Սեփական գյուտերով սպանված գյուտարարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Ստորև բերված է այն գյուտարարների ցանկը, որոնց մահը ինչ-որ կերպ պայմանավորված է կամ կապված է ապրանքի, գործընթացի, ընթացակարգի կամ այլ նորարարությունների հետ, որոնք նրանք հորինել կամ մշակել են։

Ֆրանց Ռեյքելթը ցատկում է Էյֆելյան աշտարակից՝ ակնկալելով, որ նրա կողմից ստեղծված պարաշյուտն աշխատալու է։
Մահեր ըստ ոլորտներիԽմբագրել
ԱրվեստԽմբագրել
- Լուիս Խիմենեզ (մահացել է 2006 թվականին՝ 65 տարեկանում), սպանվել է Կոլորադոյում հայտնի կապույտ ձիու արձանի՝ Կապույտ մուստանգի ստեղծման ժամանակ, երբ դրա մի մասը ընկել է նրա վրա և կտրել է ոտքի զարկերակները[1]։
ԱվտոմոբիլներԽմբագրել
- Սիլվեսթեր Հ․ Ռոփեր, նույնանուն հեծանիվի գյուտարարը մահացել է սրտի կաթվածից կամ հետագա վթարից՝ 1896 թվականին արագության հանրային փորձարկման ժամանակ։ Հայտնի չէ, թե արդյոք վթարն էր սրտի կաթվածի պատճառը, թե սրտի կաթվածը՝ վթարի[2]։
- Ուիլյամ Նելսոն (1870-1903), Ջեներալ էլեկտրիկի աշխատակից, ով ստեղծել է մոփեդի նոր տեսակ։ Այնուհետև նա ընկել է իր հեծանիվի նախատիպի թեստավորման ժամանակ[3]։
- Ֆրենսիս Էդգար Սթենլի (1849-1918), սպանվել է Stanley Steamer ավտոմեքենան վարելիս։ Նա մեքենայով մխրճվել է փայտաձողի մեջ՝ փորձելով խուսափել ֆերմերային ֆուրգոններից, որոնք կողք կողքի էին վարում և լիովին փակում ճանապարհը[4]։
- Ֆրեդ Դյուսենբերգ (1876-1932), սպանվել է Duesenberg ավտոմեքենայով արագընթաց վթարի հետևանքով[5]։
ԱվիացիաԽմբագրել
- Իսմաիլ ալ Ջաուհարի (մահացել է 1003-1010 թվականներին), ղազախստանցի թյուրք, ով փորձել է թռչել՝ օգտագործելով երկու փայտե թև և պարան։ Նա նետվել է Նիշապուրի մզկիթի տանիքից և մահացել[6]։
- Ջին-Ֆրանսուա Պիլատր դե Ռոզյե, ավիավթարում մահվան հայնտի առաջին դեպքերից մեկը, երբ նրա Ռոզյե օդապարիկը վթարի է ենթարկվել 1785 թվականի հունիսի 15-ին այն ժամանակ, երբ նա փորձել է անցնել Լա Մանշը։
- Օթթո Լիլիենթալ (1848-1896), մահացել է իր դելտապլաներիզմի աշխատանքներից մեկի վթարից հետո[7]։
- Ֆրանց Ռեյքելթ (1879-1912), դերձակ, որը մահացել է Էյֆելյան աշտարակի առաջին տախտակամածից ընկնելով իր գյուտի՝ պարաշյուտի փորձարկման ժամանակ։ Դա նրա առաջին փորձն էր պարաշյուտով, եւ նա իշխանություններին ասել է, որ սկզբում այն կստուգվի մանեկենի օգնությամբ[8]։
- Օրել Վլայկու (1882-1913), մահացել է, երբ նրա ինքնաշեն ինքնաթիռը՝ Vlaicu II-ը[9], անհաջողության է մատնվել Կարպատները հատելու փորձի ժամանակ[10]։
- Հենրի Սմոլինսկի (մահացել է 1973 թվականին), մահացել է «AVE Mizar»-ի՝ թռչող մեքենայի փորձնական թռիչքի ժամանակ, որը թռչում էր Ford Pinto-յի բազայի վրա և իր հիմնադրած ընկերության միակ արտադրանքն էր[11]։
- Մայքլ Դաքր (մահացել է 2009 թվականին՝ 53 տարեկանում), մահացել է իր թռչող տաքսի սարքի թեստավորման ժամանակ, որը ստեղծվել էր քաղաքների միջև հարմար և արագ տեղափոխումների համար[12]։
ՔիմիաԽմբագրել
- Անդրեյ Ժելեզնյակով, խորհրդային գիտնական, որը քիմիական զենք է մշակել 1987 թվականին, երբ կապոտի անսարքությունի արդյունքում հայտնաբերել է Նովիչոկ-5 նյարդապարալիտիկ նյութի հետքերը։ Նա մի շաբաթ անցկացրել կոմայի մեջ, մի ամիս չի կարողացել քայլել, և տարիներ տուժել է առողջական վիճակի վատթարացման պատճառով, նախքան մահանլը դրա հետևանքներից 1992-1993 թվականներին[13]։
ԱրդյունաբերությունԽմբագրել
- Ուիլյամ Բուլոք (1813-1867), ստեղծել է վեբ ռոտացիոն տպագրական մեքենան[14][15]։ Նրա գյուտից մի քանի տարի անց նրա ոտքը ջարդվել է Ֆիլադելֆիայում նոր մեքենայի տեղադրման ժամանակ։ Դրա հետևանքով մոտ փտախտ է զարգացել, և Բուլոքը մահացել է ծայրատման ժամանակ[16]։
ԲժշկությունԽմբագրել
- Ալեքսանդր Բոգդանով (1873-1928), ռուս բժիշկ, փիլիսոփա, ֆանտաստ գրող և բելառուսական ազգության հեղափոխական, ով փորձարկել է արյան փոխներարկման հետ, փորձելով հասնել հավերժական երիտասարդությանը կամ գոնե մասնակի երիտասարդացմանը։ Նա մահացել է այն բանից հետո, երբ արյուն է վերցրել մալարիայով և տուբերկուլոզով տառապող ուսանողից, ում մոտ նույնպես հնարավոր է արյան սխալ խումբ է եղել[17][18]։
