Սթիվեն Քերթիս
Սթիվեն Քերթիս (անգլ.՝ Stephen Curtis, օգոստոսի 7, 1958, Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 3, 2004, Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի իրավաբան։ 1990-ական թվականներին մասնակցել է ռուսական օլիգարխիկ բիզնես կառույցների ստեղծմանը։
Սթիվեն Քերթիս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1958 |
Ծննդավայր | Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 3, 2004 (45 տարեկան) |
Մահվան վայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | իրավաբան |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Սանդերլենդ քաղաքում՝ հաշվապահի ընտանիքում։ Ավարտել է Աբերիստվիթի համալսարանը։ 1980-ական թվականներին աշխատել է Fox and Gibbons իրավաբանական ընկերությունում։ Աշխատել է Պարսից ծոցի երկրների հաճախորդների հետ։
1990-ական թվականներին հիմնադրել է իր սեփական Curtis & Co իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած էր առևտրային գործերում։
1997 թվականից աշխատել է «Մենատեպ խմբի» հետ։ Քերթիսը օգնել է կազմակերպել ՅՈՒԿՕՍ-ի հետ կապված օֆշորային ընկերությունների կառուցվածքը։
Ջիբրալթարում, Կայմանյան կղզիներում և Մեն կղզում օֆշորային հաշիվների միջոցով Ռուսաստանից հանվել են հարյուր միլիոնավոր նավթային շահույթներ։
Թե որքան կարևոր անձ էր նա ՅՈՒԿՕՍ-ի համար, հայտնի հայտնի է դարձել Channel-4-ի ցուցադրած փաստաթղթերից։ 1999 թվականին, օրինակ, նա այնպես է կազմակերպել է նավթի օֆշորային առևտրի ՅՈՒԿՕՍ-ի կառույցները, որ դրանք պաշտոնապես չէին պատկանում ընկերությանը և չէին կարող հարկվել ռուսական պետության կողմից[1]։
Քերթիսը ձեռք է բերել զգալի կարողություն, որը նրան թույլ է տվել գնել պենտհաուս Լոնդոնում, Դորսետի 19-րդ դարի դղյակը, մասնավոր ինքնաթիռ և ուղղաթիռ։
Քերթիսը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում ներկայացրել է Բորիս Բերեզովսկու և Աերոֆլոտի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գլուշկովի շահերը՝ Forbes ամերիկյան հրատարակչության դեմ նրանց հայցի վերաբերյալ լսումների ժամանակ[2]։
Երբ 2003 թվականի մարտին Ռուսաստանի դատախազության պահանջով Լոնդոնում բերման է ենթարկվել Բորիս Բերեզովսկին, Քերթիսը վճարել է գրավի կեսը Բերեզովսկու համար (գրավը կազմել է 160 000 ֆունտ)։ Գրավի մյուս մասը ներդրել է լորդ Թիմոթի Բելը[3]։
2003 թվականի նոյեմբերի 14-ին՝ Պլատոն Լեբեդևի ձերբակալությունից հետո, Քերթիսը դարձել է Մենատեպ խմբի ղեկավար տնօրենը[4]։
Քերթիսը վախեցել է իր կյանքի համար. մանավանդ այն ժամանակ, երբ նա մահվան սպառնալիքներ է ստացել հեռախոսով։
«Times» թերթի փոխանցմամբ՝ Քերթիսը կոմպրոմատ է հավաքել Պուտինի և ևս 11 ռուսաստանցիների դեմ։ Ընդ որում՝ նպատակ էր դրված «վարկաբեկել Պուտինին և նրա շրջապատին»։
Սպանվել է 2004 թվականի մարտի 3-ին՝ ավիավթարի արդյունքում։ Նրա անձնական Agusta 109 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բորնմութ օդանավակայանի մոտ՝ Լա Մանշի ափին[5][6]։
Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը գրեթե լույս չի սփռել աղետի պատճառների վրա, և 2005 թվականի նոյեմբերին մեծ քննչական ժյուրին եզրակացրել է, որ Քերթիսի մահը վրա է հասել դժբախտ պատահարի հետևանքով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Британский адвокат русского олигарха «был полицейским информатором» // Коммерсант. Daily, № 75p, 26 апреля 2004. — C. 5.
- ↑ МИР. Погибший директор группы «МЕНАТЕП» был адвокатом Березовского. // Эхо. 2004-03-05. No. 043.
- ↑ «Welcome to Londongrad». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ SOS-менеджмент. За Платона Лебдева отдуется Стивен Кертисс // Коммерсант Daily, № 209, 15 ноября 2003. — C. 1.
- ↑ «Жизнь и смерть Стивена Кертиса, адвоката олигарха», BBC, 2 октября 2006
- ↑ Arvedlund, Erin E. (2004 թ․ մարտի 4). «Lawyer for Russian Tycoon Dies in Crash». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.