Սերյոժա Մնացականյան

հայ մանկավարժ

Սերյոժա Սմբատի Մնացականյան (1922, Մեղրու շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սերյոժա Մնացականյան
Ծնվել է1922
ԾննդավայրՄեղրու շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սերյոժա Մնացականյանը ծնվել է 1922 թվականին, Մեղրու շրջանի Կալեր գյուղում։ 1939 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել հայրենի գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ[1]։

1941 թվականի հունիսի վերջին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Հայրենական պատերազմին մասնակցել է 1942 թվականին որպես գնդացրորդ։ 1943 թվականին Մնացականյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասում ծավալված մարտերին։ Մնացականյանը 5-րդ գվարդիական բրիգադում մասնակցել է Կրասնոդարի և Կրիմսկայի ստանիցիայի ուղղությունում մղված հակագրոհներին։ Ճակատամերձ բարձունքի շրջանում գնդացրորդների վաշտի խիզախ զինվորները Մնացականյանի հետ համառորեն ու անվախ դիմադրել են մինչև օժանդակ ուժերի մոտենալը։ Հակառակորդը կորուստներ կրելով ստիպված նահանջել է։ Այդ մարտում Մնացականյանը ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո նորից մեկնել է գործող բանակ[1]։

56-րդ բանակի 65-րդ գվարդիական դիվիզիայում Մնացականյանը մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրմանը որպես հետախույզ։ Հետախույզների խումբը գիշերով, մթության մեջ սողալով երկու կիլոմետր, մոտեցել են հակառակորդի կրակակետին և պայթեցրել ցեմենտապատնեշը։ 1943 թվականի սեպտեմբերի 13-ին քաղաքն ազատագրվել է թշնամուց։ Նովոռոսիյսկի ազատագրման գրոհներից մեկում Մնացականյանը ծանր վիրավորվել է։ Հիվանդանոցում երկար բուժվելուց հետո զորացրվել է, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[1]։

Մնացականյանը վերադարձել է հայրենի գյուղ, աշխատանքի նշանակվել Լիճքի միջնակարգ դպրոցում։ Մեկ տարի անց դարձել է նույն դպրոցի տնօրենը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Աշխատանքի է նշանակվել Շահումյանի շրջանի № 95 միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ[1]։

Մնացականյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մարտական մեդալներով, հոբելյանական հուշամեդալներով ու պատվոգրերով։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել