Սերեյ Դի
Սերեսո Ժոֆրուա Գոնսարուա Դի (ֆր.՝ Sereso Geoffroy Gonzaroua Die), ավելի հայտնի է Սերեյ Դի անունով (ֆր.՝ Serey Die; Նոյեմբերի 7 1984, Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆուտբոլիստ Կոտ դ'Իվուարից, «Բազել» ֆուտբոլային ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սերեսո Ժոֆրուա Գոհսարու Դի | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Կոտ դ'Իվուարցի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 7, 1984[1][2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բազել | ||||||||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Սերեյը կարիերան սկսել է ելույթ ունենալով տեղի Կարոգո և Ստադ Աբիդջան ակումբներում։ 2006/07 մրցաշրջանում նա անցկացրել է Թունիսի Լա-Գուլետ-Կրամ ակումբում։ 2007 թվականին Դին տեղափոխվել է ալժիրյան "ԷՍ Սետիֆ"ակումբ, որի կազմում հաղթել է արաբական լիգան։
2008 թվականին Սերեյը տեղափոխվեց շվեյցարական «Սիոն»։ Հուլիսի 19-ի «Արաու» թիմի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց շվեյցարական սուպերլիգայում[4]։ 2009 թվականի օգոստոսի 1-ին «Կսամակս»-ի դեմ խաղում Դին խփեց իր առաջին գոլը ակումբում[5]։ Սերեյը երկու անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր։ 2010 թվականին նա կասկածվում էր խաղադրույքներ անելու մեջ[6]։ 2012 թվականին՝ «Լոզանի» դեմ խաղի ժամանակ Սերայ Դին հարվածել է գնդակներ տվող մի երեխայի, որի պատճառով որակազրկվել է 8 խաղ[7]։
2013 թվականիի ձմռանը Դին տեղափոխվեց «Բազել»։ Փետրվարի 10-ին իր նախկին թիմի՝ «Սիոն»ի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր ակումբում[8]։ Ապրիլի 1-ին՝ «Լյուցերնա» ակումբի դեմ խաղում, Սերեյը խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում[9]։ 2013 թվականին Դին նվաճել է Ժամանակի գավաթը և հաղթել սուպերլիգան։
2015 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[10]։ Փետրվարի 14-ին՝ "Հոֆենհայմի" դեմ խաղում Դին նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում[11]։ 2016 թվականի փետրվարի 13-ին՝ «Հերթայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[12]։
2016 թվականի ամռանը Դին վերադարձել է «Բազել»։
Միջազգային կարիերաԽմբագրել
2013 թվականի մարտի 23-ին՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցարշարում՝ Սերեյ Դին իր նորամուտը նշեց Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականում[13]։ 2014 թվականին նա ընդգրկվել է ազգային թիմում մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցարշարում Դին խաղացել է Ճապոնիայի[14], Կոլումբիայի[15], Հունաստանի[16] հավաքականների հետ։
2015 թվականին Սերեյը Հասարակածային Գվինեայում դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։ Մրցաշարում նա խաղացել է Գվինեայի[17], Կամերունի[18], Կոնգոյի[19], Գանայի[20] և Ալժիրի[21] հավաքականների հետ։
ՁեռքբերումներԽմբագրել
Ակումբային
- Արաբական ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցանակակիր- 2007/2008
- Շվեյցարիայի գավաթակիր- 2008/2009
- Շվեյցարիայի գավաթակիր - 2010/2011
- Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող -2012-2013
- Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող - 2013-2014
- Uhrencup-ի մրցանակակիր- 2013
Միջազգային
Արտաքին հղումներԽմբագրել
- Serey Die: Profile at FC Basel Archived 2013-01-17 at the Wayback Machine.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Арау VS. Сьон 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-07-19
- ↑ «Կսամակս VS. Սիոն 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-01
- ↑ Birrer Peter M. (մարտի 22, 2010)։ «Sions Serey Die, der Wettverdacht und der neue Porsche» (German)։ tagesanzeiger.ch։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ «Serey Die für acht Spiele gesperrt» (German)։ nzz.ch։ մայիսի 15, 2012։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ «Բազել VS. Սիոն 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-02-10
- ↑ «Люцерн VS. Базель 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-01
- ↑ «VfB sign Geoffroy Serey Die»։ vfb.de։ VfB Stuttgart։ փետրվարի 2, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-02-ին։ Վերցված է փետրվարի 2, 2015
- ↑ «Հոֆենհայմ VS. Շտուտգարտ 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-14
- ↑ «Շտուտգարտ VS. Հերթա 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-13
- ↑ «Կոտ դ՛Իվուար VS. Գամբիա 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-03-23
- ↑ «Կոտ դ՛Իվուար VS. Ճապոնիա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-15
- ↑ «Կոլումբիա VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—19
- ↑ «Հունաստան VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-24
- ↑ «Կոտ դ՛Իվուարр VS. Գվինեա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-20
- ↑ «Կամերուն VS. Կոտ դ՛Իվուար 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-28
- ↑ «Կոնգո VS. Կոտ դ՛Իվուար 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-04
- ↑ «Կոտ դ՛Իվուար VS. Գանա 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-08
- ↑ «Կոտ դ՛Իվուար VS. Ալժիր 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-01