Սերգեյ Ստեպաշին

ռուս քաղաքական գործիչ

Սերգեյ Վադիմովիչ Ստեպաշին (ռուս.՝ Сергей Вадимович Степашин, մարտի 2, 1952(1952-03-02)[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 1999 թվականին կարճ ժամանակ (82 օր) ղեկավարել է Ռուսաստանի կառավարությունը։

Սերգեյ Ստեպաշին
 
Կուսակցություն՝ Յաբլոկո և ԽՄԿԿ
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 2, 1952(1952-03-02)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Լյույշունկոու, Կվանտունյան մարզ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Vadim Stepashin?
Մայր Lyudmila Stepashina?
Ամուսին Tamara Stepashina?
Զավակներ Vladimir Stepashin?
 
Կայք՝ ach.gov.ru/eng/about/chairman.php
 
Պարգևներ

Հակահետախուզության դաշնային ծառայության երկրորդ և վերջին տնօրենը (1994-1995 թվականներ)։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) առաջին տնօրեն (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար (1997-1998 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար (1998-1999 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ (1999 թվականի մայիս-օգոստոս)։ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ (2000-2013 թվականներ)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ։ Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ[3]։ 2007 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության նախագահն է։ 2014 թվականից «բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման աջակցության հիմնադրամ» պետական կորպորացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։ 2017 թվականից Ռուսաստանում «ներքին աուդիտորների ինստիտուտի» ոչ առևտրային գործընկերության խորհրդի անդամ է[4]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ԽՍՀՄ ՌԾՈՒ սպայի ընտանիքում։ Հայրը՝ Վադիմ Դմիտրիևիչ Ստեպաշինը ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ռազմակայանում։ Մահացել է 89 տարեկանում։

Կրթություն

խմբագրել
  • Սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Գերագույն քաղաքական ուսումնարանում (Լենինգրադ, 1970-1973 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում (1981 թվական)։
  • Ավարտել է Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայի ադյունկտուրան (1983-1986 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան (2002 թվական)։

Գործունեություն

խմբագրել

1973-1981 թվականներին ծառայել է ՆԳՆ զորքերում։ 1981-1990 թվականներին դասավանդել է Լենինյան երիտասարդության համամիութենական կոմունիստական միության ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանում։ Պաշտպանել է «Լենինգրադի հակահրդեհային կազմավորումների կուսակցական ղեկավարումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու թեզը[5][6]։ 1987 թվականին նշանակվել է ԽՄԿԿ պատմության ամբիոնի պետի տեղակալ։

1987-1990 թվականներին բազմիցս եղել է Բաքվի, Ֆերգանի, Լեռնային Ղարաբաղի, Սուխումի «թեժ» հատվածներում։ 1990-1993 թվականին եղել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր, 1990 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ և գլխավորել է հաշմանդամների, պատերազմի և աշխատանքի վետերանների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերով Գերագույն Խորհրդի կոմիտեի ենթակոմիտեն։ Ռուսաստանի Գերագույն Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահության անդամ (1991-1993 թվականներ)[7]։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի հունվար եղել է ՌՍՖՍՀ Դաշնային անվտանգության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ և Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՀՖԲ վարչության պետ[8][9]։ 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, հանդիսանալով ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ, քվեարկել է ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին բելովեժյան համաձայնագրի վավերացման օգտին[10][11]։

1992 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի տեղակալ[12][13][14]։ 1993 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Գերագույն Խորհրդի ցրման ժամանակ մասնակցել է նախագահի և կառավարության կողմից հակամարտության լուծման «զրոյական» տարբերակի մասին բանակցություններին։ 1993 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի առաջին տեղակալ[15][16]։

1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի մարտ՝ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ[17]։

1994 թվականի մարտի 3-ից մինչև 1995 թվականի հունիսի 30-ը՝ ՌԴ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրեն (1995 թվականի ապրիլից՝ Անվտանգության դաշնային ծառայության)[18]։ Բուդյոնովսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահի հրամանագրով սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից[19][20]։

