Սերգեյ Սեյրանյան

քաղաքական գործիչ

Սերգեյ Սամվելի Սեյրանյան (սեպտեմբերի 21, 1954(1954-09-21), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Սերգեյ Սեյրանյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1954(1954-09-21) (69 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Սեյրանյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1961-1971 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1971-1976 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ։

1976 թվականին եղել է Տրեստ №9 շինարարական վարչության շինվարպետ, իսկ 1977 թվականին՝ Տրեստ №9 շինարարական վարչության աշխատանքների ղեկավար։ 1980 թվականին եղել է Արցախի Հանրապետության մարզգործկոմի որոշմամբ նշանակվել է Կապիտալ շինարարության վարչության գլխավոր ինժեներ։ 1985 թվականին եղել է Տրեստ №9 շինարարական վարչության գլխավոր ինժեներ։

1992 թվականից «Սիգմա Գրուպ Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն է։

2005 թվականի հունիսի 19-ին թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Անանիա Շիրակացի» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 306 հրամանագիր, 08.05.2002 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեյրանյան Սերգեյ Սամվելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել