Իվանովիչ անունով կատուն:
Սիբիրական կատու է պահում Ռուսաստանի վարչապես Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը[3]:
2016 թվականին նկարահանված Nine Lives ֆիլմում նկարահանված կատուն նույնպես Սիբիրական ցեղատեսակի է:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Лесной кот(ռուս.) // Википедия. — 2017-03-26.
- ↑ «Siberian Allergen Levels»։ SiberianResearch.com։ Siberian Research Inc
- ↑ «Siberian». Cats 101. Season 2. Episode 2. նոյեմբերի 14, 2009.