Շուբերտը կլավիրի մոտ (գերմ.՝ Schubert am Klavier), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը պատկերվել է 1899 թվականին։ Կտավը նկարվել է նկարչի սեփական ոճի կայացման շրջանում, որը որոշակիորեն սահմանազատվում էր հին ավանդույթներից, և պատկերում է Կլիմտի` բելգիացի սիմվոլիստ Ֆերնան Կնոպֆի ստեղծագործության հանդեպ հետաքրքրվածությունը։

Շուբերտը կլավիրի մոտ
տեսակգեղանկար և արվեստի ոչնչացված գործ
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1899
բարձրություն150 սանտիմետր
լայնություն200 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հիմնական թեմաՖրանց Շուբերտ
Ծանոթագրություններ

Նկարը պատկերվել է 1895 թվականին, մեկենաս Նիկոլաոս Դումբասի պատվերով, որպես նրա վիեննական պալատի երաժշտական սալոնի դեսյուդեպորտ։ Կլիմտի` ոճի փոփոխության առթիվ «Ջահ» երգիծական ամսագրի հիմնադիր, սուր լեզու ունեցող Կարլ Կրաուսը գրել է. «Դումբան Կլիմտին երաժշտական ձևավորում է պատվիրել, երբ վերջինս դեռ աշխատում էր Լաուֆբերգերի դպրոցի բարի ոճով և առավելագույնը, որ թույլ էր տալիս իրեն, մակարտյան մի քանի տարօրինակություններն էին։ Իսկ այդ ժամանակ արդեն նկարչի մոտ կոճակ էր հայտնվել»[1]։ Նկարը ցուցադրվել է Վիեննական սեցեսսիոնիզմում, 1899 թվականին։ Կլիմտը, որ սիրահարված էր երիտասարդ Ալմա Մալեր-Վերֆելին, անձամբ է ցուցահանդեսում նրան տարել այս նկարի մոտ, որն ակնհայտորեն շատ բան էր նշանակում հենց իր համար։ Իր օրագրում Ալման «Շուբերտը կլավիրի մոտ» նկարն անվանել է «սեցեսսիոնի անվիճելիորեն լավագույն նկարը»[2]։ Նկարի ձախ հատվածում դիմահայաց պատկերված է Կլիմտի բնորդուհին և նրա երկու երեխաների ապագա մայրը` Միցցի Ցիմմերմանը։ Կլիմտի բնորդուհիների կանացի զգեստները տրամադրում էր նրա մտերիմ ընկերուհին` Սերենա Լեդերերը[3]։ Ավելի ուշ «Շուբերտը կլավիրի մոտ» նկարը հայտնվել է Ավգուստ Լեդերերի հավաքածուի մեջ, որը բռնագրավվել է Երրորդ ռեյխի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը պահվել է Ստորին Ավստրիայում, Վուլեսդորֆի մոտ գտնվող Իմմենդորֆի ամրոցում և Կլիմտի մի շարք այլ ստեղծագործությունների և գեղարվեստական այլ արժեքների հետ ոչնչացվել է հրդեհի ժամանակ, որը կազմակերպվել էր պալատում, 1945 թվականին, ՍՍ-ական նահանջող զորքերի կողմից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այլաբանություն նկարիչ Կնոպֆի ազգանվան վերաբերյալ (ֆր.՝ Khnopff): գերմ.՝ Knopf` «կոճակ, կոճգամ»
  2. Natter, 2019, Der Salonmaler: Frühe Werke — frühe Karriere
  3. Sternthal, 2005, Die Arbeiten der letzten Jahre
  4. Sternthal, 2005, Mizzi Zimmermann

Գրականություն խմբագրել

  • Tobias G. Natter Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4
  • Barbara Sternthal Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653