Սերգեյ Ղազարյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Վալերիի Ղազարյան (մայիսի 23, 1973), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Սերգեյ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1973 (51 տարեկան) |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Ղազարյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1996-1998 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2003 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2002-2003 թվականներին ընդունվել և ավարտել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։
2007-2008 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ 2008-2009 թվականներին եղել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար։ 2009 թվականի օգոստոսից հոկտեմբերը եղել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար։
2009-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։
2010 թվականի հունիսի 10-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2016 թվականից Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական է[3]։
2020 թվականից Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է[4][5][6][7]։
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար է[8][9][10][11][12]։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղազարյան Սերգեյ Վալերիի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Սերգեյ Վալերիի Ղազարյան - Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Սերգեյ Ղազարյանը` ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». www.aravot.am. 22.08.2023.
- ↑ LLC, Helix Consulting. «Քաղաքացիների ընդունելության ժամանակացույց - Քաղաքացիների ընդունելություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «ԱրՊՀ խորհուրդ». www.asu.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Քաղաքացիների ընդունելության ժամանակացույց - Քաղաքացիների ընդունելություն - Արցախի Հանրապետության կառավարություն». www.nkrgov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար | NKR». www.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.