Բացել գլխավոր ցանկը

Վիտտե Սերգեյ Յուլևիչ (1849-1915), ռուսական պետական գործիչ, կոմս։

Սերգեյ Վիտտե
Sergei Yulyevich Witte 1905.jpeg
Ծնվել էհունիսի 17 (29), 1849[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 28 (մարտի 13), 1915 (65 տարեկանում) կամ մարտի 13, 1915(1915-03-13)[3] (65 տարեկանում)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Julius von Witte?
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի վարչապետ և finance minister of Imperial Russia?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սև արծվի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
ԵրեխաներVéra Narischkine-Witte?
Ստորագրություն
Signature of Sergei Witte.jpg
Sergei Witte Վիքիպահեստում

1892 թվականից՝ հաղորդակցության ճանապարհների, ապա ֆինանսների մինիստր։ 1903-ից՝ մինիստրների կոմիտեի, 1905—1906-ին՝ մինիստրների խորհրդի նախագահ։ Ակտիվորեն աջակցել է ռուս, կապիտալիզմի զարգացմանը և ձգտել այն զուգակցել ցարական միապետության ամրապնդման հետ։ Վիտտեի օրոք իրականացվել են տնտեսական խոշոր միջոցառումներ․ 1894-ին մտցվել է գինու մենաշնորհ, 1890-ական թթ․ մեծ թափ է ստացել երկաթուղիների շինարարությունը, 1897 թվականին իրականացրել է դրամական ռեֆորմ, տնտեսության զարգացման համար ներգրավել է արտասահմանյան կապիտալներ։ Առաջարկել է ռեֆորմներ (1902-ին) գյուղատնտեսության բնագավառում ևս։ Դեմ էր զեմստվային հիմնարկների ընդլայնմանը։ Արտաքին քաղաքական հարցում կողմ էր ռուսական ֆրանսիական դաշինքին։ Հեռավոր Արևելքում ձգտել է հետաձգել Ճապոնիայի հետ ռազմական կոնֆլիկտը։ 1905-ին գլխավորել է ռուս-ճապոնական հաշտության պայմանագիրը հաշտության պայմանագիր 1905) կնքող պատվիրակությունը։ Ճնշել է 1905—1907-ի հեղափոխությունը։ Նրա առաջարկությամբ է հրապարակվել Հոկտեմբերի 17-ի մանիֆեստը (տես Մանիֆեստ 1905-ի հոկտեմբերի 17-ի)։ Կողմնակից էր ինքնակալության՝ բուրժուական միապետության վերածմանը։ 1906-ին պաշտոնաթող է եղել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 468 CC-BY-SA-icon-80x15.png

ԾանոթագրություններԽմբագրել