Սերենա Լեդերեր (գերմ.՝ Serena Lederer, հունգ.՝ Szeréna Lederer, ի ծնե՝ Պուլիցեր (Pulitzer), մայիսի 20, 1867(1867-05-20), հավանաբար՝ Պեշտ, Պեշտ, Հունգարիա - մարտի 27, 1943(1943-03-27), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), ավստրիացի արդյունաբերող Ավգուստ Լեդերերի կինը, Գուստավ Կլիմտի մոտ ընկերուհին, որը քաջալերել է իր ամուսնուն ստեղծել նկարչի ստեղծագործությունների հավաքածու։

Սերենա Լեդերեր
գերմ.՝ Serena Lederer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1867(1867-05-20)
Ծննդավայրհավանաբար՝ Պեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էմարտի 27, 1943(1943-03-27) (75 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա և  Ավստրիա
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինAugust Lederer?
ԵրեխաներElisabeth Bachofen-Echt?
 Serena Lederer Վիքիպահեստում
Էլիզաբեթ Լիդերերի դիմանկարը, 1914—1916

Կենսագրություն խմբագրել

Սերենան արմատներով հրեական հարուստ ընտանիքից է, ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերի ազգակիցն է և երիտասարդ տարիքում գեղեցկուհի է ճանաչվել։ Ավստրիայի մայրաքաղաքում Սերենան համարվել է ամենանրբաճաշակ հագնված վիեննուհին[1]։ Գուստավ Կլիմտը լուսանկարել է երիտասարդ գեղեցկուհի Սերենա Պուլիտցերին իր քեռու՝ Զիգմունդի կողքին Վիեննայի ընտրյալ հասարակության ներկայացուցիչների շրջանում, իր հին «Բուրգթատրոնում գտնվող դահլիճ» գուաշով արված նկարում[2]։ Սերենան ողջ կյանքի ընթացքում պահպանել է մեծ տիկնոջ իր իմիջն ու ոճը։ 1892 թվականի հունիսի 5-ին Սերերնան Պեշտում ամուսնացել է արդյունաբերող Ավգուստ Լեդերերի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երեք երեխա՝ Ֆրիցը, Էրիխը և Էլիզաբեթը։ Լեդերերները ապրել են Դյորում, Վեննայում, Վայդլինգաուում։ Վիեննայի նրանց բնակարանում Կլիմտի ստեղծագործությունների համար առանձնացվել է առանձին սենյակ։ 1899 թվականին Կլիմտը նկարել է Սերենայի դիմանկարը՝ սկիզբ դնելով մտերմիկ ընկերական հարաբերությունների, ավելի ուշ նկարել է ևս երկու դիմանկար՝ Լեդերերների աղջկա՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխթի և Սերենայի մոր՝ Շարլոտա Պուլիցերի, նաև զարմուհի Ռիա Մունկի։ Դիմանկարում Սերենան պատկերված է նրբաոճ սպիտակ զգեստով։ Նկարի վրա աշխատանքը տևել է երեք տարի, մինչև մի անգամ 1916 թվականին Սերենան կամայական որոշմամբ նկարը արհեստանոցից տուն է տարել։ Նա արդեն վարժվել էր նկարչի՝ իր աշխատանքների նկատմամբ դժգոհությամբ վերաբերվելուն[3]։ Սերենա Լեդերերը մի քանի տարի Կլիմտից նկարչական դասեր է վերցրել։ Նա թույլ է տվել Կլիմտին իր զգեստապահարանից ընտրել հագուստ իր նկարների մոդելների համար, օրինակ «Շուբերտը կլավիրի մոտ» նկարի համար։ Կլիմտի հանձնարարականով 1912 թվականին Լեդերերի տանը սկսել է հայտնվել նյութական աջակցության հատուկ կարիք ունեցող էգոն Շիլեն, որը չնայած դուր չէր գալիս Սերենային, բայց ընկերացել էր նրա կրտսեր որդու՝ Էրիխի հետ[4]։

Ենթադրվում է, որ հենց Սերենա Լեդերերն է ամեն կերպ նպաստել Լեդերերների գեղարվեստական հավաքածուի ստեղծմանը։ Նա շարունակել է հավաքել Կլիմտի աշխատանքները նաև վերջինիս մահից հետո՝ գնելով Կլիմտի՝ 200 նկարից բաղկացած գրաֆիկների ցուցահանդեսն ամբողջությամբ, որը 1918 թվականին նախապատրաստել էր Գուստավ Նեբեհեյը[4]։ Ավստրիայի անշլյուսից հետո Լեդերերների հավաքածուն «անօրինական տեղափոխումից խուսափելու համար» առգրավվել է և ավելի ուշ՝ ազգայնացվել։ Հավաքածուի մեծ մասը 1945 թվականին ոչնչացել է Իմենդորֆ ամրոցի հրդեհի ժամանակ։

1940 թվականին այրիացած Սերենա Լեդերերին ստիպել են հեռանալ Վիեննայի իր տնից։ Նրա կյանքի վերջին տարիների մասին ոչինչ հայտնի չէ։ Նացիոնալ-սոցիալիստների օրոք Լեդերերի դուստրը՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխտը՝ իր մոր կողմից արված երդման հայտարարության և ընտանիքի ընկերների վկայությունների շնորհիվ կարողացել է պաշտոնապես ապացուցել իր արտամուսնական ծագումը և Գուստավ Կլիմտի հայրությունը՝ դրանով իսկ խուսափելով արտաքսումից և ապահովել իր գոյատևումը, ի տարբերություն կիսահրեա եղբայրների։ Սերենայի որդիներին՝ Ֆրիցին և Էրիխի հաջողվել է արտագաղթել։ 1948 թվականին աճուրդի ժամանակ հանկարծ ի հայտ են եկել Սերենա Լեդերերի և նրա դստեր դիմանկարները, որոնք ռեստիտուցիայով հանձնվել են Էրիխ Լեդերերին և այժմ պահվում են Նյու Յորքում[1][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Horncastle/Weidinger, 2018, Kunst und Antisemitismus
  2. Natter, 2019, Frauendarstellungen
  3. Sternthal, 2005, Die Arbeiten der letzten Jahre
  4. 4,0 4,1 4,2 Sternthal, 2005, Mäzene

Գրականություն խմբագրել

  • Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
  • Barbara Sternthal Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653
  • Tobias G. Natter Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4
  • Tobias Natter, Gerbert Frodl (Hrsg.): Klimt und die Frauen (Ausstellungskatalog), Dumont Köln 2000 ISBN 3-8321-7271-8
  • Anne-Marie O’Connor: The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt’s Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer. Alfred A. Knopf, New York, ISBN 0-307-26564-1, 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Լեդերեր» հոդվածին։