Սերգեյ Գրիգորի Սեինյան (նոյեմբերի 29, 1947(1947-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2020(2020-04-21)[1]), օրթոպեդ, ուռուցքաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ (1999)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1997

Սերգեյ Սեինյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1947(1947-11-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 2020(2020-04-21) (72 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Ընդհանուր գործունեությունը խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1972), Ադրբեջանի երկաթգծի հիվանդանոցի ինտերնատուրան (19721973-99-ին աշխատել է Մինջևանի (այժմ՝ Միջնավան՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Սպիտակի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում (նաև՝ շրջանային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ), Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտում, 1999-ից՝ Երևանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի գլխավոր բժիշկ, 2000 թվականից. միաժամանակ՝ բուժական և ընդհանուր հարցերով փոխտնօրեն։

1990 թվականին և 1991-92-ին կամավոր մեկնել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի շրջաններ և Ստեփանակերտ, բժշկական խմբի հետ (ղեկավար) հիվանդանոցներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների, զբաղվել տաժանման աշխատանքներով։

1991 թվականից մասնագիտական օգնություն է ցույց տալիս Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հրապիտալի բժիշկներին։

Աշխատությունները վերաբերում են հենաշարժիչ ապարատի չարորակ և բարորակ ուռուցքների բուժման խնդիրներին։

Որդին՝ Ալեքսանդր Սեինյանը, նույնպես ուռուցքաբան-օրթոպեդ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Սերգեյ Գրիգորիի Սեինյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  2. Ալեքսանդր Սեինյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։