1994 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «ՌԴ անվտանգության ապահովման Տեսաիրավական ասպեկտները» թեմայով[21]։

1995 թվականի ոյեմբերի 10-ին նշանակվել է ՌԴ կառավարության աշխատակազմի վարչական դեպարտամենտի պետ։ 1996-1998 թվականներին եղել է ՌԴ պաշտպանության խորհրդի անդամ։ 1997 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի մարտ՝ ՌԴ արդարադատության նախարար[22][23]։ 1998 թվականի ապրիլի 28-ին նշանակվել է ՌԴ ներքին գործերի նախարար[24]։ 1999 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ՝ պահպանելով ՌԴ ներքին գործերի նախարարի պաշտոնը[25]։

1999 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի պաշտոնակատար[26]։ 1999 թվականի մայիսի 19-ից օգոստոսի 9-ը՝ ՌԴ կառավարության նախագահ[27][28]։ Նրա կերպարը դիտարկվել է որպես Ելցինի իրավահաջորդ, ինչի մասին ակնարկներ են հնչել «ընտանիքի» կողմից[29]։ Նրա թեկնածության համար պայքարում էր նաև Անատոլի Չուբայսը[30]։

Կառավարության նախագահի պաշտոնից հրաժարականից հետո տեղի է ունեցել հանդիպում նոր վարչապետ Պուտինի և Բորիս Նիկոլաևիչի հետ, որտեղ առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց այդ ժամանակ Ստեպաշինն «այդ պաշտոնին գնալու տրամադրություն չուներ»[30]։

Նրանց ձևավորած կառավարությունը մնացել է առանց կադրային փոփոխությունների հաջորդ նախագահ Պուտինի կառավարության օրոք։

1999 թվականի դեկտեմբերի 19-ին անկտ Պետերբուրգի 209-րդ Հյուսիսային օկրուգից ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր է ընտրվել «Յաբլոկո» ընտրական միավորումից։ Ի սկզբանե փորձ էր արվում ստեղծել նախընտրական քաղաքական դաշինք, որում, Ստեպաշինից բացի, ընդգրկվեին Կիրիենկոն, Նեմցովն ու Ռիժկովը, բայց ներքին հակամարտության պատճառով չհաջողվեց։ «Յաբլոկո»-ին անդամակցել է Յավլինսկին, սակայն նախընտրական արշավի ընթացքում Ստեպաշինը գոհ չէր Գրիգորի Ալեքսեևիչի արտահայտություններից և անմիջապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Պուտինին, այլ ոչ թե Յավլինսկիին[30]։

2000 թվականի հունվարի 26-ից ՌԴ Պետական Դումայի անվտանգության կոմիտեի անդամ է։ 2000 թվականի փետրվարի 23-ին ընտրվել է Պետական Դումայի կոռուպցիայի դեմ պայքարի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Պետդումայի պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին[30]։

2000 թվականի ապրիլի 19-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը եղել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ[31]։

1994-1995 թվականներին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։ 1999 թվականին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ։