- Թոմաս Միջլի կրտսեր (1889-1944), ամերիկացի ինժեներ և քիմիկոս, ով 51 տարեկանում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչի արդյունքում հաշմանդամ է մնացել։ Նա հորինել է կապանների և բլոքերի բարդ համակարգ, որը պետք է օգներ նրան քայլել, սակայն մահացել է դրա թեստավորման ժամանակ[19][20][21]։
Գովազդ և ժամանցԽմբագրել
- Քերել Սուսեք (1947-1985), կանադացի պրոֆեսիոնալ կասկադյոր, որը մշակել է ամորտիզացիոն տակառը։ Նա մահացել է դրա ցուցադրությունից հետո, որտեղ տակառը նետվել է Հյուսթոնի աստղատնի տանիքից։ Նա մահացու վիրավորվել է և մի քանի օր անց մահացել[22]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Blucifer, the Murderous Mustang of Denver Airport»։ Slate (en-US)։ 2014-03-17։ ISSN 1091-2339։ Վերցված է 2016-08-06
- ↑ «Died in the Saddle», Boston Daily Globe: 1, 2 June 1896
- ↑ «Killed By Own Invention – While Trying Motor Bicycle He Had Made, Schenectady Man Meets Death»։ New York Times։ հոկտեմբերի 4, 1903։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ Doris A. Isaacson, ed. (1970)։ Maine: A Guide "Down East" (second ed.)։ Rockland, Maine: Courier-Gazette, Inc.։ Maine League of Historical Societies and Museums։ էջ 386 (First edition).
- ↑ «F. S. Duesenberg Dies of Auto Injury»։ New York Times։ հուլիսի 27, 1932։ էջ 17
- ↑ Boitani Piero, Boitani Professor of Comparative Literature Piero (2007)։ google.com Piero Boitani, Winged words: flight in poetry and history. University of Chicago Press, 2007. p. 38։ ISBN 9780226065618։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ Biography of Otto Lilienthal Lilienthal Museum
- ↑ 2003 Personal Accounts Darwin Awards
- ↑ Great Britain Patent GB191026658
- ↑ Ralph S. Cooper, D.V.M.։ «Aurel Vlaicu at www.earlyaviators.com»։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ Morris, Neil (2010)։ From Fail to Win, Learning from Bad Ideas: Transportation։ ISBN 978-1-4109-3911-1
- ↑ «British inventor dies in crash on test flight of his flying taxi»։ The Evening Standard։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 20, 2009-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ «'It's got me': the lonely death of the Soviet scientist poisoned by novichok»։ The Guardian։ Վերցված է մարտի 27, 2018
- ↑ «United States Patent 61996»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-11-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ «United States Patent 100,367»։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-13-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2014
- ↑ «Inventors killed by their own inventions»։ Discovery News։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-15-ին։ Վերցված է 2010-10-30
- ↑ «Transfusion Medical Reviews»։ 2007։ էջեր 337–340
- ↑ Huestis DW (2007)։ «Alexander Bogdanov: the forgotten pioneer of blood transfusion»։ Transfus Med Rev 21 (4): 337–340։ PMID 17900494։ doi:10.1016/j.tmrv.2007.05.008
- ↑ Bryson, Bill. A Short History of Nearly Everything. (2003) Broadway Books, US. 0-385-66004-9
- ↑ Alan Bellows (2007-12-08)։ «The Ethyl-Poisoned Earth»։ Damn Interesting
- ↑ "Milestones, Nov. 13, 1944 Archived 2008-12-14 at the Wayback Machine." Time, November 13, 1944
- ↑ Associated Press (հունվարի 21, 1985)։ «35,000 Watch as Barrel Misses Water Tank : 180-Ft. Drop Ends in Stunt Man's Death»։ Los Angeles Times։ Վերցված է օգոստոսի 18, 2012
ԳրականությունԽմբագրել
- Ի․ Քոբհամ Բրեվեր (1898)։ «Գյուտարարները պատժվում են իրենց սեփական գյուտերով»։ Արտահայտությունների և առակների բառարան։ Bartleby։ էջեր 657–658