Սերովբե Տերվիշյան

հայ լեզվաբան

Սերովբե Տերվիշյան (հունվարի 10, 1846(1846-01-10), Կոստանդնուպոլիս - հունվարի 1, 1892(1892-01-01), Կոստանդնուպոլիս), հայ լեզվաբան, հնդեվրոպաբան։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1864 թվականից), վարդապետ (1866 թվականից)։

Սերովբե Տերվիշյան
Ծնվել էհունվարի 10, 1846(1846-01-10)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 1, 1892(1892-01-01) (45 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունլեզվաբան

1870 թվականին լույս է տեսել Տերվիշյանի «էոմրի էվլիա» («Սրբերի վարքը», հատոր 2, 1870) հայատառ թուրք, գիրքը, 1872 թ.՝ Ս. Հուստինոսի «Պատասխանատուութիւնք առաջին եւ երկրորդ եւ պատմութիւն նորին վկայութեան»՝ գրաբար թարգմանությամբ։ Սակայն շուտով թողել է կրոնաբարոյական գրականության ասպարեզը և զբաղվել լեզվաբանությամբ, սովորել մի շարք հին ու նոր լեզուներ (հունարեն, լատիներեն, գերմաներեն, սանսկրիտերեն, պահլավերեն, և այլն)։ «Հին հայերենի ք-ն» (1877, գերմաներեն) աշխատության մեջ Տերվիշյանը դիտարկել է հայերենի «ք» հնչյունն ունեցող բառերը և փորձել է բացահայտել այդ հնչյունի համապատասխանություններն այլ լեզուների համարժեք տարրերի (միավորների) հետ։ 1885 թ. լույս է տեսել նրա «Հնդեւրոպական նախալեզու» հատորը, որն ամփոփում է հնդեվրոպաբանության առավել կարևոր նվաճումները, հանգամանորեն պարզաբանում նախալեզվի հետ կապված հարցերը, անդրադառնում հնդեվրոպական հին քաղաքակրթության պատմությանը, ինչպես նաև հնդեվրոպական լեզվաբանության անցած ուղուն։ 1887 թ. Կոստանդնուպոլսում հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը՝ «Լեզու» (1887-1888)։ Ըստ Տերվիշյանի, հնդեվրոպական նախալեզուն մարդկային նախաստեղծ լեզուն չէ, իսկ մարդկային լեզուն մենակունք չէ այն հասարակական է, հատուկ՝ բանական էակներին. կենդանական լեզու չկա։ Այս կապակցությամբ նա ընդգծում է լեզվի և մտածողության սերտ կապը։ Հնդեվրոպական լեզուներից ոչ մեկը (այդ թվում նաև սանսկրիտը), ըստ Տերվիշյանի, նախամայր լեզու չէ։ Հայերենի ցեղակցության խնդրում իրեն, տեսությանը տուրք չտալով հանդերձ՝ նա որոշակի դիրքավորում չի ցուցաբերել։ Կատարել է հայերեն բառերի մի շարք ճիշտ ստուգաբանություններ, անդրադարձել Պերսոպոլսի սեպագիր արձանագրությունների պատմությանն ու լեզվին («Պերսեպոլսոյ սեպագիրք», Հանդէս ամսօրեայ, 1887-1889)։ Գրել է նաև «Այրի մայրն ու միամօր որդեակը» (1871) ողբերգությունը[1]։

Գրականություն խմբագրել

  • Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հատոր 1, Ե., 1958:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 687