2008 թվականի մայիսին առաջադրվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի թղթակից անդամ[32]։ Ընտրությունները ուղեկցվում էին աղմկահարույց սկանդալով. բացի Ս. Վ. Ստեպաշինից, հայցորդների ցուցակում հայտնվել են ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ ու գործարարներ, ինչպիսիք են Անդրեյ Բելոուսովը, Գարեգին Թոսունյանը և ուրիշներ[33][34][35][36]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://shaimiev.tatarstan.ru/index.htm/news/1376120.htm
  3. «Председатель Ассоциации юристов России — Степашин Сергей Вадимович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Институт внутренних аудиторов» (ռուսերեն). www.iia-ru.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  5. Личная биографическая справка
  6. Каталог РНБ
  7. «Аргументы и факты», № 33 (1086) от 15.08.2001
  8. «Указ Президента Российской Федерации от 24.01.1992 г. № 42 «Об образовании Министерства безопасности Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Указ Президента РСФСР от 26.11.1991 г. № 234 «О руководителях Агентства федеральной безопасности РСФСР»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Бабурин С. Н. На гибель Советского Союза № 5/2006 2006 Архив | Национальные интересы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. V.Pribylovsky, Gr.Tochkin. Kto i kak uprazdnil SSSR
  12. «Указ Президента Российской Федерации от 24.01.1992 г. № 43 «О руководителях Министерства безопасности Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  13. «РАСПОРЯЖЕНИЕ Президента РФ от 05.10.1992 г. № 554-рп «О заместителе Министра Безопасности Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  14. «Постановление Верховного Совета Российской Федерации от 25.09.1992 г. № 3546-1 «О председателе Комитета Верховного Совета Российской Федерации по вопросам обороны и безопасности»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «РАСПОРЯЖЕНИЕ Правительства РФ от 23.09.1993 N 1682-р «О ПЕРВОМ ЗАМЕСТИТЕЛЕ МИНИСТРА БЕЗОПАСНОСТИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «УКАЗ Президента РФ от 21.12.1993 N 2233 «ОБ УПРАЗДНЕНИИ МИНИСТЕРСТВА БЕЗОПАСНОСТИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ И СОЗДАНИИ ФЕДЕРАЛЬНОЙ СЛУЖБЫ КОНТРРАЗВЕДКИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  17. «РАСПОРЯЖЕНИЕ Президента РФ от 21.12.1993 N 776-рп «О СТЕПАШИНЕ С. В.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  18. «УКАЗ Президента РФ от 03.03.1994 N 444 «О С. В. СТЕПАШИНЕ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  19. «УКАЗ Президента РФ от 30.06.1995 N 658 «О СТЕПАШИНЕ С. В.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  20. Speakercom.ru (2015 թ․ հունիսի 15). «Степашин: Спецслужбы знали о возможном «походе» Басаева, но сработал русский авось». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. Каталог РНБ
  22. «УКАЗ Президента РФ от 02.07.1997 N 670 «О МИНИСТРЕ ЮСТИЦИИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  23. «УКАЗ Президента РФ от 30.03.1998 N 312 «О СТЕПАШИНЕ С. В.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  24. «УКАЗ Президента РФ от 28.04.1998 N 467 «О СТЕПАШИНЕ С. В.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  25. «УКАЗ Президента РФ от 27.04.1999 N 530 «О ПЕРВОМ ЗАМЕСТИТЕЛЕ ПРЕДСЕДАТЕЛЯ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ — МИНИСТРЕ ВНУТРЕННИХ ДЕЛ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  26. «УКАЗ Президента РФ от 12.05.1999 N 580 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  27. «УКАЗ Президента РФ от 19.05.1999 N 611 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  28. «УКАЗ Президента РФ от 09.08.1999 N 1012 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  29. «Интервью Степашина Познеру (07.12.2009)».
  30. 30,0 30,1 30,2 30,3 «Сергей Степашин: Человек не должен сидеть у власти вечно». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  31. «Постановление Государственной Думы Федерального Собрания Российской Федерации от 20 сентября 2013 года № 2859-6 ГД «О Председателе Счётной Палаты Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  32. В четверг станут известны имена новых академиков РАН Интерфакс 29 мая 2008 года
  33. Преображенский И., Рагозина Е., Шпигель М. Таких не берут в академики // Ведомости № 97 (2119), 29 мая 2008
  34. Имена кандидатов в действительные члены (академики) и члены-корреспонденты РАН Արխիվացված 2018-03-09 Wayback Machine // «Поиск», № 38 (1268) от 20.09.2013
  35. Постановление Президиума РАН «Об отмене проведения Общего собрания Российской академии наук в декабре 2013 г.» № 233 от 08.10.2013
  36. «Сергей Степашин: «Я понимаю, почему Путин все больше и больше обращается к Богу»». www.business-gazeta.ru. «БИЗНЕС Online».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ստեպաշին» հոդվածին։