Սերգեյ Ղազարյան
հայ քիմիկոս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ղազարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գուրգենի Ղազարյան (հունվարի 1, 1958[1], Ղազախստան), հայազգի քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2014)։
Սերգեյ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1958[1] (66 տարեկան) Ղազախստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի կայսերական քոլեջ և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | սպեկտրասկոպիա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու (1987) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Ղազարյանը ծնվել է Հայաստանից Ղազախստան տեղափոխված երկրաբան Գուրգեն Ղազարյանի ընտանիքում։ Ուսանել է Նովոսիբիրսկում, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայում։ 1991 թվականին Նոթինհեմի համալսարանից հրավեր է ստանում, որտեղ աշխատում է շուրջ 3 տարի։ 1994-1998 թվականներին աշխատել է Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում (Ատլանտա, ԱՄՆ)։ 1998 թվականից Լոնդոնի Կայսերական քոլեջի քիմիական ճարտարագիտության դեպարտամենտի պրոֆեսոր է, Քիմիայի թագավորական միության անդամ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- PROFESSORSERGEIKAZARIAN, Faculty of Engineering, Department of Chemical Engineering
- 50 գլոբալ հայերը. Սերգեյ Ղազարյան