Ստիվ Վոզնյակ

(Վերահղված է Սթիվ Վոզնյակից)

Ստիվեն Վոզնյակ (անգլ.՝ Stephen Gary Wozniak, օգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3][4][5], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, «Էփլ Քոմփյութեր» ընկերության համահիմնադիր (1976 թ., Սթիվ Ջոբսի հետ միասին), աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։

Ստիվ Վոզնյակ
անգլ.՝ Steve Wozniak
Steve Wozniak by Gage Skidmore.jpg
Ծնվել էօգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3][4][5] (69 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Դե Անսա քոլեջ, Homestead High School?, Կոլորադոյի համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, ծրագրավորող և գործարար
ԱշխատավայրԷփլ և Տեխնոլոգիայի համալսարան
ԱմուսինՋանեթ Հիլ
Պարգևներ և
մրցանակներ
Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[6] Գրեյս Մյուրեյ Հոպերի մրցանակ Ազգային գյուտարարների փառքի սրահ Համակարգչային պատմության թանգարանի համակրանք Հուվերի մեդալ և Հայնցի մրցանակ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
Կայքwoz.org
Steve Wozniak Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ստիվ Վոզնյակ (ձախից) և Հովհաննես Կիզողյան Երևանում

Ստիվ Վոզնյակը ամերիկացի ծրագրավորող է և աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նրա ծնողները տեղափոխվել են Ամերիկա պատերազմից[փա՞ստ] հետո. հայրը ուկրաինացի է, իսկ մայրը գերմանուհի։ 1976 թ. Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնադրել է Apple ընկերությունը։ Ժամանակի ընթացքում Apple ընկերությունը ձեռք բերեց մեծ հեղիանակություն, սակայն հիմնադրումից 12 տարի անց Ստիվ Վոզնյակը հեռանում է ընկերությունից՝ ստեղծելով CL9 ընկերությունը, որը զբաղվում էր հեռակառավարման վահանակների արտադրությամբ։ 2004 թ. մայիսին Վոզնյակը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից ստանում է դոկտորի աստիճան՝ անհատական օգտագործման համակարգիչների ոլորտում ունեցած ավանդի համար[7]:

Վոզնյակը ՀայաստանումԽմբագրել

2011 թ. նոյեմբերի 9-ին Ստիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին Երևանում Ստիվեն Վոզնյակին շնորհվել է ՀՀ նախագահի՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը[8]։ Մրցանակը ստեղծվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել