Սեքսի գործիքների թանգարան

թանգարան Պրահայում

Սեքս-գործիքների թանգարան (Sex Machines Museum, SMMսեքս-թանգարան է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում[1], որի հավաքածուում ներկայացվում են սեքս գործիքներ[2]։ Այն աշխարհում միակ թանգարանն է նվիրված սեքս-գործիքներին[3]։ Թանգարանում ներկայացված է նաև 20-րդ դարի առաջին քառորդի էրոտիկ ֆիլմերի հավաքածու։ Թանգարանն ստեղծվել է 2002 թվականին Պրահայի Հին քաղաքում՝ հրապարակի մոտակայքում։ Թանգարանի բացումից հետո քաղաքային իշխանությունները քննադատել են այն՝ «անընդունելի» պարունակության համար, ինչը զբոսաշրջիկների համար ավելի պահանջված է դարձրել թանգարանը[4]։ Թանգարանը գտնվում է 17-րդ դարի շինությունում[5]։

Սեքսի գործիքների թանգարան
Տեսակէրոտիկ արվեստի թանգարան
Երկիր Չեխիա
ՏեղագրությունՊրահա
ՀասցեՄելատրիխի փողոց 476/18, Հին քաղաք, Պրահա
Հիմնադրվել է2002
ՀիմնադիրՕրիանո Բիցոկի
Մակերես600 մ²
Կայքsexmachinesmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը զբաղեցնում է երեք հարկ, որտեղ ներկայացված են ավելի քան 300 նմուշներ[3][5]։

Ցուցանմուշներից շատերը ներկայացված են մանեկենների օգնությամբ՝ ավելի հասկանալի լինելու համար[6]։ Ներկայացված ցուցանմուշներից որոշները ստեղծվել են 16-րդ դարում[7]։ Հավաքածուում ցուցադրվում են մարմնի սամաթելեր, ոչ ավանդական դիրքերով սեքսը հեշտացնող "մերձեցման սեղաններ": Ներկայացված են նաև առնանդամի, ամորձապարկի, սրբանի, հեշտոցի և ծլիկի գրգռման գործիքներ, ներառյալ նախամարտկոցային լարովի վիբրատոր, մատնասեպեր, զսպաթոռներ, դիտանցքերով ասիական ժանվար, որով տեղափոխում էին մարմնավաճառուհիների, բերանային սեքսի հեշտացման համար նստոցի վրա անցք ունեցող գահաթոռներ[8], 1580-ականների ատամնավոր հավատարմության գոտիներ, երկաթե սեղմիրաններ[9]։

Թանգարանում ներկայացված է 1920-ականներին Ֆրանսիայում ստեղծված հակաձեռնաշարժային սարք տղաների համար, որի վրա կար էլեկտրական զանգ, որն սկսում էր զնգալ էրեկցիայի պահին, այնպես որ տղայի ծնողներն իմանային։ Թանգարանում ցուցադրված են նաև հին հունական մարմնավաճառուհիների կոշիկներ, որոնց կոշկատակերին փորագրված էր «հետևի՛ր ինձ», որը քայլելիս դրոշմվում էր գետնին[8]։ Թանգարանում ներկայացված են նաև էրոտիկ հագուստների և մարդկային սեռականությանը վերաբերող պատկերների հավաքածուներ[6][10]։

Թանգարանում գործում է փոքր կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են Իսպանիայում վաղ 1920-ականներին նկարահանված էրոտիկ ֆիլմեր[1][5][6]։

Վիճելիություն խմբագրել

Սեքս-գործիքների թանգարանի բացումը Պրահայի քաղաքապետարանի կողմից խիստ գնահատականի է արժանացել։ Քաղաքապետարանի խոսնակը դատապարտել է թանգարանի բացումը և մտահոգություն է հայտնել, թե Պրահայի կենտրոնում դրա բացումը կարող է չեխերի բացասական կերպար ստեղծել արտասահմանցիների համար։ Թանգարանի տնօրինությունը որոշ զիջումների է գնացել և արտաքին պատուհաններից հեռացրել է կաշվե հագուստներով մանեկենները[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.telegraph.co.uk/travel/hubs/gapyear/gap-year-mum/6187318/The-mother-of-all-adventures-trendy-monks-and-sex-machines-in-Prague.html
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. https://www.thestar.com/columnists/article/695252
  5. 5,0 5,1 5,2 https://sexmachinesmuseum.com/gb/
  6. 6,0 6,1 6,2 http://www.smh.com.au/news/travel/wacky-places/2006/04/26/1145861416333.html
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. 8,0 8,1 https://www.thestar.com/life/travel/2009/09/14/night_at_the_museum_sex_edition.html
  9. https://jobbiecrew.com/sex-machines-museum-prague-czech-republic/#.WcVi4nfTTIU
  10. 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.