«Սթեյփլս Սենթր» (անգլ.՝ Staples Center), մարզահամերգային համալիր, որը տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Բացվել է 1999 թվականին։ Գտնվում է Los Angeles Convention Center-ի մոտ։ Տարբեր սպորտային մրցումների և զանգվածային միջոցառումների անցկացման վայր է։

Stadium.svg
Սթեյփլս սենթր
StaplesCenter5.jpg
Տեսակice hockey rink? և խաղասպարեզ, կրկեսի հրապարակ
Մարզաձևտափօղակով հոկեյ և բասկետբոլ
Ամբողջական անվանումՍթեյփլս Սենթեր
ՏեղագրությունՖիգրոա փողոց
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1998 թ.
Բացված1999 թ. հունիս
ԿառուցողPCL Construction
Կառուցման գին$ 375 միլիոն USD
ՃարտարապետNBBJ
ՍեփականատերAnschutz Entertainment Group
ԳործաղեկավարAnschutz Entertainment Group
Տարողությունբասկետբոլ՝ 19 060 (Կլիպերսի խաղեր)
18 997 (լեյքերսի խաղեր)
հոկեյ՝ 18 118
արենա ֆուտբոլ՝ 16 096
համերգ՝ 20 000
բռնցքամարտ/ռեստլինգ՝ 21 000
Տնային թիմԼոս Անջելես Կլիպերս (NBA) (1999-ներկա)
Լոս Անջելես Լեյքերս (NBA) (1999-ներկա)
Լոս Անջելես Քինգս (NHL) (1999-ներկա)
Լոս Անջելես Սփարքս (WNBA) (2001-ներկա)
Լոս Անջելես Ավենջերս (AFL) (2000-2008)
Լոս Անջելես Դի-Ֆենդերս (Դի-Լիգա) (2006-2010)
Կայքstaplescenter.com(անգլ.)
Staples Center Վիքիպահեստում

«Սթեյփլս Սենթր»-ը «Լոս Անջելես Քինգս», «Լոս Անջելես Կլիպերս», «Լոս Անջելես Լեյքերս», «Լոս Անջելես Սպարքս», «Լոս Անջելես Էվենջերս» ակումբների տնային դաշտն է։ Մարզահամալիրը 5 պրոֆեսիոնալ սպորտային ակոըմբների միակ տնային դաշտն է։

ՊատմությունԽմբագրել

Մարզահամալիրի շինարարությունը սկսվել է 1998 և ավարտվել 1999 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է $375 մլն ԱՄՆ դոլար։ Բացումը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 17-ին, որի ժամանակ համերգով հանդես ունեցան Բրյուս Սպրինգստինը և E Street Band-ը։

Յուրաքանչյուր տարի «Սթեյփլս Սենթր»-ում անց է կացվում ավելի քան 250 միջոցառում, որին մասնակցում է մոտ 4 մլն մարդ[1]։ Բացվելուց ի վեր մարզահամալիրում կազմակերպվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 6, Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 3 խաղ, գեղասահքի ԱՄՆ առաջնությունը, Հոկեյի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի հանդիպումը 2002 թվականին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի հանդիպումը 2004 թվականին, WTA Tour Championships-ը 2002-2005 թվականներին, Լատինական Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունը 2000 թվականին, Գրեմմի մրցանակաբաշխությունը՝ 2000 թվականից (բացառությամբ 2003 թվականը), 2009 թվականի Գեղասահքի աշխարհի առաջնությունը, Էքստրեմալ խաղերի աշխարհի առաջնությունը 2003 թվականից, բազմաթիվ համերգներ և բոքսի առաջնություններ։ Ռեսլմանի 21-ի ժամանակ գրանցվեց հանդիսատեսի ռեկորդային քանակ՝ 20 193։ Այս ռեկորդը գերազանցվեց կիսամիջին քաշայիններ Մոսլի Շեյնի և Անտոնիո Մարգարիտոյի հանդիպման ժամանակ, որին ներկա էր 20 820 հանդիսական[2]։

2009 թվականի հուլիսի 7-ին «Սթեյփլս Սենթր»-ում անց կացվեց Մայքլ Ջեքսոնի հիշատակի հանրային արարողությունը։

2013 թվականի հոկտեմբերին «Սթեյփլս Սենթր»-ում տեղի ունեցավ League of Legends-ի համաշխարհային կիբերսպորտային առաջնությունը[3]։

ԿառուցվածքԽմբագրել

«Սթեյփլս Սենթր»-ը զբաղեցնում է 88 257,9 մ² տարածք։ Մարզահամալիրի չափը՝ 28,7 մ x 61,0 մ։ Բարձրությունը՝ 45,7 մ[4]։ Տարողունակությունը՝ 20 000 հանդիսատես՝ համերգների ժամանակ, 19 067 հանդիսական բասկետբոլային խաղերի, 18 118 հանդիսական՝ հոկեյի և ֆուտբոլային հանդիպումների ժամանակ[1][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «AEG Staples Center» (Press release)։ AEG Worldwide։ Վերցված է հունվարի 1, 2008 
  2. Dwyre Bill (հունվարի 25, 2009)։ «Shane Mosley Shows He's Not Finished»։ Los Angeles Times։ Վերցված է հունվարի 25, 2009 
  3. Farokhmanesh, Megan (հոկտեմբերի 5, 2013)։ «League of Legends 2013 World Championship winner crowned»։ Polygon։ Վերցված է փետրվարի 26, 2014 
  4. «L.A. Facilities: Staples Center»։ Los Angeles Sports Council։ Վերցված է հունվարի 1, 2008 
  5. «Guest Services: Seating Capacity»։ Staples Center։ Վերցված է մարտի 24, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել