Սեր առ երեք ցուկերբրիններ

«Սեր առ երեք ցուկերբրիններ» (ռուս.՝ «Любовь к трём цукербри́нам»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասներկուերորդ վեպը, որը հրատարակել է «Էքսմո» հրատարակչությունը, վաճառքի է հանվել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին։ Առաջին տպաքանակը՝ 70000 օրինակ[1]։ Տպագիր տարբերակին զուգահեռ թողարկվել է նաև ձայնային տարբերակը (կարդում է Սերգեյ Չոնիշվիլին, թողարկող՝ «Սոյուզ» հրատարակչատուն)[2]։

Սեր առ երեք ցուկերբրիններ
ռուս.՝ Любовь к трём цукербринам
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհակաուտոպիստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել էսեպտեմբեր 2014

Անվանում

խմբագրել

Վեպի վերնագրում ակնհայտ ակնարկ կա Կառլո Գոցցիի 1760 թվականին գրած «Սեր առ երեք նարինջները» հեքիաթային պիեսին։ «Ցուկերբրին» տերմինը ձևավորվել է որպես ժամանակակից վեբ-արդյունաբերության երկու հսկաների՝ Սերգեյ Բրինի և Մարկ Ցուկերբերգի անունների սինթեզ։

Սյուժե

խմբագրել

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պելևինի նոր գիրքը «մերօրյա դինամիկ էլեգիան է՝ հագեցած հիասթափության դառնությամբ և եզրակացությունների տարօրինակությամբ»։ Նրանում շոշափված «միտումների» շարքում են «Ֆեյսբուքը», «Գուգլը», Ուկրաինան, հանդուրժողականությունը, սպառման պաշտամունքը, կախվածությունը համացանցից, տեղեկատվական ստրկությունը և ահաբեկչությունը[3]։ Վեպի գործողությունը տեղի է ունենում ներկայում և հեռավոր ապագայում։ Ապագան հակաուտոպիական է, և ժամանակի մեծ մասը նվիրված է գլխավոր հերոսի վիրտուալ իրականության մեջ մնալուն[4]։

Վեպի գլխավոր հերոսը «աշխարհի տեխնիկական փրկիչն» է։ Վեպում նրան անվանում են Կիկլոպ։ Իհարկե, նա երկրի վրա ապրող առաջին և վերջին նման ներկայացուցիչը չէ։ Մեր գոյության պատմության ընթացքում նրանք քայլում էին մեր մեջ և հետևում, թե ինչ է կատարվում։ Եվ կիկլոպների նման մարդկանց համար կային խիստ կանոններ, որոնց շրջանակներում նրանք պետք է գործեին։ Կանոնները չէին կարող փոխվել, չնայած դրանց տարօրինակ մեկնաբանությանը։ Նույնիսկ եթե նրանց ինչ-որ բան դուր չէր գալիս (հիմնվելով բարու և չարի մասին իրենց անձնական ընկալման վրա), կիկլոպները չէին կարող ուժ գործադրել՝ ելնելով միայն իրենց սեփական դրդապատճառներից[5]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Հերոսների փիլիսոփայական մտորումները տեղի են ունենում Angry Birds բջջային հայտնի խաղի ֆոնին[4]։

Գրքի սյուժեում նշում են Մայդանը Ուկրաինայի մայրաքաղաքում, Ղրիմի թերակղզին և Յանուկովիչի փախուստից հետո հայտնաբերված ոսկե բոքոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Виктор Пелевин выпускает «Любовь к трём цукербринам»
  2. «Виктор Пелевин выпускает «Любовь к трём цукербринам» / Союз» (ռուսերեն). www.soyuz.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  3. «Новая книга Пелевина выйдет в сентябре» (ռուսերեն). snob.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  4. 4,0 4,1 Евгений Мельников. «Книга: «Любовь к трем цукербринам», Виктор Пелевин». newslab.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  5. «Новые поступления в отдел обслуживания МБУК "ЦГБ им. М.И. Семевского" / Великолукская центральная городская библиотека имени М.И. Семевского». biblio-vluki.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.