Blue box (անգլերեն՝ կապույտ արկղ), վաղ շրջանի ֆրիկերական սարք է, որը նմանակում էր հեռախոսակային օպերատորի կառավառակետը (կոնսոլը)։

Սթիվ Վոզնյակի ստեղծած BlueBox-ը Համակարգչային պատմության թանգարանում

Blue Box–երը չեն գործում ժամանակակից հեռախոսային ցանցերում, քանի որ 1990-ականների կեսերից օգտագործվող գրեթե բոլոր ավտոման հեռախոսակայանները թվային են և աշխատում են այլ սկբունքներով՝ ուղարկելով ծառայողական ազդանշանները հիմնական ձայնային շերտից դուրս, դրանով իսկ անհնար դարձնելով այդ գործընթացի վրա բաժանորդի ազդեցությունը։

Գործողության սկբունքը խմբագրել

Blue box-ն օգտագործում էր 1970-ականների հեռախոսային կոմունիկացիաների հատկությունը։ Բաժանորդը հավաքում է հեռախոսահամար, որին սպասարկում է ուրիշ ԱՀԿ։ Զանգն անցնում է «տնային» և «արտաքին ԱՀԿ-ներով»։ Երբ զանգը գնում է, բաժանորդը Bluebox-ի միջոցով ուղարկում է տոնային ազդանշան 2600 Հց ( կամ 2600+2400Հց՝ միջազգային զանգերի դեպքում)։ Այդ դեպքում արտաքին ԱՀԿ-ն ստանում է նախորդ անջատման զանգի հրաման, մինչդեռ «տնային» ԱՀԿ-ն այդ ազդանշանը չի ընդունում, «մտածելով» , որ գիծը զբաղված է։ Դրանից հետո 2600 Հց գիծն ազատվում է զանգի համար և BlueBox-ի միջոցով կարելի է հավաքել ցանկացած հեռախոսահամար, օգտագործելով արտաքին ԱՀԿ-ն, և հնարավոր էր կատարել միջազգային և միջքաղաքային զանգեր ներքաղաքային գներով, կամ անվճար։

Հաճախականությունները և տևողությունները խմբագրել

Ամեն բազմահաճախանի ազդանշանը (MF tone) կազմված է երկու հաճախականություններից, որոնք բերված են ձախ աղյուսակում։ Նրանք տարբերվում են բաժանորդների կողմից հավաքվող տոնային ազդանշանների հաճախականություններից, որոնք բերված են աջ աղյուսակում։

Օպերատորի(blue box) կողմից օգտագործվող MF հաճախականությունները
900 Հց 1100 Հց 1300 Հց 1500 Հց 1700 Հց
700 Հց 1 2 4 7 11/ST3 (11/Start Tone 3) Մեկնարկի ազդանշան 3
900 Հց 3 5 8 12/ST2 (12/Start Tone 2)
1100 Հց 6 9 KP (Key Pulse) Ստեղնի ազդանշան
1300 Հց 0/10 KP/ST2 (Key Pulse/Start Tone 2)
1500 Հց ST (Start Tone)
Բաժանորդների կողմից հավաքվող տոնային

ազդանշանների (DTMF) հաճախականությունները

1209 Հց 1336 Հց 1477 Հց 1633 Հց
697 Հց 1 2 3 A
770 Հց 4 5 6 B
852 Հց 7 8 9 C
941 Հց * 0 # D